Լինում է, չի լինում, երկու եղբայր են լինում, մեկը խելացի, մեկը՝ հիմար։ Խելացին միշտ օգտագործում է հիմարին ,միշտ չարչարում։ Հիմարը մի օր էլ բարկանում է և ուզում իր հասանելիք ապրուստը, որ գնա առանձին ապրի։ Խելացի եղբայրն էլ այնպիսի խորամանկ պայման է առաջարկում, որ հիմարին բաժին է հասնում մի քոսոտ մոզի, սա էլ պարանը գցում է մոզու վիզը ու գնում, որ վաճառի։ Անցնելով մի հին ավերակի մոտով ,երբ կանչում էր մոզուն , ավերակ շինությունը արձագանքում է իր ձայնին, սա էլ իմանում է ,թե գնորդ է ու սկսում է հետը առևտուր անել, վերջում էլ մոզուն կապում է ավերակի պատից ,որ վաղը գա գումարը վերցնի։ Հաջորդ օրը գալիս փողը վերցնելու, բայց գայլերը արդեն կերած են լինում կենդանուն, սա էլ ավերակի հետ նորից խոսում է, իր արձագանքը լսում, ու իրեն թվում է, թե այդ գնորդը ուզում է իր փողը չտալ, բարկանում ու ձեռքի փայտով խփում է ավերակի պատերին, այդ ժամանակ էլ հնուց պահված ոսկի է լինում ,այդ ոսկին թափվում է, հիմարը մտածում է, թե ավերակը վախեցավ ու իր փողը տալիս է, վերցնում է իրենց պայմանավորված գումարը, մնացածը թողում ու գալիս տուն։ Այդ ամենը պատում է եղբորը, խորամանկ եղբայրը համոզում է, որ տեղը ասի ոսկիների, իսկ վաճառած մոզու գումարն էլ իրեն տա, քանի որ նոր շորեր պետք է առնի նրա համար։ Հիմար եղբայրը համաձայնվում է, ոսկին տալիս է եղբորը, ասում մնացածի տեղը։ Բայց խորամանկ եղբայրը թե ոսկուն է տիրանում, բաժին չտալով եղբորը, թե նրա ոսկին չի վերադարձնում, նաև նոր հագուստ չի գնում։ Հիմարը տեսնելով, որ եղբայրը իրեն ոչինչ չի տալիս, գնում է դատավորի մոտ, բայց երբ պատմում է, որ իր մոզի վաճառել է ավերակի, մի քարե շինությանը, ծիծաղ է առաջացնում, և դատավորը էլ չի ուզում լսել, այդպես էլ բոլորը նրա պատմածը լուրջ չեն ընդունում ու շարունակում են ծիծաղել կիսամերկ հիմարի վրա։
Monthly Archives: Փետրվար 2020
Առողջ ապրելակերպ Սննդակարգ
Առողջ է համարվում այնպիսի սննդակարգ, որն ապահովում է օրգանիզմը բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, վիտամիններով, ջրով, հանքային աղերով և էներգիայով (կալորիաներով): Որոշ նյութեր կարող են սինթեզվել մարդու օրգանիզմում, սակայն մեզ անհրաժեշտ նյութերի մեծ մասը մենք ստանում է սննդի հետ:
Տարբեր մարդկանց սննդանյութերի և էներգիայի պահանջը կախված է տարիքից, սեռից, աճի տեմպից (արագությունից), ֆիզիկական ակտիվության մակարդակից, ինչպես նաև որոշ վիճակների (ինչպես օրինակ` հղիություն) և հիվանդությունների առկայությունից: Ընդհանուր առմամբ, դեռահասության շրջանում մարմնի արագ աճի և բոլոր օրգանների զարգացման պատճառով բարձրանում է սպիտակուցների և կալորիաների պահանջը: Այդ իսկ պատճառով սահմանափակող դիետաները խիստ վտանգավոր են դեռահասների համար:
Սննդակարգում պետք է ընդգրկվեն տարբեր մթերքներ: Միայն սննդակարգի բազմազանության պարագայում հնարավոր է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ բոլոր նյութերով:

Վիտամինները և հանքային նյութերը սննդի պարտադիր բաղադրիչներ են: Ի տարբերություն սննդի երեք հիմնական բաղադրամասերի (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրատներ), դրանք չունեն էներգետիկ արժեք, սակայն խիստ կարևոր են նյութափոխանակության համար:
Առողջ սննդակարգը կարելի է պատկերել սննդային բուրգի ձևով, որտեղ բերված են տարբեր խմբերի սննդամթերքների (հացահատիկներ և ձավարեղեն, բանջարեղեն, միրգ, կաթնամթերք, մսամթերք, լոբազգիներ, ձու և յուղեր/ ձեթեր) առաջարկվող չափաբաժինները (պատկերված են 6 գույներով): Մանրամասնությունները կարդա այստեղ:

Եթե նկատեցիր, նկարում պատկերված է մի մարդուկ, որը բարձրանում է աստիճաններով: Դա հուշում է, որ առողջ լինելու համար պետք չէ մոռանալ ֆիզիկական ակտիվության մասին:
Մասնագետներն առաջարկում են հետևել առողջ սնուցման «ոսկե» կանոններին, որոնք օգնում են պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդություններից (սիրտանոթային հիվանդություններ, շաքարախտ, որոշ տեսակի ուռուցքներ).
- Սննդակարգում պետք է ավելացնել բջջանյութի քանակը, օգտագործելով բանջարեղեն, միրգ, կանաչեղեն, լոբազգիներ և անմշակ ձավարեղեն:
- Նվազեցնել ճարպերի օգտագործումը, ի հաշիվ հագեցած (կենդանական ծագման) ճարպերի` յուղ, կարագ, ճարպոտ մսամթերք:
- Փոխարենը անհրաժեշտ է ավելացնել պոլիչհագեցած ճարպաթթուների քանակը` բուսական յուղեր (ձեթեր), ձուկ և ծովամթերք:
- Հրաժարվել տրանսճարպեր պարունակող մթերքներից: Դրանք որոշակի մշակում անցած (հիդրոգենիզացված) բուսական յուղեր են` մարգարիններ, որոնք լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի արտադրությունում և պարունակվում են թխվածքաբլիթներում, տորթերում, կիսաֆաբրիկատներում և պատրաստի այլ մթերքներում:
- Սահմանափակել կերակրի աղի օգտագործումը: Հիշի՛ր, որ շատ մթերքներ արդեն պարունակում են բավականին մեծ քանակության աղ (պահածոներ, երշիկեղեն, չիփսեր, բոլոր սոուսները) և պետք է օգտագործվեն քիչ քանակությամբ:
- Նվազեցնել շաքարի օգտագործումը: Շաքարի չարաշահումը հյուծում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները և նպաստում է շաքարախտի զարգացմանը:
Եվ վերջում մի քանի պարզ, բայց շատ կարևոր և գործնական խորհուրդներ առողջ սնվելու համար.
- Սննդակարգը պետք է լինի բազմազան: Սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ պետք է ուտել տարբեր սննդային խմբերից մթերքներ` ըստ սննդային բուրգի կամ «Առողջ ափսեի» սկզբունքների (ներբեռնել այստեղ):
- Ձգտիր ուտել հաճույքով և տրամադրված, մի՛ կեր շտապելով, ոտքի վրա, խոսելով, ծիծաղելով: Մի՛ կեր ընթերցելիս, հեռախոսով զբաղվելիս կամ հեռուստացույց դիտելիս, քնելուց առաջ:
- Սնունդը լավ ծամիր, կուլ մի տուր մեծ պատառներ:
- Խուսափիր շատ տաք, շատ սառը սննդից, մի չարաշահիր քաղցր, աղի, շատ կծու և թթու սնունդը:
- Մի կեր չափից ավել և երբ քաղցած չես. սեղանից հեռացիր մի փոքր չհագեցած զգացումով: Ստամոքսի ծանրաբեռնումը բերում է դրա գերձգման և ժամանակի հետ ծավալի մեծացման:
- «Ց» վիտամինով հարուստ մթերքները խորհուրդ չի տրվում ենթարկել ջերմային մշակման: Բանջարեղենը ցանկալի է շոգեխաշել չմաքրած վիճակում, որպեսզի վիտամինները և հանքային նյութերը պահպանվեն: Որպես ձմռան պաշար նպատակահարմար է պատրաստել ոչ թե պահածոներ, այլ սառեցնել կամ չորացնել բանջարեղենը, մրգերը, հատապտուղները և կանաչեղենը: Այսպես կպահպանվեն բոլոր օգտակար նյութերը:
- Գերադասելի է շոգեխաշել, խաշել կամ խորովել ցանկացած մթերք առանց յուղի, այն ավելացնելով ուտելուց առաջ:
- Թեյը ցանկալի է խմել ուտելուց 1,5-2 ժամ հետո, հակառակ դեպքում այն խանգարում է սննդից երկաթի յուրացմանը:
- Օրական պետք է խմել 1,5-2 լ ջուր, դա հատկապես կարևոր է շոգ եղանակին: Քաղցը հագեցնելու համար մի՛ օգտագործեք քաղցր ըմպելիքներ, խմե՛ք սովորական մաքուր ջուր:
Հատկապես դեռահաս աղջիկները պետք է հիշեն, որ ձգտելով նիհարել և հրաժարվելով օրգանիզմի պահանջներին համապատասխանող նորմալ սննդակարգից, կարելի է ձեռք բերել որոշ վտանգավոր հիվանդություններ (անոռեքսիա, բուլիմիա), որոնց մասին կարող ես կարդալ այստեղ:
Сон мальчика
Одного мальчика дразнили ” рыжим”. Однажды летом он лёг спать и видит сон:как будто он ушёл из дома и идёт сам не зная куда .Смотрит — стоят ворот, а на них написано:,
“Добро пожаловать в Рыжий город !”
