Category Archives: ես և շրջակա աշխարհ

Սովորողի անհատական պլան Նարե Մաթևոսյան

Ընտանեկան նախագծեր՝Օգնում եմ մայրիկին պատրաստել նախաճաշ նաև հայրիկի հետ միասին պատրաստում ենք երեկոյան ընթիք։

Զատիկ ընտանեկան նախագիծ Ածիկ, Զատկական ֆլեշմոբեր, Զատկական երգեր,Զատկի ծես։

Ես մարզվում եմ՝ Երեկոյան դուրս ենք գալիս քայլել իսկ առավոտյան ես միշտ մարզանք եմ անում։

Ես օգնում եմ մայրիկիս՝ հարդարում եմ անկողինս, օգնում եմ սեղան գցել, օգնում եմ տունը մաքրել, օգնում եմ աղցան պատրաստել և ամեն օր առավոտյան և երեկոյան հավագում սենյակս նաև գրասեղանս։

Ընտանիքիս անդամների հետ խաղում եմ սեղանի խաղեր՝

1.Լոտո

Ռուսական լոտո


2․Զիլ զառ

Zil Zar Armenian Intellectual Board Game on Behance

Ես նայում եմ ուսուցողական մուլտեր, ֆիլմեր. ուսուցողական մուլտ Фиксики , Վիշապագորգի գաղտնիքը և Ангел бэби։

Լսում եմ՝ Easter Song For Children և

Մասնակցում  եմ տեսադասերի

Իմացումի հրճվանք— երեքշաբթի՝ 13:30- 14:00, հինգշաբթի՝ 12:00-13:00

Ռուսերենի տեսադաս— ուրբաթ՝ 12:30-13:00

Անգլերենի տեսադաս- չորեքշաբթի՝ 12:30-13:00

    Ժամը 18:00-20:00

Ինքնակրթություն

Ես կարդում եմ այս գրքերը՝ Հանս Քրիտիանց Անդերսեն և Շառլ Պերո։Այնտեղ կան շատ հետաքրքիր հեքիաթներ։

Ինչո՞ւ է երկինքը <>

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ էլ երկնագույն մատիտը: Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝ երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով նույնիսկ չի անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են նաև բազմաթիվ այլ գույներ: Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու. ինչու է երկինքը կապույտ …

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով: Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ: Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ, տարբեր երանգավորումներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ   բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով:

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում: Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում լուսնին՝ երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել:

1․ Գրիր թե ինչ գիտեիր և, ի՞նչ իմացար այս տեքստում։

Ես գիտեի, որ արևը ներկում է օդը տարբեր գույներով, որովհետև նա կարող է լուսավորել աշխարհը իր ճառագայթներով, իսկ ճառագայթների օգնությամբ նա ներկում է երկինքը, բայց նրանք չեն երեվում իսկ մնացած ինչ գրված էր մայրիկն ինձ դեռ չէր պատմել։

Երկխոսություն պապիկի հետ

-Պապիկ , ո՞ր դպրոցում ես սովորել,- հարցրեց Նարեն։

— Ես սովորել եմ Արմավիր քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում :

— Ո՞րոնք են եղել  քո սիրած առարկաները։

— Իմ սիրած առարկաներն են եղել հայոց լեզուն և գրականությունը,  պատմությունը, երկրաչափությունը և աստղագիտությունը։

— Երբ ե՞ս որոշել քննիչ դառնալ։

— Քննիչ որոշել եմ դառնալ դեռ մանուկ հասակից, ինչի համար շատ լավ սովորել եմ դպրոցում, ապա գերազանցությամբ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և աշխատանքի նշանակվել Ոստիկանության քննչական ապարատում։

-Պապիկ դու սի՞րում ես քո աշխատանքը և ներկայումս ո՞րտեղ ես աշխատում։

— Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը և ներկայումս աշխատում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։

