Monthly Archives: Սեպտեմբեր 2019

Դ. Սոկոլով «Դոլի Ճայը»

Իմ կարծիքով ճայերը հրաշալի թռչուններ են: Ես ճայեր շատ եմ սիրում: Երբ նրանք թռչում են ծովի վրայով, ես չեմ կարողանում աչքս կտրել, շունչս ուղղակի կտրվում է, ձեռքերս իրենք իրենց բարձրանում են:  Եկավ ժամանակը, ու Դոլին ամուսնացավ,  մի հարմար բույն սարքեց և թուխս նստեց չորս սպիտակ ձվիկների վրա: Նա շատ ուշադիր և հոգատար մայր էր: Որ ձվիկներին մենակ չթողնի, շատ ուշ-ուշ էր ծով գնում: Մի կում ջուր էր խմում, մի երկու ձուկ բռնում ու շուտ տուն գալիս` իր աննմանների մոտ: Օրերից մի օր… Դոլին շատ սոված էր: Նա ձվերը խոտով ու բմբուլներով ծածկեց և ցած թռավ: Դոլին շատ լավ էր զգում` ծովը` տա~ք, ձկները` լի~քը, թռիր` ինչքան ուզում ես: Դոլին մի քիչ ուշացավ: Բայց հո չէ՞ր կարող երկար մնալ, հիշեց իր փոքրիկներին, բացեց թևերը և թռավ ուղիղ իր բույնը:  Ա~յ քեզ սարսափելի բան. ձվերից մեկը ջարդված էր: Խոտն ու բմբուլները թափված էին այս ու այն կողմ, ձվի կճեպներն էլ այնտեղ չէին, որտեղ չորրորդ ձուն էր: Խե~ղճ, խեղճ Դոլի, գլուխը կորցրել էր: Բայց հավաքեց իրեն, գցվեց բնի մեջ, իսկ այնտե~ղ…այնտեղ , նրա ոտքերի տակ, մեկը ծվծվում էր` ծի~վ- ծի~վ: Դոլին նայեց, տեսավ մի զզվելի արարած` մի պստիկ թաց պարկ և կտուց:
_ Դու ո՞վ ես:
Զվելի արարածը աչքերը չռել էր Դոլիի վրա: Նա հավաքեց հոնքերը, մտածեց, մտածեց ու ասաց.
_Էնքան էլ չգիտեմ: Իսկ ու ո՞վ ես:
_Այս բնի տերն եմ, – ասաց Դոլին և կտուցը սրած հարձակվեց զզվելի արարծի վրա,- դու ես ձուն ջարդել:
Զվելին նայեց ձվի կճեպներին, բերանը լայն բացեց, գլուխը թափ տվեց և ընկավ չգիտես ուր: Մի քիչ հետո երևաց մի աչքը,  հետո` մյուս աչքը: Հետո երևաց բերանը.
_Հա~, – ասաց փոքրիկ զզվելին,- ես:
__Անպե’տք մարդասպան, ինչո՞ւ իմ ձուն…, – Դոլին լաց եղավ:
Զզվելին հոնքերը կիտեց. Կարո՞ղ է բարկացավ, կամ էլ բա~ն չհասկացավ`    ինչ են ուզում իրենից:
_Հիմա բոլոր ճայերին կկանչեմ, քեզ կտուցներով ցույց կտանք, դու ինչո±ւ ես իմ ձագուկին ջարդել:
_Ախր ես դրա միջից եմ, է’,-կմկմաց զզվելին, – ես ինքս եմ այնտեղից… նա ինքն իրեն…

_Ի՞նչ, որտեղի՞ց ես…

_Ա’յ , այս սպիտակի միջից…ինքն իրեն…

_Ո՞նց ինքն իրեն…

_Հա~, ես նրա մեջ էի նստած,-լաց եղավ անծանոթը:

Դոլին նայեց նրան, հետո կճեպին, նորից` նրան.