Мальчик вошёл в город.Светило солнце. Было жарко . В этом городе всё было рыжим. Рыжие ручьи текли по рыжему песку в рыжие реки. А над рыжими реками висели рыжие радуги.

The Little Red Hen
This is a Little Red Hen. Her name is Jen or Jen the Hen. Jen the Hen is very clever. Jen the Hen has got a family. She has got three little children-three little chickens. They live in a brown house in Green Street. Jen the Hen has got one son and two daughters. They are yellow. They are very, very nice. They like to run and jump. How Jen the Hen loves them all. They are a happy family. Jen the Hen has got three friends. They are a cat, a dog, and a duck.
This is the Cat. The Cats mane is Pam, or Pam the CAt. She is a big grey cat. She lives in Green Street, too. This is a Dog. The Dog’s name is Tug, or Tug the Dog. He is black and white. He is very big. He lives in a dog house.
This is the Duck. The Duck’s name is Chuck, or Chuck the Duck. She is brown. She is big, too. She is a good swimmer. She lives near the lake.
live-ապրել
street-փողոց
swimmer-լողորդ
chicken-ճուտիկ
ask-հարցնել
near-մոտ
lake-լիճ
Թարգմանեք այս նախադասությունները։
Նա ունի /has/ մեծ ընտանիք։ She has a big famliy.
Ես ունեմ դեղին գնդակ։ I have a yellow ball.
Մենք ապրում ենք փոքր փողոցում։ We live in a small street
Բարեկենդան
Վիշապագորգի գաղտնիքը 1-5
Տրնդեզի ծեսը Հայաստանում
Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:
Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ: Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տրնդեզի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տիրը, երազների մեկնիչն էր և պաշտպանը դպրության ու արվեստի, իսկ Միհրը մարմնավորում էր կրակի ու լույսի ուժը: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:
Տրնդեզի առաջին ծեսը կրակ վառելն է
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով` իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները: Այնուհետեւ գլխավոր խարույկի մասնակիցները խանձողներ էին տանում, որ վառեին բակերի խարույկը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են ի
րենց մոմերը և տանում տուն: Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության , պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա, որպեսզի բախտը տան վրա լիներ: Վառած դեզի վրայով ցատկում էին: Երեկոյան արձակում էին հրացաններ: Խարույկի վրայից ցատկում էին, որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները: Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր , ապա նա այդ տարի ամուսնանալու էր: Տրնդեզի կրակը իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն:
Տրնդեզի ծուխը
Տերընդեզ` դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես,
Տերընդեզ` մխի դին տես,
Մէ փութ ցանես` հազար քաղես:
Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Իրականում այս երևույթը կապ ունի փետրվարի կեսերին հյուսիսային և հարավային քամիների փոխազդեցության կամ որևէ մեկի գերակշության հետ:, մի կիսայրած փայտ դեզից տանում էին տները և պահում էին ապահով տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը Զատիկին շատ ձու ածեն կամ շուտ թուխս նստեն:Մի կտորն էլ դնում էին ամբարի մեջ, որպեսզի հացը առատ լինի:

Տրնդեզի խարույկի մոխիրը