Քնող կենդանիների մասին

Խլուրդ


Խլուրդներ (լատ.՝ Talpidae), միջատակերների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Հիմնականում հարմարվել են ստորգետնյա կյանքին։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 9-23 սմ, դունչը երկար է, կնճիթանման։ Ականջի արտաքին խեցին բացակայում է, առջևի վերջավորությունները կարճ են, լավ զարգացած։ Մազածածկը թավշանման է, առանց խավի։ Տեսողությունը թույլ է, որոշ տեսակների աչքերը ծածկված են մաշկային բարակ թաղանթով։ Հոտառության և շոշափելիքի օրգանները լավ զարգացած են։

Հայտնի է 4 ենթաընտանիք, 17 ցեղ և մոտ 40 տեսակ, որից սևծովյան խլուրդները (լատ.՝ Talpa orientalis) տարածված են նաև Հայաստանի ՏաշիրիՍտեփանավանիՎանաձորիԴիլիջանիՇամշադինիԱլավերդու և Սևանի շրջաններում։ Ապրում են խառը և սաղարթախիտ անտառներում, մարգագետիններում, երբեմն այգիներում ու բանջարանոցներում։ Փորում են խորը, բարդ անցուղիներով բներ։ Սնվում են անձրևորդերով, միջատներով ու թրթուրներով։ Բազմանում են տարեկան մեկ անգամ, ունենում 4-5 ձագ։ Մորթին բավականին արժեքավոր է:

Մորեխ

Մորեխներ (Acridoidea), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք։ Մարմնի երկարությունը՝ մինչև 9 սմ, բեղիկները կարճ են (մոտ 5 սմ)։ Բերանային ապարատը կրծող տիպի է, ետին ոտքերը ցատկող են։ Ունեն ձայնարձակ և լսողական օրգաններ։ Թևերը 2 զույգ են (երբեմն թերզարգացած կամ վերացած), թաթերը՝ եռանդամ, ձվադիրը՝ կարճ։ Զվերը դնում են հողում, հազվադեպ՝ բույսերի հյուսվածքներում և ծածկում հեղուկով, որը հողի մասնիկների հետ չորանում և կազմում է ձվապարկ։ Սովորաբար տալիս են տարեկան 1, առանձին տեսակներ՝ 2-3 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (ձվից դուրս եկած անհատները նման են հասուն միջատին)։ Չափահաս են դառնում 1-1,5 ամսում, 4-7 անգամ մաշկափոխվելով։ Տարբերում են հոտային և ոչ հոտային մորեխներ։ Հոտային մորեխները ցածր խտության դեպքում մենակյաց են (մենակյացության փուլ), իսկ բարձր խտության դեպքում կազմում են թրթուրների կուտակումներ և հասուն միջատների երամներ (հոտային փուլ), ընդ որում փոխվում են նրանց արտաքին տեսքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները և այլն։ Զանգվածային բռնկումների շրջանում մորեխների խտությունը հասնում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անհատի 1 մ² վրա, իսկ զբաղեցրած մակերեսը՝ մինչև 1 միլիոն հա։ Բուսակեր են, հսկայական երամները ճանապարհին ոչնչացնում են կուլտուրական և վայրի բուսականությունն ամբողջությամբ։ ԽՍՀՄ-ում մորեխների ամենավտանգավոր տեսակներից են չվող, ասիական, իտալական, մարոկկոյական մորեխները։ Տարածված են ամբողջ աշխարհում (շուրջ 10 հզ․ տեսակ, ԽՍՀՄ-ում՝ մոտ 500, ՀՀ-ում՝ 100)։ Պայքարի միջոցները՝ ագրոտեխնիկական միջոցառումներ, խոպան հողերի յուրացում և այլն։

