Երեկ մանուկների տոնին մենք դասարանով գնացել էինք Օշական։
Ես շատ ուրախ էի, որ այդ օրը անցկացնում եմ ընկերներիս հետ։
Մենք հանգստացանք գետի ափին՝ ծառերի տակ։ Մենք ամբողջ օրը խաղեր խաղացինք՝ աղջիկ փախցնոցի, վոլեյբոլ, ֆուտբոլ, պահմտոցի։ Հետո դասարանով մայրիկների հետ ժողովրդական երգեր
երգեցիք ու պարեցինք։ Երեկոյան բոլորս վերադարձանք շատ հոգնած, բայց ուրախ։
