Daily Archives: 6 Փետրվարի, 2020

Երկխոսություն պապիկի հետ

-Պապիկ , ո՞ր դպրոցում ես սովորել,- հարցրեց Նարեն։

— Ես սովորել եմ Արմավիր քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում :

— Ո՞րոնք են եղել  քո սիրած առարկաները։

— Իմ սիրած առարկաներն են եղել հայոց լեզուն և գրականությունը,  պատմությունը, երկրաչափությունը և աստղագիտությունը։

— Երբ ե՞ս որոշել քննիչ դառնալ։

— Քննիչ որոշել եմ դառնալ դեռ մանուկ հասակից, ինչի համար շատ լավ սովորել եմ դպրոցում, ապա գերազանցությամբ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և աշխատանքի նշանակվել Ոստիկանության քննչական ապարատում։

-Պապիկ դու սի՞րում ես քո աշխատանքը և ներկայումս ո՞րտեղ ես աշխատում։

— Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը և ներկայումս աշխատում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։