Խաղաղ գիշեր է,
Գեղեցիիկ ու զով,
Աշխարհը կը նիրհե
Անուշ երազով։
Ան ինչպե՜ս սիրուն
Մեղմ կը նայի վար
Հանդարդ աստղերուն
Աչուկները վառ։
Ինչպե՜ս անվրդով
Խոր է երկինքը,
Կը սահի ժպիտով
Լուսնին մահիկը։
Խաղաղ գիշեր է,
Գեղեցիիկ ու զով,
Աշխարհը կը նիրհե
Անուշ երազով։
<< Անծանոթ բառեր>>
Նիրհել- ննջելլ, քնել
Վար- ներքև
Անվրդով- խաղաղ
Մահիկ- լուսնի կեռ հատվածը, նրա մանգաղաձև կեսը
<<Ավելացում>>
Կեռ- ոչ-ուղղագիծ՝ գլուխը կամ ծայրը ծռած, կորաձև, ծայրը բոլորակաձև, կոր, ծուռ
Մանգաղաձև- մանգաղի ձև ունեցող, մանգաղի նման
