- Արևի և ժամացույցի «համագործակցությամբ» կարելի է ճշգրիտ կերպով որոշել հորիզոնի կողմերը: Անհրաժեշտ է միայն ժամացույցը պահել հորիզոնական դիրքով և պտտեցնել այնքան, մինչ ժամային սլաքն ուղղված լինի դեպի արևը, որից հետո պետք է տանել երևակայական գիծ ժամ-սլաքի և «1» թվի միջև: Նայելով տվյալ անկյանը հատող գծին, մենք կգտնենք հարավային կողմը:
- միայնակ ծառի հարավային կողմի ճյուղերն ավելի փարթամ են, քան հյուսիսային կողմինը
- կտրված ծառի կոճղի վրա կարելի է որոշել հորիզոնի կողմերը. նրանց բների վրա երևացող տարեկան օղակները բնի հյուսիսային կողմում անպայման խիստ են լինում,
- մամուռը և քարաքոսը աճում են ծառերի կեղևի ու քարերի հյուսիսային կողմերում՝ խուսափելով արևի ճառագայթներից
- գարնանը ձյան շերտը շատ շուտ հալվում է՝ հարավային կողմում և սարալանջին առաջացնելով շերտավոր մասեր
- հատապտուղները և մրգերը ավելի շատ հարավային կողմից են գունավորվում
- մրջնանոցների թմբի երկար լանջը նայում է դեպի հարավ
- եկեղեցիներով հեշտությամբ կարելի է կողմնորոշվել, իմանալով, որ խորանը կառուցված է լինում եկեղեցու արևելյան մասում, իսկ մուտքը՝ արևմտյան, որ արևի ժամացույցները սովորաբար գտնվում են եկեղեցու հարավային պատի վրա, իսկ եթե եկեղեցու գագաթին խաչ կա, ապա նրա թևերը ուղղված են արևելքից արևմուտք: