Category Archives: Մայրենի 5-1

Սովորողի բլոգի ներկայացում

  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:

Այցելություն դեպի գրադարան-31․05․19թ․ 3-րդ դասարան

  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու:

Մայրենի

Մաթեմատիկա

Русский

English

English exam

Սրանք ամենից օգտագործվողներն են

  • անուն-ազգանուն (հայատառ) ✔
  • ուսումնական  հաստատությունը ✔
  • դասարանը ✔
  • կրթահամալիրի կայքը✔
  • հղում դասավանդողների բլոգներին✔
  • հղում դասընկերների բլոգներին✔
  • ունի արխիվ✔
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ✔
  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում:

Նարինե Նիկողոսյանի բլոգ

Նա շատ պարտաճանաչ ամենինչ անում է։

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Նրանք գոհ են իմ գիտելիքներից։

Ամփոփում Մայրենի

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում: Մեր դասարանը

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է: Այդքան էլ չեն օգնել

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։ Ես սիրելի նախագիծ չունեմ

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Մտածել ինչպես Շերլոքը և Քորլայնը

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: «Մեր ուխտը»

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։ Անգլերենը և մաթեմատիկան, որովհետև ես սիրում եմ տրամաբանություն, հաշվարկ և օտար լեզու։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։Անգլերենին

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը: 4-5-րդ դասարանցիներ բլոգների ստուգում

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Արատես, Երևանի պատմության թանգարան, Շենգավիթի հնատեղի և այլն․․․․

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։ 05․05․22

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։ Չեմ հիշում, նրանք բազում ու առատ են։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌ, Սուրբ երրորդություն, Մայր Հայաստան և Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։ Կարծում եմ չունեմ;

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում: Ավելի շատ առարակներ կանցնեմ։

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։ Ընկեր Հասմիկին և Ընկեր Անահիտին։

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում: Նոր ուսուցիչներ և նոր առարկաներ։

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։ Ես Չգիտեմ՛։

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ: Ոչ’, Արևելյան դպրոցն ինձ ավելի հարազատ է։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց: Որպեսզի նոր գիտելիքներ ստանամ։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։Կարծում եմ բավական է։

Տաքսի դեպի աստղեր /Իմ հորինած ավարտում/

Բայց հանկարծ, երկնագույն սալիկը դարձավ շականակագույն, այսինքն սովորական շոկոլադ։ Պեպինոն և ուղևորը սարսափից մնացին սառած, քանի որ հիմա նրանք կարող էին մնալ այս մոլորակում հավերժ։ Պեպինոն ուզում էր դուրս գալ ավտոմեքենայից, որպեսզի փաղչեր, բայց արդյունքում նա ոչ թե վազում կամ քայլում այլ թռչում :Այսպիսով հավերը նրան դժվար թե կարողան բռել նրան, հավերն ախր թռնել չեն կարող։

Թե դու ասա հիմա երկնագույն սալիկի ուժը Պեպինոի մեջ է։ Պեպինոն ուրախացավ և ինչան ուժ ուներ սալիկի օգությամբ կայծակի պես թռավ եկավ երկիր մոլորակ, թողնելով ուղևորնին մենակ և գերի։ Դե բայց, հիմա Պեպինոն կարող է երբ ուզենա թռչել և երբ ուզենա վազել կայծի պես արագ, առանց մեքենայի։

Տաքսի դեպի Աստղերը

Այս պատմությունը տեղի է ունեցել միլանցի տաքսու վարորդ Պեպինո Կոմպանիոնիի
հետ: Մի անգամ երեկոյան նա ավտոմեքենան քշում էր Ջենովայի դարպասների ուղղությամբ՝
պատրաստվելով այն կայանել ավտոտնակում: Նրա տրամադրությունն այնքան էլ լավ չէր: Այդ
օրը քիչ էր քշել, և հանդիպած ուղևորներն էլ տհաճ ու փնփնթան մարդիկ էին: Հատկապես
բարկացրել էր մի սինյորա: Ամբողջ քառասունութ րոպե ստիպել էր սպասել խանութի
մոտ,այնպես որ նույնիսկ ստիպված էր եղել տուգանք վճարել: Իսկ հիմա տուն վերադառնալիս
Պեպինոն, այնուամենայնիվ, նայում էր անցորդներին. պետք չի՞ գա, արդյոք, ինչ-որ մեկին իր
ավտոմեքենան: Ահա, ինչ-որ սինյոր ձեռքով է անում:

Տաքսի՜, Տաքսի՜։

Խնդրեմ,- նույն պահին Պեպինոն արգելակեց մեքենան։- Միայն նկատի ունեցեք, որ
արդեն ավարտում եմ աշխատանքս, դեպի Ջենովայի դարպասներ եմ գնում։ Դուք է՞լ եք այնտեղ
գնում:

Գնացե՛ք ուր ուզում եք, միայն՝ արագ:

Ո՛չ, ի՞նչ եք ասում, կգնանք այնտեղ, որտեղ կասեք, ինչի՞ մասին է խոսքը: Լավ կլիներ,
իհարկե, որ շատ հեռու չլիներ:

Գնացե՛ք, արագ և անընդհատ ուղիղ:

Լա՛վ, սինյո՛ր:
Պեպինոն սեղմեց արագացման ոտնակը, և ավտոմեքենան սլացավ: Հետահայաց հայելու
մեջ Պեպինոն աչքի պոչով հետևում էր ուղևորին: Ա՛յ քեզ տիպ: «Գնացե՛ք, որտեղ ցանկանում եք։
Միայն թե ուղիղ գնացեք»: Իսկ դեմքը չի երևում: Բարձրացրել է վերարկուի օձիքը և գլխարկը
քաշել աչքերին: «Այ քեզ բան,- մտածեց Պեպինոն,- Բա որ հանկարծ գող լինի։ Պետք է տեսնել, հո
մեզ ոչ ոք չի՞ հետապնդում։ Ո՛չ ճամպրուկ ունի, ո՛չ պայուսակ… Միայն ինչ-որ փոքր փաթեթ կա
ձեռքին։ Ահա, բաց է անում այն… Հետաքրիր է, ի՞նչ է։ Ի՞նչ կարող է լինել։ Շոկոլադի սալի՞կ։
Ճիշտ որ։ Միայն թե այն, չգիտես ինչու, երկնագույն է։ Ո՞վ է տեսել երկնագույն շոկոլադ։ Բայց նա
ուտում է այդ շոկոլադը, տե՛ս, բերանն է դնում։ Ասենք՝ ճաշակին ընկեր չկա։ Համ էլ արդեն
համարյա տեղ ենք հասնում…»

– Հե՜յ, լսե՛ք, էս ի՞նչ է, ախր ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում, ի՞նչ եք մտածել։
– Մի՛ անհանգստացեք,– հանգիստ ասաց ուղևորը,– և գնացեք միայն ու միայն առաջ
– Ի՞նչ ուղիղ։ Հիմա արդեն գլուխ էլ չես հանի, թե որն է ուղիղը կամ ծուռը… Մենք ախր
երկնքով ենք թռչում: Օգնեցե՜ք, փրկե՜ք։
Պեպինոն մեքենան կտրուկ աջ շրջեց, որ չբախվի երկնաքերերերից մեկի տանիքին
տնկված հեռուստատեսային ալեհավաքին, և նորից վրդովվեց.
– Էս ի՞նչ եք արել իմ ավտոմեքենային: Այդ ինչ սատանություն է:
– Մի՛ անհանգստացեք, ոչինչ էլ չի պատահի։
– Հա, իհարկե, ոչինչ չի լինի, տաքսին թռչում է երկնքում, իսկ դուք հավաստիացնում եք, որ
ոչինչ չկա։ Կարելի է կարծել, թե սա ամենասովորական բանն է: Վա՜յ, տեսե՛ք, մենք արդեն
Միլանի տաճարից վեր բարձրացանք: Հիմա կընկնենք ուղիղ աշտարակաձողի վրա, ու բաններս
բուրդ կլինի։ Բայց կարելի՞ է իմանալ, թե այս ինչ հիմար կատակներ են:
– Դուք ինքներդ էլ արդեն պիտի հասկանայիք, որ սա ամենևին էլ կատակ չէ,- ասաց
ուղևորը, մենք թռչում ենք և ինչո՞վ։
– Ինչպե՞ս թե ինչով։ Իմ տաքսին հրթիռ չի:
– Համարեք, որ հիմա սա արդեն տիեզերական տաքսի է:
– Ի՞նչ տիեզերական տաքսի։ Բացի այդ, ես ինքնաթիռ վարելու իրավունք չունեմ։ Եվ
ստիպված կլինեմ տուգանք վճարել ձեր պատճառով։ Բայց բացատրե՛ք վերջապես, թե էս
ինչպե՞ս ենք թռչում։
– Դա շատ պարզ է, տեսնո՞ւմ եք այս երկնագույն սալիկը։
– Իհարկե, ես նկատեցի, որ դուք կերաք դրանից:
– Հա, պետք է մի կտոր սրանից ուտել, և այն կաշխատի. Սա հակաձգողական շարժիչ է, որը
թույլ է տալիս թռչել լույսի արագությամբ, ու մի մետր էլ ավելի:
– Լավ, այս ամենը շատ լավ է, նույնիսկ՝ հրաշալի։ Միայն թե ես, հարգելի սինյոր, պետք է
տուն գնամ: Ես ապրում եմ Ջենովայի դարպասների մոտ, ոչ թե լուսնի վրա:
– Իսկ մենք Լուսին չենք էլ թռչում։
– Այ թե ինչ, իսկ ո՞ւր ենք թռչում, թույլ տվեք իմանալ:
– Դեպի Այլդեբարան աստղի յոթերորդ մոլորակ։ Ես այնտեղ եմ ապրում։
– Շատ հաճելի է, բայց ես էլ հո երկրի՛ վրա եմ ապրում։
– Լավ, կբացատրեմ: Ես երկրացի չեմ, ես այլդեբրանցի եմ։ Տեսնո՞ւմ եք:
– Է՞լ ինչ պիտի տեսնեմ:

– Ա՛յ, այստեղ իմ երրորդ աչքն է:
– Գրողը տանի, իսկապես էլ երրորդ աչք կա։
– Իսկ հիմա ձեռքերիս նայեք։ Քանի՞ մատ ունեմ։
– Մեկ, երկու, երեք…..վեց, տասներկու…. Տասներկու մա՞տ ունես:
– Տասներկու մատ։ Դե հիմա համոզվեցի՞ք։ Իսկ Երկիր ես գործուղման էի եկել: Ինձ այստեղ
էին ուղարկել տեսնելու, թե ինչպես եք ապրում: Հիմա վերադառնում եմ իմ մոլորակ:
– Հրաշալի է, դուք ազնվորեն կատարում եք ձեր պարտքը: Իսկ ե՞ս։ Ե՞ս ինչ պետք է անեմ:
Ինչպե՞ս պիտի տուն վերադառնամ:
– Ես ձեզ երկնագույն սալիկից մի կտոր կտամ, ծամեք և մի րոպեից Միլանում կհայտնվեք։
– Էլ ձեր ինչի՞ն էր պետք տաքսին, եթե այդպիսի երկնագույն սալիկ ունեիք։
– Ուզեցի նստած ճանապարհորդել: Այդպիսի բացատրությունը ձեզ գոհացնո՞ւմ է: Տեսե՛ք,
արդեն հասնում ենք:
– Ի՞նչ է, այդ գո՞ւնդն է ձեր մոլորակը:
«Այդ գունդը» մի քանի վայրկյանից հսկայական գլոբուս դարձավ, դեպի որը մեծ
արագությամբ սլանում էր Պեպինո Կոմպանիոնիի տաքսին:
– Ա՛յ, այնտեղ, ավելի ձախ,- ցույց տվեց ուղևորը,- վայրէջք կատարենք ա՛յ, այն
հրապարակում։
– Հետաքրքիր է, ինչ հրապարակի մասին եք խոսում։ Ես այստեղ միայն բաց դաշտ եմ
տեսնում։
– Իմ մոլորակում դաշտեր չկան։
– Ուրեմն սա կանաչ ներկած հրապարակ է:
– Օ՜ֆ… ավելի ցած, մի քիչ էլ, ա՛յ, այդպես: Ահա և տեղ հասանք:
– Ինչ էի ասում, մի՞թե սա խոտ չէ։ Վա՜յ, էս ի՞նչ է։
– Ինչի՞ մասին եք խոսում:
– Տեսե՛ք… Հսկայական հավեր են… նրանք դեպի մեզ են սլանում՝ նետ ու աղեղներով
զինված:
– Նե՞տ, աղե՞ղ, հսկայական հավե՞ր… Իմ մոլորակում այդպիսի բաներ չկան:
– Ո՞չ։ Այդ դեպքում լսեք, թե ձեզ ինչ կասեմ։
– Պետք չէ, գիտեմ, մենք շեղվել ենք ճանապարհից։ Թույլ տվեք մտածեմ…

Մտածեք, բայց արագ, քանի որ նրանք մոտենում են: Վա՜յ, լսեցի՞ք։ Նետի սուլոց էր։ Դե՛,
սինյոր Այլդեբրա՛ն, արագ կուլ տվեք ձեր շոկոլադը, ու փախչենք այստեղից, քանի որ Պեպինո
Կոմպանիոնին ցանկանում է Միլան վերադառնալ ողջ ու առողջ, ոչ թե մեռած: Պա՞րզ է։
Տիեզերական ճանապարհորդը շտապ կծեց խորհրդավոր այն նյութից, որը Պեպինո
Կոմպանիոնին երկնագույն շոկոլադ անվանեց։
– Շուտ կուլ տվեք, մի՛ ծամեք, թե չէ չենք հասցնի,- բղավեց տաքսու վարորդը։
Տաքսին պոկվեց տեղից և սլացավ առաջ, բայց մի նետ, այնուամենայնիվ, հասցրեց ծակել
հետևի անվադողը, որից սուլոցով դուրս եկավ օդը։
– Լսեցի՞ք, անվադողը նստեց,– վշտացած բացականչեց Պեպինոն, Դուք ստիպված եք
վճարել դրա համար:
– Կվճարեմ, կվճարեմ –պատասխանեց սինյոր Ալդեբարանը:
– Իսկ հիմա չե՞ք սխալվում։ Թե՞ նորից ինչ-որ վայրի մոլորակ կհասնենք:
Ցավոք սրտի շտապողականության մեջ ուղևորը չկարողացավ ճիշտ չափել շոկոլադի
անհրաժեշտ չափաքանակը, և տիեզերական տաքսին դեռ երկար ժամանակ այսուայն կողմ էր
թռչում տարբեր գալակտիկաների միջև, մինչև հասավ Այլդեբրան մոլորակ։
Իսկ երբ վերջապես վայրէջք կատարեցին, պարզվեց, որ այն այնքա՜ն գեղեցիկ էր,
բնակիչներն էլ այնքա՜ն բարի էին, իսկ նրանց երկնագույն ռագուն (տեղական ճաշատեսակը),
այնքա՜ն համեղ էր, որ Պեպինո Կոմպանիոնին արդեն ամենևին էլ չէր շտապում վերադառնալ
Միլան: Ծանոթանալով այդ մոլորակի տարբեր հրաշքների հետ, նա այստեղ մնաց ամբողջ երկու
շաբաթ և այդ ընթացքում շատ գրառումներ կատարեց։ Իսկ երբ վերադարձավ Երկիր, գիրք գրեց,
որի մեջ երկու հարյուր լուսանկար դրեց: Գիրքը թարգմանվեց իննսունյոթ լեզուներով, իսկ
հեղինակին Նոբելյան մրցանակ շնորհեցին: Այսօր Պեպինո Կոմպանիոնին ամենահայտնի
տաքսիստ-գրողը և արեգակնային համակարգի հետազոտողն է:

4-5-րդ դասարանցիներ բլոգների ստուգում

Առաջին բլոգ

Ուսումնասիրել եմ, Աննա Դանիելյանի բլոգը, նա սովորում է 4-2 դասարանում։Նրա բլոգում ինձ ամենից շատը հետաքրքիր թվացին Առասպել Սևանա լճի մասին 25․04․22, 14 հտաքրքիր փաստեր Արաքս գետի մասին 18․04,22, Խուսթուփ լեռը 17,05,22 նյութերը։ Փետրվար ամսից մինչև այսօր հրապարակել է 34 նյութ։

ՍՈՎՈՐՈՂԻ ԲԼՈԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Տեսնենք ինչքա

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ) ✔
  • ուսումնական  հաստատությունը✔
  • դասարանը✔

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքըX
  • հղում կրթական ծրագրի ենթակայքինX
  • հղում դասավանդողների բլոգներինx
  • հղում դասընկերների բլոգներինx

Բլոգավարություն

  • ունի արխիվ✔
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ✔

Բլոգի բովանդակությունը

  • Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ ?
  • Առարկայական բաժիններ առաջադրանքներ, ստուգատեսներ,ֆլեշմոբներ✔

  • Ընտրությամբ գործունեությունը✔
  • Լրացուցիչ կրթությունը ?
  • «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
  • Ուսումնական նախագծեր ✔
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն ✔
  • Այլ (առօրյա, նախասիրություններ) ?

Երկրորդ բլոգ

Ուսումնասիրել եմ, Նատալի Զաքարյանի բլոգը, նա սովորում է 4-2 դասարանում։Նրա բլոգում ինձ ամենից հետաքրքիրը թվաց ՁՎԱԽԱՂ նյութը հրապարակվել է 30,03,22թ-ին։Փետրվար ամսից մինչև այսօր հրապարակել է 32 նյութ։

ՍՈՎՈՐՈՂԻ ԲԼՈԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • անուն-ազգանուն (հայատառ) ✔
  • ուսումնական  հաստատությունը ✔
  • դասարանը ✔ /բայց նախորդ տարվա/

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը ✔
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին ✔
  • հղում դասավանդողների բլոգներին ✔
  • հղում դասընկերների բլոգներին ✔

Բլոգավարություն

  • ունի արխիվ ✔
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ ✔

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ
  2. Առարկայական բաժիններ ✔
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ
  3. Ընտրությամբ գործունեությունը ✔
  4. Լրացուցիչ կրթությունը ?
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր?
  6. Ուսումնական նախագծեր ✔
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ) ?

Բայ

ա)ամպ-ամպանալ, ծաղիկ-ծաղկել, վար-վարել, կար-կարել, երգ-երգել, ժողով-ժողովել, օճառ-օճառել։

բ)գող-գողանալ, վախ-վախենալ, քար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, էջ(իջ)-իջնել, մայր-մայրանալ։

Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ-հպարտանալ, տգեղ-տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խանավանալ, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մար-մանրանալ, ճերմակ-ճերմականալ, դալուկ-դալկանալ, ծանր-ծանրանալ։

Բը՜զզ-բզզոց-բզզալ, դը՜ռռ-դռռոց, դռռալ, չրը՜խկ-չրխկոց, չրխկալ, խը՜շշ-խըշշոց, խշշալ, ծ՜իվ-ծ՜իվ-ծվծվոց, ծվծվալ, տը՜զզ-տզզոց, տզզալ, կը՜ռռ-կռռոց,կռռալ, թը՜խկ-թխկոց, թխկալ, մը՜ռռ-մռռոց, մռռալ։

Երրորդ-երորդել, ուշ-ուշանալ, շտապ-շտապել, մոտ-մոտենալ, մերձ-մերձանալ, հեռու-հեռանալ, դանդաղ-դանդաղել, հաճախ-հաճախել, կրկին-կրկնել։

Նստ-նստել, սահ-սահել, վազ-վազել, կարդ-կարդալ, խաղ-խաղալ, տես-տեսնել, հաս-հասնել, հագ-հագնել, փախ-փախնել, սառ-սառել, թիռ-թռչել։

Մայրենի

  • Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

համբավ-հռչակ, բարի անուն

ապարանք-պալատ,դղյակ

  • Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող նախադասությունները։

Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։

  • Թվարկիր հերոսներին:

Թագավոր, արքայազն,Եղեգնուհի, բոշա, պառավ, թագուհի։

Մայրենի

  1. Գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ’ արդար- թ լսում ենք, դ գրում։

Թագավոր, որդի, սրբուհի,աղջիկ։

  1. Այդ բառերով կազմիր բառակապակցություններ։

Հզոր թագավոր

Կրթսեր որդի

Չքնաղ սրբուհի

Հնարամիտ աղջիկ

  1. Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր։

Ինչո՞ւ էր թագավորի որդին սիրահարվել ծառի վրա։

Ինչո՞ւ այս ամենը կատարվեց😫

Մայրենի

  1. Բացատրիր ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը:

Ուռկան-ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց

սաթ- Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն կամ սև խեժ

խորշել-մի բանից իրեն հեռու պահել, խուսափել։ Զզվել

ընծա- իր՝ առարկա, որ ձրիաբար տրվում Է մեկին իբրև սիրո՝ բարեկամության արտահայտություն, նվեր

ննջել-դանթել, քնել

  1. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը:

Բախտը փորձել նշանակում է փորձել մի բան որը իր բախտի համար լավ կլինի։

  1. Գրիր այլ դարձվածքներ բախտ բառով:

Բախտը բացել, բախտի գլխին քար գցել, բախտի դռները բացվել, բախտին թողնել։

  1. Վերնագրիր հատվածը։

Ձկան սերն սկսվեց սկսվեց ասյտեղ