Daily Archives: 7 Փետրվարի, 2020

Անխելք մարդը

 Լինում  է, չի լինում, մի աղքատ մարդ է լինում ։ Նա շատ աշխատասեր է   լինում, բայց ոչ մի հաջողություն չէր ունենում։ Մի օր էլ նա որոշեց գնալ Աստծու մոտ և իմանա,երբ պետք է հաջողությունների հասնի։

Ճանապարհ ընկնելով նա հանդիպում է  մի գայլի։ Գայլին հետաքրքեց թե ուր է գնում աղքատը, աղքատնել թե Աստծու մոտ։ Գայլը խնդրում է Աստծուն փոխանցել, թե ինչքան պիտի  սոված մնա, քանի որ  նա  է ստեղծել իրեն, թող մի ճար անի։ Աղքատը  համաձայնվում է հարցնել և շարունակում ճանապարհը։

 Ճանապարհին տեսնում է  մի  գեղեցիկ աղջկա։ Աղջակա  հարցին էլ պատասխանեց, թե  ուր է գնում, և  աղջիկն էլ խնդրեց, իրա  բախտի համար  հարցնի Աստծուց, քանի որ ինքը ջահել, հարուստ և  առողջ  աղջիկ է և ուզում է բախտավոր լինել, աղքատ  իրեն էլ է խոսք տալիս ,որ  կհարցնի Աստծուն, և շարունակում է ճանապարհը։ Իսկ հետո տեսնում է  չոր ծառի ։ Ծառը  մյուսների պես  հարցրեց այն ինչ աղջիկն ու սոված գայլն և իմանալով , որ աղքատը գնում է Աստծո մոտ, խնդրում է  հարցնել, թե ինքը ինչու է  չոր, եթե գտնվում է լճակի մոտ։ Աղքատը դրական պատասխան է տալիս ու շարունակում  ճանապարհը։  Երկար  փնտրելուց  հետո  մի բարձր ժայռին հենված՝ հանդիպում է ծերունու կերպարանքով Աստծուն։ Եվ աղքատը պատում է  ,թե ինչու  է  եկել, ինչ է ուզում, ինչպես նաև  չի մոռանում գայլի, աղջկա և  ծառի մասին  հարցնել։ Լսելով աղքատին՝ Աստված  ասում է, որ գնա իր  բախտը  բացված  է, մյուսներինը նույնպես։ Ուրախ-ուրախ  աղքատը  վերադառնում է հետ։ Վերադարձի ճանապարհին նա հանդիպում է ծառին և ասում, որ նրա  արմատների տակ ոսկի  կա, դա է  իրեն չորացանում, իսկ ծառի այն առաջարկին, որ  նա վերցի  ոսկին ու  իրեն էլ ազատի  դրանից, աղքատը  պատասխանում է, որ  շտապում է իր  բախտի ետևից, ժամանակ չունի։ Հետո հանդիպում է  աղջկան, և  ասում, որ Աստված  իրեն խորհուրդ է տալիս  մի կյանքի ընկեր  գտնել և  ապրել երջանիկ։ Աղջիկը ասում է, որ  հենց  աղքատն էլ կարող է լինել այդ ընկերը,  բայց  մերժում է  աղքատը, քանի որ նա  շտապում է իր  բախտը գտնելու, վերջում  հանդիպում է  գայլին, նրան էլ ասում է, որ մի անխելք մարդու  կհանդիպի և կուտի, կկշտանա, պատում է նաև նախորդների համար,թե ինչ ասաց Աստված, և ինքը ինչ պատասխանեց նրանց այդ առաջարկներին։ Այս  լսելով գայլը համոզվում է  ,որ  անխելք մարդ հենց նա է  և ուտում նրան։