Daily Archives: 21 Սեպտեմբերի, 2020

Թագմանություն

Ռաֆտի Թաֆթին արեց իր առավոտյան վարժությունները, ապա նա գնաց բաղնիք: Այնտեղ նա լվաց ձեռքերն ու դեմքը և մաքրեց ատամները: Հետո նա նորից գնաց իր ննջասենյակ և հագավ իր նոր կարմիր ժակետը: Դա նրան շատ դուր եկավ: Նա ամենաբախտ տիկնիկն էր: Մայրը խնդրեց նրան գալ խոհանոց `իր հաց ուտելու համար: Նա նրան շիլա և կաթ տվեց և գնաց պարտեզ ՝ աշխատելու: Այդ ժամանակ ինչ-որ մեկը
եկավ նրանց պարտեզը: Ռաֆտի Թաֆթին ուզում էր իմանալ, թե ով է դա: Նա արագ ցատկեց տեղից և վազեց դեպի պատուհանը: Բոլոր տաք շիլան թափվեց իր նոր կարմիր ժակետի վրա : Նա չգիտեր ՝ ինչ անել: Հետո նա որոշեց լվանալ իր ժակետը: Նա վազեց բաղնիք և իր ջակետը լվացավ տաք ջրով: Նրա մայրը մտավ բաղնիք և նայեց Ռաֆտի Թաֆթիին:
Ռաֆտի Թաֆթին արագ հագավ ջակետը: Այն շատ թաց էր: Հիմա մայրիկի հերթն էր զարմանալու: Օh Ռաֆտի Տաֆտի, դու պետք է ամաչես: Այնուհետև նա խնդրեց նրան հանել իր նոր կարմիր շատ թաց ժակետը և լվաց այն: Նա տվեց Ռաֆտի Թաֆտիին իր շատ հին շագանակագույն ժակետը: Այսպիսով, Ռաֆտի Թաֆթին չկարողացավ իր ընկերներին ցույց տալ իր նոր ջակետը հինգ գեղեցիկ տոպրակներով, որտեղ նա կարող էր շատ բաներ տեղադրել ՝ քաղցրավենիք, խաղալիքներ և շատ այլ իրեր:

exercises, hapiepst, porridge, quickly, decided, wet, turn, surprised, ashamed, could․

Ինչպես է մարդը վերափոխում բնությունը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Նա վերափոխում բնությունը նրանով,որ ներգործում է բնության վրա ։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Ծառեր, խոտեր, թփեր և այլն։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Սեղան- փայտ

աթոռ-երկաթ, փայտ

դուռ- փայտ

դարակներ- փայտ

մահճակալ-փայտ

գրասեղան-փայտ

կաթսա- երկաթ․․․․․

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Բնության նկատմամբ պետքե լինել հոգատարությամբ,որովհետև ինչաքան առողջ և շատ բնութուն, այդքան շատ թթվածին և մաքուր օդ։ Ես միշտ երբ գնում եմ տատիկիս տուն ջրում եմ այնտեղի ծաղիկները։

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը

ԿԱԽԱՐԴԻ ՏՆԱԿԸ

 Ես ամսի 19 կարդացել եմ <<ԿԱԽԱՐԴԻ ՏՆԱԿԸ>> իսկ հիմա կպատմեմ նրա մասին։

Մի պառավ մարդ ու կին ունեին երեք աղջիկ։ Մի օր հայրը մահանում է և որպես կտակ ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողնում։ Բայց  աղքատի կերպարանքով մի կախարդ է գալիս՝ իբրև ողորմություն խնդրելով, և քսակը գողանում։ Կինը աղքատանում է  և օր ու գիշեր  աշխատում, որ աղջիկներին մեծացնի։

 Ժամանակն անցնում է․ աղջիկները մեծանում են։ Քույրերից ավագը որոշում է գնալ և իր բախտը գտնել։ Նա  խնդրում է  մորը, որ մի բաղարջ թխի։ Մայրը հարցնում է, թե  բաղարջի կեսն է ուզում իր օրհնանքի հետ, թե ամողջ  բաղարջը․ աղջիկն ընտրում է ամբողջը և  ճանապարհ ընկնում ասելով, եթե մի տարուց ու մի օրից չգա, ուրեմն իր բախտը գտել է։ Գնում է, հասնում ուրիշ երկիր ու աշխատաբքի անցնում մի պառավ կնոջ տանը։ Պառավը նրան զգուշացնում է,որ չնայի ծխնելույզի մեջ։ Բայց մի անգամ, երբ պառավը դուրս է գալիս, նա նայում է ծխնելույզի մեջ և տեսնում այնտեղ իրանց քսակը։ Աղջիկն առնում է քսակը ու փախչում։ Փախչելիս տեսնում է  մի ձիու,  հետո ոչխարի, էշի, այնուհետև անսարք ջրաղաց։  Բոլորն էլ  օգնութուն են խնդրում աղջկանից, սակայն նա արհամարհում  և չի օգնում ոչ մեկին։ Մտնում է ջրաղացի մեջ և քնում, իսկ պառավը, որը կախարդ էր, պարզելով աղջկա գողությունը, արագ հասնում է նրա ետևից և քնած տեղում գավազանով զարկում ու քար դարձնում աղջկան։

 Մեծ քրոջ հետքերով գնում է միջնեկ քուրը։ Վերցնելով մոր թխած ամբողջ բաղարջը, առանց մոր օրհնանքի ճամփա է ընկնում, և գնում ու աշխատանքի անցնում էլի հենց նույն պառավի տանը։ Միջնեկ քույրն էլ է մի օր գտնում քսակը,  առնում ու փախչում՝ ճանապարհին չօգնելով ոչ մեկին, գալիս, թաքնվում է հենց նույն ջրաղացի մեջ։ Պառավ կախարդը հեշտությամբ հասնում է նաև նրան ու նրան էլ քար դարձնում։

 Ժամանակն անցնում է, և փոքր քույրն էլ է որոշում գնալ բախտի հետևից։ Սակայն նա վեռցնում է մոր թխած բաղարջի միայն կեսը մոր օրհնանքի հետ։ Փոքր քույրն էլ գնում  ու ծառա է դառնում նույն պառավի տանը։ Մի օր նա էլ է ծխնելույզի մեջ գտնում քսակը, առնում ու փախչում։ Ճանապարհին Ձին խնդրում է քորել իր մեջը, և բարի աղջիկը կատարում է նրա  խնդրանքը։ Հետո հանդիպում է ոչխարին, որը խնդրում է խուզել իրան։ Աղջիկը շտապում էր, բայց ոչխարին էլ օգնեց։ Փախչելիս հանդիպոմ է այծին, որը խնդրում է իրեն տեղափոխել։ Բարի աղջիկը նրան էլ է օգնում։ Հետո փախչում, հասնում է ջրաղացին։ Ջրաղացը խնդրում է աղջկան իրեն աշխատացնի։ Աղջիկը գործի է դնում ջրաղացն ու գիշերը թաքնվում և քնում ջրաղացում։

 Պառավը, հենց իմանում է աղջիկը փախել է, առնում է գավզանն ու ընկնում նրա հետքերով։ Հասնում է ձիուն, ոչխաչին ու այծին, բայց նրանցից ոչ մեկը չի հուշում  աղջկա տեղը։ Կախարդը հասնում է ջրաղացին և հարցնում, թե տեսել է աղջկան։ Ջրաղացն ասում է պառավին, որ լավ չի լսում նրա ձայնը և թող մոտենա ու իր ականջին ասի։ Երբ կախարդը մոտենում է ջրաղացի ականջին, ջրաղացն առնում է պառավին, պտտում ալյուր սարքում ու քցում մի կողմ։ Փոքր քույրը ջրաղացի հուշումով պառավի ընկած գավազանը զարկում է կողքի երկու քարերին, և իր քույրերը նորից մարդ են դառնում։ Երեքն էլ ուրախ վերցնում են քսակը ու վերադառնում իրենց մոր մոտ։

Հեքիաթը հուշում է, որ կյանքում ինչ էլ պատահի, պետք է լինել բարի և հանարավորության դեպքում օգնել մյուսներին։ Բարի գործը բարությամբ է վերադառնում։