_Դու ներսո՞ւմ էիր…Ուրեմն դու իմ ձա~գն ես:

Վերջապես Դոլին գլխի ընկավ: Դե ասեք` էդպես լինո՞ւմ է: Ինչ իմանաս, մեն-մենակ նստում ես քո սպիտակ ձվերի վրա, մեկ էլ տեսնում ես` դրանք մեկը ջարդել է: Բայց լսեք` հետո ինչ եղավ:

_Պստլիկս, քեզ այստեղ նստել չի կարելի, դու դեռ շատ փոքր ես, մտի’ր ձվի մեջ:

_Ինչո՞ւ,- գլխիկը թափահարեց փոքրիկը:

_Դու դեռ այնքան մեծ չես, որ օդի մեջ զբոսնես: Տե’ս,- ցույց տվեց մնացած երեք  ձվերը,- դու էլ պիտի այսպես մնաս, արի, փոքրի’կս, մտի’ր ձվի մեջ:

Դոլին փոքրիկին մի կերպ խցկեց ձվի մի կեսի մեջ, մյուս կեսը դրեց ճտի գլխին ու նստեց վրան:

_Հը’, հարմա՞ր է:

_Ըը~, էնքան էլ չէ: Երկա±ր պիտի այսպես մնամ:

_Մինչև մեծանաս: Նստի’ր, փոքրի’կս, դուրս չգաս;

Անցավ մի ժամ: Դոլին քնեց: Պստիկը լսեց նրա ֆսֆսոցի ձայնը, ծեծեց կողքի ձուն ու փսփսաց.

_Առաջի’ն, Առաջի’ն, ես Չորրորդն եմ, արթնացի’ր:

_Ես քնած չեմ, փողոցում ի՞նչ կա – չկա:

_Ոչ մի լավ բան, բարկացան վրաս ու ետ խցկեցին:

_Հա~… Իսկ այնտեղ ի՞նչ կա:

_Այնտեղ ծովն է: Միայն տեսնես, ոնց որ նկար լինի:

_Լսի’ր, ես էլ եմ ուզում,- հուզվեց Առաջինը:

_Ես էլ, ես էլ,_ծվծվացին Երկրորդն ու Երրորդը:

_Պստիկնե’ր, ի՞նչ եք անում,­­_արթնացավ Դոլին :

_Մենք էլ պստիկներ չենք,-կանչեցին չորսով: Հո’պ, ու դուրս թռան ձվերից:

Երբ ես փոքր էի

Երբ ես փոքր էի սիրում էի խաղալ տատիկիս համակարգչով։ Ամեն օր ես երեկոյան խաղում էի համակարգիչով, իսկ ձմռանը քույրիկիս և եղբորս հետ ձնագնիկ էի խաղում ու ձնեմարդ պատրաստում։ Ես քույրիկին ստիպում էի խաղար իմ հետ երբ որ նա դաս էր անում, բայց նա աաում էր , որ ես իրեն խանգարում եմ ես էլ գնու և ասում էի ասյրիկիս թե․․․

— Մայրիկ ասա Անահիտին , որ թողնի հետը խաղալ։

Եվ իմ քույրիկը ստիպված իմ հետ խաղում էր , որ չնեղանամ իրենից իսկ հիմա մենք մեծացել ենք և մինչև դաս չեմ անու քույրիկիս չեմ ասում խաղա հետս։

ԲԱՐՑԱՈՒՆՔԻ ՀԱԽԹԱՀԱՐՈՒՄ

Մենք գնացել ենք ամսի քսանվեցին Արզական և այցելեցինք մի եկեղեցի, որի անունը <<Նեղուցի սուրբ Աստվածածին>> վանք։ Այն ավերվել էր պատերազմի ժամանակ կամ էլ երկրաշաժից։ Մենք շատ երկար ենք քայլել մինչև վանք և արել ենք երկու կանգառ, առաջինը Հրազդան գետի մոտ , որ նախաճաշ ենք ,իսկ երրկրորդը քայլելով գնացինք Նեղուցի սուրբ Աստվածածին վանք։

Մենք նկարվեցինք և սկսեցինք հետաքրքվեվել վանքով։ Այդ օրը շատ լավ անցկացրեցիք երանի նորից կրկնվեր։

Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
              Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
              Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի 
              Մի փոքրիկ բընում, 
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
              Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած, 

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած, 
              Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
              Ամեն տեղ գընում, 

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած— 
              Էլ չեմ հասկանում։

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

Մայրենի առաջադրանք

Կկուն բույն չի հյուսում:

 Ձուն ածելուց հետո թողնում է ու հեռանում:

Մայրը հեռանում է, իսկ կկվի ձագը, հենց որ դուրս է գալիս ձվից, անմիջապես սկսում է դուրս գլորել այդ բնում եղած մյուս ձվերը:

Իր ձուն ածում է ուրիշ թռչնի բնում և ոչ թուխս է նստում, ոչ էլ հետո կերակրում իր ձագուկին:

 Նա շատակեր է, ուտում է հինգ թռչնի չափ:

 Հաճախ դուրս է հրում նաև մյուս ձագուկներին, որպեսզի իրեն շատ սնունդ բաժին ընկնի:

Հինգ օր հետո հինգ անգամ մեծանում է և շուտով բնում չի տեղավորվում:

Իմ երազանքների տունը

Ես կցանկանայ որ իմ երազանքների տունը լիներ հրաշքների աշխարհում։Բայց ափսոս այն գոյություն չունի իրականում։Իսկ երկրորդ ցանկությունս դա որ ջրի տակ լիներ իմ տունը։
Իրականում ես ընտրել եմ, որ ավելի լավը ջրի տակ գտնվող տունն է և բացի այդ կարող եմ գունավոր ձկներին տեսնել։ Դա էլ հայաստանում հնարավոր չի լինի, որովհետև հայաստանում չկա գունավոր ձուկ։ Դրա համար ես ուզում եմ հրաշքի տունը։

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Իմ մասին

Բարև ձեզ։ Ես Նարե Մաթևոսյանն եմ։ Սովորում եմ  <<Մխիթար Սեբաստացի>> Արևելյան դպրոցում։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և իմ ընկերներին։ Ծնվել եմ 2011 թվականին և ութ տարեկան եմ  գնում  եմ երրորդ դասարան։ Եկել եմ այս դպրոց յոթ տարեկանում։Ես շատ եմ սիրում բակում  խաղալ կամ այլ  զվարճալի բաներ անել։ Ես նաև շատ եմ սիրում նկարել ներկերով կամ մատիտներով և ազատ ժամանակ սիրում եմ զբաղել կավով կամ շախմատով ; Ունեմ երեք քույրիկ և մեկ եղբայր; Ուզում եմ դարնալ քիմկոս կամ բժիշկ։ Սիրելի բանջարեղենս գազարնե և լոլիկ։

Ամառային արձակուրդ 2019

Այս տարի իմ ամառը անցել է հետաքրքիր ու զվարճալի։ Ես այն անցկացրել եմ իմ տատիկների մոտ։ Ամբողջ ամառ  ես խաղացել եմ բակում իմ ընկերների հետ, քշել եմ հեծանիվ և անվաչմուշկ, իսկ օրվա շոգ ժամերին տանը մուլտֆիլմ եմ դիտել։ Ամռանը լրացել է իմ ութ տարեկանը։ Ես այն նշել եմ  իմ քույրիկների ու եղբայրների հետ։        Ամռանը ես հանգստացել եմ, իսկ հայրիկս և մայրիկս ամբողջ օրը աշխատել են, ու ես նրանց քիչ եմ տեսել։ Բայց օգոստոս ամսին մենք շատ ենք տեսել իրար, քանի որ  միասին հանգստացել ենք Եգիպտոսում։ Այնտեղ ես ամբողջ օրը լողացել  եմ լողավազանում և ավազով  խաղացել եմ ծովափին։

Ամռանը ես կարդացել եմ ընդամենը մեկ, բայց անչափ հետաքրքիր  գիրք՝ Աստրիդ Լինդգրենի <<Էմիլը Լյոնեբերգայից>>։

Լավ կլիներ, եթե ամառը մի քիչ դանդաղ անցներ, որ ես  հասցնեի ամառային բոլոր առաջադրանքները կատարել։ Քանի որ ընկերներիս շատ էի կարոտել, այնքան էլ չեմ տխրում, որ ամառը արագ անցավ։