Category Archives: ՄԱՅՐԵՆԻ 4-1 2020-2021

Ի՞սկ դուք, որ գարւն է արդեն

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  • Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը:

Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:

  • Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:

Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-

  •  Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:

Գունավոր,ուրախ,տաք,երջանիկ․․․․․․․

  • Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած

👍🏻

  •  Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….

Բողբոջոտ,ծաղկազարդ,պայծառ,կանաչ,գեղեցիկ։

Հ. Թումանյանի պատգամները զավակներին

Image result for Թումանյան

Լուրջ ու խորը պիտի նայել, զգույշ ու նուրբ պիտի լինել. հասկանալը մեծ բան է. լավ վերաբերմունքը, զգացմունքը ինքնաբերաբար, խորը պիտի լինի: Բարձր ցանկություններ պիտի ունենաք, ոչ սովորական, առօրյայից բարձր: Ամեն ինչ ձեր ներքին աշխարհում փնտրեցեք, տեսեք: Մի´ ցավեք, մի´ մանրացեք. կենտրոնացե´ք, բարձրացե´ք, խորացե´ք:

Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների  ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:

Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք: Երջանկության հասնելու համար պետք է կամենալ, ցանկություն պիտի ունենալ, կամք պիտի լինի դրա համար:

Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

Լինել առողջ, զվարթ, գոհ, բնական, ամեն ինչ կասկածող և գլխի ընկնող, նրբազգաց: Պետք է ճաշակ ունենալ, որ շատ մեծ բան է: Հարմոնիա ստեղծել ամեն բանում և ամենուր:

Մարդ ինքն իրեն պիտի կրթի, իրենից մարդ պիտի ստեղծի և միշտ կատարյալին ձգտի: Բնազդի հետ միշտ բանականությունը պիտի լինի:

Թումանյան և Աղայան

Պատմում է Ավ. Իսահակյանը.

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

Երկու սև ամպ

dsc_1174
Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանք Դեկտեմբերի 28-Հունվարի 8

  • Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ՝ պատմիր արձակուրդի օրերին հայերեն կամ օտար լեզվով կարդացածդ գրքի​ (գրքերի) մասին

Ես արձակուրդի ընթացքում կարդացել եմ << Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը>> շատ հետարքրիր է։ Առաջարկում եմ կարդալ։ Գիրքը պատմում է մի զարմանահրաշ տղայի մասին, ով պարզվում է հրաշագործ է։ Նրա ծնողներին սպանել էր Լորդ Վոլդեմորը։ Մանրամասները կբացահայտեք կարդալիս, բայց անպայման առաջին մասից սկսեք։ Ես հիմա կարդում եմ << Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը>>։

  • Առաջարկում եմ դիտել՝ պատմիր արձակուրդի օրերին  տեսածդ ամենահետաքրքիր ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին

Ես դիտել եմ << Արքայադստեր օրագիրը>> ֆիլմի երկու մասերը։Ֆիլմը պատմում է թե ինչպես է սովորական աղջիկը դառնում գեղեցիկ արքայադուստր։ Առաջարկում եմ դիտել այդ ֆիլմը։

Մեսրոպ Մաշտոց. Շարական

Խաղաղության առավոտ ծագեցրու մեզ վրա,
Մարդասեր
Եվ պահպանիր:

Փրկիչ,
Քո իմանալի լույսովդ
Լուսավորիր մեր հոգին
Եվ պահպանիր:

Եվ ամեն մի վտանգի դեմ ամրացրու մեզ
Քո սուրբ աջ հովանու տակ
Եվ պահպանիր:

Ասք լավաշի մասին

Բուրավետ, ախորժագրգիռ լավաշը Հայաստան աշխարհի սուրբ հացն է:  Ճերմակ ու նրբաթերթ լավաշի մասին մի պատմություն է հյուսվել: Հայոց Արամ արքան կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին: Արամը ընդունում է հաղթող Նոսորի պայմանը: Ըստ պայմանի հայոց թագավորը ազատ կարձակվեր, եթե տասը օր մնար անոթի, իսկ տասնմեկերորդ  օրը նետաձգությամբ մրցեր Նոսորի հետ և հաղթեր:
Հայերը տասը օր լավաշ հացը հնարամտորեն թաքցնելով հասցնում են իրենց արքային: Նոսորին թվում էր, թե տասը օրում Արամը ուժասպառ  և սրատեսությունից զրկված կլիներ: Սակայն Նոսորի ջանքերը ապարդյուն էին:

Վահագն Դավթյան

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…

Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևին
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:

Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա, պիտի հառաչի,
Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…

1.Դուրս գրիր այն բառերը, որոնցով բնութագրվում է ձյունը, ավելացրու այդ բառերի շարքը:

Լույսի պես,խոնարհ,հեզ, քնքշորեն։
2.Ըստ բանաստեղծության նկարագրիր ձմեռը, ապա գարունը:

Ձմեռ շատ հեզ ու խոնարհ էր իսկ Գարունն ծաղկավոր։
3.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծությունն տրամադրում է ուրախ տրամադրություն։

Մայրենի

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Հանկարծ  հանդիպակած  ժայռի տակից մի ամեհի վարազ դուրս թռավ և չոր մացառներն ու դալար թփուտները ջարդուխուրդ անելով՝ խոյացավ դեպի արջը: Երբ արջը տեսավ վարազին, ուզեց փաղչել, բայց երկյուղն այնքան մեծ էր, որ սայթաքեց ու թրմբաց գետնին: Կատաղած վարազը ակնթարթորեն հարձակվեց ու պատառոտեց ախոյանին: Վարազը վրեժ էր լուծում իր ձագուկների համար:

2.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Աջով տուր, որ ձախով առնես:
Լավություն արա, գցիր ջուրը:
Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդի:
Ուժեղի մոտ միշտ էլ, թույլն է մեղավոր:

3.Ավարտիր նախադաությունները:

Գազանների արքան գազազած էր, որովհետև նրա թմի վրա այծ եր հառցակվել:
Հայրը խորհուրդ տվեց աղջկան, որ զգույշ լինի:
Գայլը ընդհուպ մոտեցել էր գյուղին, քանի որ այնտեղ ոչխարները շատ էին:

4.Օգտվելով բառարանից՝ գրիր տրված բառերի հոմանիշները:

օրնիբուն, չարչարվել, խոշոր, լուռ, համարձակ:

Օրնիբուն- ամբողջ օրը

չարչարվել-տանջվել

խոշոր-մեծ

լուռ-անձայն

համարձակ-խիզախ

5.Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ բառերը
 գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մայր,զավակ,որդի,մանկիկ,առյուծ։
Ի՞նչ-մանկություն,գագաթ։

Մայրենի

1․Բացատրիր ընդգծված բառերը։

Հանդերձ-հագուստ

սաղարթ-տերև, խիտ

հոխորտալ-դժգոհ

ալեհեր-Ճերմակած մազեր

սարսռաց  -մռսած

աղերս-խնդրել

2․Բնութագրի՛ր եղևնուն։

Բարի, բարեխիղճ եղնիկ։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց բարդին:

4․ Տեքստից դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

Ծեր  այգեպանն իր այգում խնձոր է տնկում։

Անտառում մի հզոր բարդի է աճում։

Փոքրիկ եղևնին շա՜ատ է սիրում խաղալ։