Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից։ Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայաստան, այսինքն՝ Հայկի երկիր։ Իսկ մենք բոլորս Հայկ Նահապետի սերունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է:
Հայաստանի մայրաքաղաքը Երևանը է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Ա-ն Քրիստոսի ծննդից առաջ 369 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից:
Հայաստանի խոշոր քաղաքներն են Արմավիրը և Կոտայքը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 3906 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3598 միլիոն է:Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Թուրքյան, Ադրբեջանը, Վրաստանը և Պարսկաստանը։
Հայաստանի Հանրապետության մարզերը՝ 10 են։ Դրանք են՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնին, Կոտայքը , Գեղարքունիքը, Արմավիրը, Վայոց ձորը, Սյունիքը, Երևանը։
Եկեք դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը:Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:
Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:
Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:
Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:
Ուշադիր նայեք նկարին և պարզ կտեսնեք, թե ինչպես է այն բաժանվել առանձին ցամաքաբեկորների:
Փորձեք աշխարհի քարտեզի վրա գտնել և ցույց տալ մայրցամաքները:
Կարո՞ղ եք գտնել Հայաստանի տեղը:
Գտեք, թե որ երկրներն են Հայաստանի անմիջական հարևանները: Թվարկեք դրանք՝ մայրաքաղաքներով:
Հայաստանի հարևան երկրներն են Իրանը, Վրաստանը,Թուրքյան և Ադրբեջանը։
Խմբայն աշխատանք
Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով ե փորձեք մտածել
ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:
Լավ կլիներ նրանով, որ մենք բոլորս իրար կհասկանաինք։
բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Ներկայացրեք դասարանին և քննարկեք:
Տառերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ջանքերով Հայաստանում սկսում են բացվել դպրոցներ, որտեղ սովորեցնում են հայերեն տառերը: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց աշակերտների հետ սկսում են զբաղվել նաև թարգմանությամբ: Առաջին գիրքը, որ թարգմանել են «Աստվածաշունչ»-ն է, և այնքան լավ ու կատարյալ են թարգմանել, որ մինչև այսօր կոչվում է «Թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է.«Ճանաչելզիմաստութիւնեւզխրատ, իմանալզբանսհանճարոյ»: