Daily Archives: 4 Սեպտեմբերի, 2019

Ամառային արձակուրդ 2019

Այս տարի իմ ամառը անցել է հետաքրքիր ու զվարճալի։ Ես այն անցկացրել եմ իմ տատիկների մոտ։ Ամբողջ ամառ  ես խաղացել եմ բակում իմ ընկերների հետ, քշել եմ հեծանիվ և անվաչմուշկ, իսկ օրվա շոգ ժամերին տանը մուլտֆիլմ եմ դիտել։ Ամռանը լրացել է իմ ութ տարեկանը։ Ես այն նշել եմ  իմ քույրիկների ու եղբայրների հետ։        Ամռանը ես հանգստացել եմ, իսկ հայրիկս և մայրիկս ամբողջ օրը աշխատել են, ու ես նրանց քիչ եմ տեսել։ Բայց օգոստոս ամսին մենք շատ ենք տեսել իրար, քանի որ  միասին հանգստացել ենք Եգիպտոսում։ Այնտեղ ես ամբողջ օրը լողացել  եմ լողավազանում և ավազով  խաղացել եմ ծովափին։

Ամռանը ես կարդացել եմ ընդամենը մեկ, բայց անչափ հետաքրքիր  գիրք՝ Աստրիդ Լինդգրենի <<Էմիլը Լյոնեբերգայից>>։

Լավ կլիներ, եթե ամառը մի քիչ դանդաղ անցներ, որ ես  հասցնեի ամառային բոլոր առաջադրանքները կատարել։ Քանի որ ընկերներիս շատ էի կարոտել, այնքան էլ չեմ տխրում, որ ամառը արագ անցավ։

Առաջին օրը դպրոցում

   Բարև ձեզ։  Ես Նարե Մաթևոսյանն եմ։ Ես արդեն սովորում եմ երրորդ դասարանում։ Իմ առաջին օրը դպրոցում   շաա՜տ լավ անցավ։ Ես իմ բոլոր ընկերներին շատ էի կարոտել։ Առաջին օրը, ինչպես ամեն օր,  մենք  ողջունեցինք իրար, հետո պարեցինք ու երգեցինք։ Հետո հավաքվեցինք դասարանում և կիսվեցինք ամառվա մասին մեր պատմություններով։