Մի անգամ հավաքվեցին այծերը և գայլերին նամակ ուղարկեցին, թե ինչու ենք իրենք դարերով թշնամի իրար հետ, և պետք է ապրենք միասին սիրո եվ խաղաղության մեջ: Գայլերը ուրախացան, իրենց համաձայնությունը տվեցին ու նվերների հետ նամակ ուղարկեցին այծերին, որտեղ գրված էր,որ իրենց հաշտությանը խանգարում են հովիվները և նրանց շները։ Այծերը լսեցին գայլերի խորհուրդը եվ վտարեցին հովիվներին եվ շներին: Դրանից հետո սկսեցին ցրվել դաշտերն ու լեռները,թռչկոտել ազատության մեջ, ուտել ամենահյութեղ խոտն ու խմել ամենալավ առվակի ջուրը և ուրախ էին,որ եկան լավ ժամանակներ, բայց գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին…
Այծեր և գայլեր
Leave a reply
