Լինում է, չի լինում, երկու եղբայր են լինում, մեկը խելացի, մեկը՝ հիմար։ Խելացին միշտ օգտագործում է հիմարին ,միշտ չարչարում։ Հիմարը մի օր էլ բարկանում է և ուզում իր հասանելիք ապրուստը, որ գնա առանձին ապրի։ Խելացի եղբայրն էլ այնպիսի խորամանկ պայման է առաջարկում, որ հիմարին բաժին է հասնում մի քոսոտ մոզի, սա էլ պարանը գցում է մոզու վիզը ու գնում, որ վաճառի։ Անցնելով մի հին ավերակի մոտով ,երբ կանչում էր մոզուն , ավերակ շինությունը արձագանքում է իր ձայնին, սա էլ իմանում է ,թե գնորդ է ու սկսում է հետը առևտուր անել, վերջում էլ մոզուն կապում է ավերակի պատից ,որ վաղը գա գումարը վերցնի։ Հաջորդ օրը գալիս փողը վերցնելու, բայց գայլերը արդեն կերած են լինում կենդանուն, սա էլ ավերակի հետ նորից խոսում է, իր արձագանքը լսում, ու իրեն թվում է, թե այդ գնորդը ուզում է իր փողը չտալ, բարկանում ու ձեռքի փայտով խփում է ավերակի պատերին, այդ ժամանակ էլ հնուց պահված ոսկի է լինում ,այդ ոսկին թափվում է, հիմարը մտածում է, թե ավերակը վախեցավ ու իր փողը տալիս է, վերցնում է իրենց պայմանավորված գումարը, մնացածը թողում ու գալիս տուն։ Այդ ամենը պատում է եղբորը, խորամանկ եղբայրը համոզում է, որ տեղը ասի ոսկիների, իսկ վաճառած մոզու գումարն էլ իրեն տա, քանի որ նոր շորեր պետք է առնի նրա համար։ Հիմար եղբայրը համաձայնվում է, ոսկին տալիս է եղբորը, ասում մնացածի տեղը։ Բայց խորամանկ եղբայրը թե ոսկուն է տիրանում, բաժին չտալով եղբորը, թե նրա ոսկին չի վերադարձնում, նաև նոր հագուստ չի գնում։ Հիմարը տեսնելով, որ եղբայրը իրեն ոչինչ չի տալիս, գնում է դատավորի մոտ, բայց երբ պատմում է, որ իր մոզի վաճառել է ավերակի, մի քարե շինությանը, ծիծաղ է առաջացնում, և դատավորը էլ չի ուզում լսել, այդպես էլ բոլորը նրա պատմածը լուրջ չեն ընդունում ու շարունակում են ծիծաղել կիսամերկ հիմարի վրա։
Խելոքն ու հիմարը
Leave a reply