Մեծ կարևորություն ուներ նաև տրնդեզի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Տեառնընդառաջի հրավառությունից հետո փեսան իրավունք էր ստանում աներոջ տուն գնալու, իսկ երեխաներին եկեղեցի էին տանում, որպեսզի քահանան օրհնի: Վերադարձին մայրը երեխայի աչքը համբուրում էր և նվեր էր տալիս. նրան հետևում էին ազգականները:
Տրնդեզի խոհանոց

Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում`կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ` (դումբրուկ) ու բաժանում տնեցիներին:
Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ, աղանձ: Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:
Օգտագործված գրականություն
Հայ եկեղեցու պատմություն (դասագիրք 5-րդ դաս-ի համար)
Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան «Հայ եկեղեցու տոները»
Հրանուշ Խառատյան «Հայ ժողովրդական տոներ»
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Լուսանկարները տես նաև՝ Սեբաստացի TV-ի կայքում
Տեսանյութը՝ Մարինե Մկրտչյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի տաճարն
Շունն ու կատուն
Հովհաննես Թումանյանը պատմում է, որ բալլադի սյուժեն լսել է Լոռու մարզի Դսեղ գյուղում, իր քեռի Իսայուց: Ինչպես հաստատում է Անուշավան Աբովյանը, Թումանյանը բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո, 1886 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակում: Ինքնագիրը մեզ չի հասել:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է սևագիր հատված նրա հետագա մշակումների փորձերից: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է Բաքվում տպված բանաստեղծությունների հեղինակի սեփական օրինակը, որոնց մեջ Թումանյանն օժանդակ բայերի բարբառային ձևը փոխել է գրական ձևի: Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են նաև Բաքվում տպված բանաստեղծություններից մեկ այլ, ինչպես նաև` «Լուսաբեր» դասագրքի երկրորդ տարվա հեղինակի սեփական օրինակները` որոշ ուղղումներով: Երեսուն տարի Թումանյանն աշխատել է այդ երկի վրա, կատարել բազում շտկումներ և փոփոխություններ:
Շունն ու կատուն
I
Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:
— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:
II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:
— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,
Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:
III
Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․
IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:
Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող
որդիանց որդի – որտեղից որտեղ
ճանկել – թռցնել, ձեռք գցել
ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը
կուշտը – մոտ
քուրք – մուշտակ
կուճի – գլուխ
հրես – ահա, հիմա
մուշտարի – հաճախորդ
վախտին – ժամանակին
ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի
դիպան իրար – կռվեցին, վիճեցին
դիվանբաշի – դատավոր
կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ
մթամ – իբր
- Քո կարծիքով կատուն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:
Իմ կարծիքով կատուն խորամանկ, սուտասան և խարդախ է, որովհետև սկզբում խափեց գդակը պատրաստելու օրը, հետո յուրացրեց գդակը և մինչև օրս դեռ չի վերադարձրել։
- Շունն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:
