Խլուրդ
Խլուրդներ (լատ.՝ Talpidae), միջատակերների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Հիմնականում հարմարվել են ստորգետնյա կյանքին։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 9-23 սմ, դունչը երկար է, կնճիթանման։ Ականջի արտաքին խեցին բացակայում է, առջևի վերջավորությունները կարճ են, լավ զարգացած։ Մազածածկը թավշանման է, առանց խավի։ Տեսողությունը թույլ է, որոշ տեսակների աչքերը ծածկված են մաշկային բարակ թաղանթով։ Հոտառության և շոշափելիքի օրգանները լավ զարգացած են։
Հայտնի է 4 ենթաընտանիք, 17 ցեղ և մոտ 40 տեսակ, որից սևծովյան խլուրդները (լատ.՝ Talpa orientalis) տարածված են նաև Հայաստանի Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Շամշադինի, Ալավերդու և Սևանի շրջաններում։ Ապրում են խառը և սաղարթախիտ անտառներում, մարգագետիններում, երբեմն այգիներում ու բանջարանոցներում։ Փորում են խորը, բարդ անցուղիներով բներ։ Սնվում են անձրևորդերով, միջատներով ու թրթուրներով։ Բազմանում են տարեկան մեկ անգամ, ունենում 4-5 ձագ։ Մորթին բավականին արժեքավոր է:
Մորեխ
Մորեխներ (Acridoidea), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք։ Մարմնի երկարությունը՝ մինչև 9 սմ, բեղիկները կարճ են (մոտ 5 սմ)։ Բերանային ապարատը կրծող տիպի է, ետին ոտքերը ցատկող են։ Ունեն ձայնարձակ և լսողական օրգաններ։ Թևերը 2 զույգ են (երբեմն թերզարգացած կամ վերացած), թաթերը՝ եռանդամ, ձվադիրը՝ կարճ։ Զվերը դնում են հողում, հազվադեպ՝ բույսերի հյուսվածքներում և ծածկում հեղուկով, որը հողի մասնիկների հետ չորանում և կազմում է ձվապարկ։ Սովորաբար տալիս են տարեկան 1, առանձին տեսակներ՝ 2-3 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (ձվից դուրս եկած անհատները նման են հասուն միջատին)։ Չափահաս են դառնում 1-1,5 ամսում, 4-7 անգամ մաշկափոխվելով։ Տարբերում են հոտային և ոչ հոտային մորեխներ։ Հոտային մորեխները ցածր խտության դեպքում մենակյաց են (մենակյացության փուլ), իսկ բարձր խտության դեպքում կազմում են թրթուրների կուտակումներ և հասուն միջատների երամներ (հոտային փուլ), ընդ որում փոխվում են նրանց արտաքին տեսքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները և այլն։ Զանգվածային բռնկումների շրջանում մորեխների խտությունը հասնում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անհատի 1 մ² վրա, իսկ զբաղեցրած մակերեսը՝ մինչև 1 միլիոն հա։ Բուսակեր են, հսկայական երամները ճանապարհին ոչնչացնում են կուլտուրական և վայրի բուսականությունն ամբողջությամբ։ ԽՍՀՄ-ում մորեխների ամենավտանգավոր տեսակներից են չվող, ասիական, իտալական, մարոկկոյական մորեխները։ Տարածված են ամբողջ աշխարհում (շուրջ 10 հզ․ տեսակ, ԽՍՀՄ-ում՝ մոտ 500, ՀՀ-ում՝ 100)։ Պայքարի միջոցները՝ ագրոտեխնիկական միջոցառումներ, խոպան հողերի յուրացում և այլն։
Կրիա
Մորեխներ (Acridoidea), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք։ Մարմնի երկարությունը՝ մինչև 9 սմ, բեղիկները կարճ են (մոտ 5 սմ)։ Բերանային ապարատը կրծող տիպի է, ետին ոտքերը ցատկող են։ Ունեն ձայնարձակ և լսողական օրգաններ։ Թևերը 2 զույգ են (երբեմն թերզարգացած կամ վերացած), թաթերը՝ եռանդամ, ձվադիրը՝ կարճ։ Զվերը դնում են հողում, հազվադեպ՝ բույսերի հյուսվածքներում և ծածկում հեղուկով, որը հողի մասնիկների հետ չորանում և կազմում է ձվապարկ։ Սովորաբար տալիս են տարեկան 1, առանձին տեսակներ՝ 2-3 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (ձվից դուրս եկած անհատները նման են հասուն միջատին)։ Չափահաս են դառնում 1-1,5 ամսում, 4-7 անգամ մաշկափոխվելով։ Տարբերում են հոտային և ոչ հոտային մորեխներ։ Հոտային մորեխները ցածր խտության դեպքում մենակյաց են (մենակյացության փուլ), իսկ բարձր խտության դեպքում կազմում են թրթուրների կուտակումներ և հասուն միջատների երամներ (հոտային փուլ), ընդ որում փոխվում են նրանց արտաքին տեսքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները և այլն։ Զանգվածային բռնկումների շրջանում մորեխների խտությունը հասնում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անհատի 1 մ² վրա, իսկ զբաղեցրած մակերեսը՝ մինչև 1 միլիոն հա։ Բուսակեր են, հսկայական երամները ճանապարհին ոչնչացնում են կուլտուրական և վայրի բուսականությունն ամբողջությամբ։ ԽՍՀՄ-ում մորեխների ամենավտանգավոր տեսակներից են չվող, ասիական, իտալական, մարոկկոյական մորեխները։ Տարածված են ամբողջ աշխարհում (շուրջ 10 հզ․ տեսակ, ԽՍՀՄ-ում՝ մոտ 500, ՀՀ-ում՝ 100)։ Պայքարի միջոցները՝ ագրոտեխնիկական միջոցառումներ, խոպան հողերի յուրացում և այ
Արջ
Արջեր (լատ.՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը: Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։
Մկնարջ
Նրա մասին Վիքիպեդիայում չկա․․․․․․․․․․․․․․․․

