Daily Archives: 10 Նոյեմբերի, 2019

Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ

Ուրբաթ օրը մենք գնացել էինք <<Ջրվեժ անտառապարկ>>։ Սկզբում մենք նախաճաշեցինք բնության գրկում, հետո արտասանեցինք աշնան մասին բանաստեղծություններ, այնուհետև սկսվեց մեր անմոռանալի զբոսանքը անտառապարկում։ Աշնանային բնությունը մեզ հիացրեց իր գեղեցկությամբ։ Շուրջդ տարբեր ծառեր էին դեղին, կարմիր, կանաչ, ծիրանագույն տերևներով։ Ընկեր Հասմիկը մեզ պատմեց անտառապարկի մասին և թե, որքան կարևոր է պահպանել բնությունը և հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ Անտառապարկում ես լուսանկարեցի հիասքանչ լճակը, ծառեր, տերևներ, արհետներ և նույնիսկ ընկերներիս։ Բոլորս շատ լուսանկարներով և հիշողություններով վերադարձանք Երևան։