Շունը դյուրահավատ ու միամիտ էր, որովհետև կատվի առաջին խափելուց հետո շարունակում էր սպասել և ամեն անգամ պահանջել իր գդակը։
- Շան անունից բողոք գրի՛ր կատվի դեմ:
Հարգելի´ պարոն դատավոր, ես ճոն կատվին գառան մորթի եմ տվել, որ ինձ համար գդակ կարի։ Երկար ժամանակ նա տանում ու բերում է ինձ և ո´չ գդակ է տալիս, ո´չ էլ մորթին է վերադարձնում, այնինչ գդակը պետք է պատրաստ լիներ մի քանի օրվա մեջ։
- Կատվի անունից արդարացի՛ր:
Հարգելի´ պարոն դատավոր, ես ուղակի չեմ հասցնում այդքան արագ կարել , որովհետև նա շատ շուտ է գալիս
- «Շունն ու կատուն» պատմի՛ր մորթու անունից:
Ես գառան մորթի եմ։ Որտեղից որտեղ ինձ ճանկել էր շունը ու տարել դերձակ կատվի մոտ։ Սկուզբում նրանք համերաշխ էին և պայմանավորվեցին ,որ կատուն մի գդակ կարի շան համար, բայց հետո ամեն անգամ կատուն մի սուտ էր խոսում և ուշացնում շան գդակը։ Նրանք այնքան վիճեցին այդ գդակի համար, որ գործը հասավ մինչև դատավորը, կատուն էլ փախավ։ Եվ այդ օրվանից ամեն անգամ շունը կատու տեսնելիս վազում է նրա հետևից և ինձանից կարված գդակը պահանջում։
Անխելք մարդը
Լինում է, չի լինում, մի աղքատ մարդ է լինում ։ Նա շատ աշխատասեր է լինում, բայց ոչ մի հաջողություն չէր ունենում։ Մի օր էլ նա որոշեց գնալ Աստծու մոտ և իմանա,երբ պետք է հաջողությունների հասնի։
Ճանապարհ ընկնելով նա հանդիպում է մի գայլի։ Գայլին հետաքրքեց թե ուր է գնում աղքատը, աղքատնել թե Աստծու մոտ։ Գայլը խնդրում է Աստծուն փոխանցել, թե ինչքան պիտի սոված մնա, քանի որ նա է ստեղծել իրեն, թող մի ճար անի։ Աղքատը համաձայնվում է հարցնել և շարունակում ճանապարհը։
Ճանապարհին տեսնում է մի գեղեցիկ աղջկա։ Աղջակա հարցին էլ պատասխանեց, թե ուր է գնում, և աղջիկն էլ խնդրեց, իրա բախտի համար հարցնի Աստծուց, քանի որ ինքը ջահել, հարուստ և առողջ աղջիկ է և ուզում է բախտավոր լինել, աղքատ իրեն էլ է խոսք տալիս ,որ կհարցնի Աստծուն, և շարունակում է ճանապարհը։ Իսկ հետո տեսնում է չոր ծառի ։ Ծառը մյուսների պես հարցրեց այն ինչ աղջիկն ու սոված գայլն և իմանալով , որ աղքատը գնում է Աստծո մոտ, խնդրում է հարցնել, թե ինքը ինչու է չոր, եթե գտնվում է լճակի մոտ։ Աղքատը դրական պատասխան է տալիս ու շարունակում ճանապարհը։ Երկար փնտրելուց հետո մի բարձր ժայռին հենված՝ հանդիպում է ծերունու կերպարանքով Աստծուն։ Եվ աղքատը պատում է ,թե ինչու է եկել, ինչ է ուզում, ինչպես նաև չի մոռանում գայլի, աղջկա և ծառի մասին հարցնել։ Լսելով աղքատին՝ Աստված ասում է, որ գնա իր բախտը բացված է, մյուսներինը նույնպես։ Ուրախ-ուրախ աղքատը վերադառնում է հետ։ Վերադարձի ճանապարհին նա հանդիպում է ծառին և ասում, որ նրա արմատների տակ ոսկի կա, դա է իրեն չորացանում, իսկ ծառի այն առաջարկին, որ նա վերցի ոսկին ու իրեն էլ ազատի դրանից, աղքատը պատասխանում է, որ շտապում է իր բախտի ետևից, ժամանակ չունի։ Հետո հանդիպում է աղջկան, և ասում, որ Աստված իրեն խորհուրդ է տալիս մի կյանքի ընկեր գտնել և ապրել երջանիկ։ Աղջիկը ասում է, որ հենց աղքատն էլ կարող է լինել այդ ընկերը, բայց մերժում է աղքատը, քանի որ նա շտապում է իր բախտը գտնելու, վերջում հանդիպում է գայլին, նրան էլ ասում է, որ մի անխելք մարդու կհանդիպի և կուտի, կկշտանա, պատում է նաև նախորդների համար,թե ինչ ասաց Աստված, և ինքը ինչ պատասխանեց նրանց այդ առաջարկներին։ Այս լսելով գայլը համոզվում է ,որ անխելք մարդ հենց նա է և ուտում նրան։
