Ժուկով ժամանակով մի աղքատ,բայց բարի մարդ է լինում, անունը Փանոս։ Բայց Փանոսը բոլոր գործերը ձախողում է, դրա համար անունը դնում են <<Ձախորդ Փանոս>>։ Ունեցած չունեցածը մի քանի եզ, մի սայլ ու մի կացին է։ Մի անգամ գնում է անտառ փայտ բերելու, բայց չի ուզում իրեն տանջել գերան գետնից բարձրացնի սելի մեջ դնել, ու բերում սայլը ծառի տակ է կանգնացնում, բայց ծառը կտրվելուց հետո ընկնում և կոտրում է սայլը, սատկացնում եզներին։ Տեսնելով, որ անհաջող ստացվեց, լճի մոտով անցնելու ժամանակ տեսնում է բադերի, որոշում է գոնե մի բադ որսալ ու տուն տանել և կացինը նետում է դեպի բադերը, այս անգամ էլ կացինն է գցում ջուրը, ջրից հանելու համար, շորերը հանում և մտնում է ջուրը, շատ է խորանում և չի նկատում ,որ անցորդները վերցնում են շորերը, Փանոսը դուրս գալով տեսնում է, որ շորերը չկան, որոշում է մութը ընկնի, նոր գնա եղբորից շոր խնդրի, որ հագնի գնա իրենց տուն, բայց եղբոր տանը այդ ժամանակ քեֆ է լինում, երբ մոտենում է տան շեմին, հյուրերը կարծում են, թե շուն է և ոսկոր են նետում դեպի դուռը, և ոսկորը կպնում է Փանոսի աչքին, աչքը դուրս է գալիս։ Փանոսը սկսում է ցավից գոռալ, այդ ժամանակ շներն են վրա հասնում, հյուրերը լսելով շների հաչոց դուրս են գալիս և տեսնում մի տկլոր մարդ փախչում է, մտածում են, թե սատանա է ու հետապնդում են, շներն էլ հասնում են Փանոսի վրա,սկսում հալածել, այդպես Փանոսը գնում կորում է։ Հաջորդ օր ողջ գյուղով սկսում են Փանոսին փնտրել, գնում են անտառ, տեսնում են, որ սայլը կոտրված է, իսկ եզները ստակած, հարց ու փորձ են անում, ու գտնում շորերը, և իմանում , որ շորերը եղել են լճի ափին, այդ ժամանակ էլ կարծում են, թե Փանոսը խեղդվել է լճում, գալիս են գյուղ, ժամ պատարագ անում, կինն էլ սգում է որոշ ժամանակ, հետո մի ուրիշ մարդ ճարում և ամուսնանում հետը։