Կրիա

Մորեխներ (Acridoidea), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք։ Մարմնի երկարությունը՝ մինչև 9 սմ, բեղիկները կարճ են (մոտ 5 սմ)։ Բերանային ապարատը կրծող տիպի է, ետին ոտքերը ցատկող են։ Ունեն ձայնարձակ և լսողական օրգաններ։ Թևերը 2 զույգ են (երբեմն թերզարգացած կամ վերացած), թաթերը՝ եռանդամ, ձվադիրը՝ կարճ։ Զվերը դնում են հողում, հազվադեպ՝ բույսերի հյուսվածքներում և ծածկում հեղուկով, որը հողի մասնիկների հետ չորանում և կազմում է ձվապարկ։ Սովորաբար տալիս են տարեկան 1, առանձին տեսակներ՝ 2-3 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (ձվից դուրս եկած անհատները նման են հասուն միջատին)։ Չափահաս են դառնում 1-1,5 ամսում, 4-7 անգամ մաշկափոխվելով։ Տարբերում են հոտային և ոչ հոտային մորեխներ։ Հոտային մորեխները ցածր խտության դեպքում մենակյաց են (մենակյացության փուլ), իսկ բարձր խտության դեպքում կազմում են թրթուրների կուտակումներ և հասուն միջատների երամներ (հոտային փուլ), ընդ որում փոխվում են նրանց արտաքին տեսքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները և այլն։ Զանգվածային բռնկումների շրջանում մորեխների խտությունը հասնում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անհատի 1 մ² վրա, իսկ զբաղեցրած մակերեսը՝ մինչև 1 միլիոն հա։ Բուսակեր են, հսկայական երամները ճանապարհին ոչնչացնում են կուլտուրական և վայրի բուսականությունն ամբողջությամբ։ ԽՍՀՄ-ում մորեխների ամենավտանգավոր տեսակներից են չվող, ասիական, իտալական, մարոկկոյական մորեխները։ Տարածված են ամբողջ աշխարհում (շուրջ 10 հզ․ տեսակ, ԽՍՀՄ-ում՝ մոտ 500, ՀՀ-ում՝ 100)։ Պայքարի միջոցները՝ ագրոտեխնիկական միջոցառումներ, խոպան հողերի յուրացում և այ

Արջ

Արջեր (լատ.՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը: Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։

Մկնարջ

Նրա մասին Վիքիպեդիայում չկա․․․․․․․․․․․․․․․․

Ձմռանը քնող կենդանիները

Կան կենդանիներ, որոնք ցրտերն ընկնելիս քաշվում են իրենց բներն ու ծակերը և խոր քուն մտնում:

Այսպես, խլուրդն իր շինած երկար անցքով իջնում է ներքև, հողի մեջ, մինչև իր բույնը: Անցքը ներսից մի լավ փակում է, որ ցուրտը ներս չմտնի, և քնում տերևներից պատրաստված իր անկողնում:

Մկնարջը կծկվում է մի ծառի խոռոչում ու քնում, բայց մինչև քնելը կաղին և ընկույզ է հավաքում իր բնում: Երբ արթնանա, մի քիչ կուտի և նորից կքնի:

Մողեսն էլ ձմեռն անցկացնում է քարի կամ պատի անցքի մեջ քնելով:

Արջը, կրիան և մի քանի այլ կենդանիներ նույնպես ձմռանը քնում են:

Այս բոլոր կենդանիները կարթնանան, երբ գարունը իր տաքուկ շունչը փչի:

Իմ երազանքների տունը

Ես կցանկանայ որ իմ երազանքների տունը լիներ հրաշքների աշխարհում։Բայց ափսոս այն գոյություն չունի իրականում։Իսկ երկրորդ ցանկությունս դա որ ջրի տակ լիներ իմ տունը։
Իրականում ես ընտրել եմ, որ ավելի լավը ջրի տակ գտնվող տունն է և բացի այդ կարող եմ գունավոր ձկներին տեսնել։ Դա էլ հայաստանում հնարավոր չի լինի, որովհետև հայաստանում չկա գունավոր ձուկ։ Դրա համար ես ուզում եմ հրաշքի տունը։