ԿԱԽԱՐԴԻ ՏՆԱԿԸ

 Ես ամսի 19 կարդացել եմ <<ԿԱԽԱՐԴԻ ՏՆԱԿԸ>> իսկ հիմա կպատմեմ նրա մասին։

Մի պառավ մարդ ու կին ունեին երեք աղջիկ։ Մի օր հայրը մահանում է և որպես կտակ ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողնում։ Բայց  աղքատի կերպարանքով մի կախարդ է գալիս՝ իբրև ողորմություն խնդրելով, և քսակը գողանում։ Կինը աղքատանում է  և օր ու գիշեր  աշխատում, որ աղջիկներին մեծացնի։

 Ժամանակն անցնում է․ աղջիկները մեծանում են։ Քույրերից ավագը որոշում է գնալ և իր բախտը գտնել։ Նա  խնդրում է  մորը, որ մի բաղարջ թխի։ Մայրը հարցնում է, թե  բաղարջի կեսն է ուզում իր օրհնանքի հետ, թե ամողջ  բաղարջը․ աղջիկն ընտրում է ամբողջը և  ճանապարհ ընկնում ասելով, եթե մի տարուց ու մի օրից չգա, ուրեմն իր բախտը գտել է։ Գնում է, հասնում ուրիշ երկիր ու աշխատաբքի անցնում մի պառավ կնոջ տանը։ Պառավը նրան զգուշացնում է,որ չնայի ծխնելույզի մեջ։ Բայց մի անգամ, երբ պառավը դուրս է գալիս, նա նայում է ծխնելույզի մեջ և տեսնում այնտեղ իրանց քսակը։ Աղջիկն առնում է քսակը ու փախչում։ Փախչելիս տեսնում է  մի ձիու,  հետո ոչխարի, էշի, այնուհետև անսարք ջրաղաց։  Բոլորն էլ  օգնութուն են խնդրում աղջկանից, սակայն նա արհամարհում  և չի օգնում ոչ մեկին։ Մտնում է ջրաղացի մեջ և քնում, իսկ պառավը, որը կախարդ էր, պարզելով աղջկա գողությունը, արագ հասնում է նրա ետևից և քնած տեղում գավազանով զարկում ու քար դարձնում աղջկան։

 Մեծ քրոջ հետքերով գնում է միջնեկ քուրը։ Վերցնելով մոր թխած ամբողջ բաղարջը, առանց մոր օրհնանքի ճամփա է ընկնում, և գնում ու աշխատանքի անցնում էլի հենց նույն պառավի տանը։ Միջնեկ քույրն էլ է մի օր գտնում քսակը,  առնում ու փախչում՝ ճանապարհին չօգնելով ոչ մեկին, գալիս, թաքնվում է հենց նույն ջրաղացի մեջ։ Պառավ կախարդը հեշտությամբ հասնում է նաև նրան ու նրան էլ քար դարձնում։

 Ժամանակն անցնում է, և փոքր քույրն էլ է որոշում գնալ բախտի հետևից։ Սակայն նա վեռցնում է մոր թխած բաղարջի միայն կեսը մոր օրհնանքի հետ։ Փոքր քույրն էլ գնում  ու ծառա է դառնում նույն պառավի տանը։ Մի օր նա էլ է ծխնելույզի մեջ գտնում քսակը, առնում ու փախչում։ Ճանապարհին Ձին խնդրում է քորել իր մեջը, և բարի աղջիկը կատարում է նրա  խնդրանքը։ Հետո հանդիպում է ոչխարին, որը խնդրում է խուզել իրան։ Աղջիկը շտապում էր, բայց ոչխարին էլ օգնեց։ Փախչելիս հանդիպոմ է այծին, որը խնդրում է իրեն տեղափոխել։ Բարի աղջիկը նրան էլ է օգնում։ Հետո փախչում, հասնում է ջրաղացին։ Ջրաղացը խնդրում է աղջկան իրեն աշխատացնի։ Աղջիկը գործի է դնում ջրաղացն ու գիշերը թաքնվում և քնում ջրաղացում։

 Պառավը, հենց իմանում է աղջիկը փախել է, առնում է գավզանն ու ընկնում նրա հետքերով։ Հասնում է ձիուն, ոչխաչին ու այծին, բայց նրանցից ոչ մեկը չի հուշում  աղջկա տեղը։ Կախարդը հասնում է ջրաղացին և հարցնում, թե տեսել է աղջկան։ Ջրաղացն ասում է պառավին, որ լավ չի լսում նրա ձայնը և թող մոտենա ու իր ականջին ասի։ Երբ կախարդը մոտենում է ջրաղացի ականջին, ջրաղացն առնում է պառավին, պտտում ալյուր սարքում ու քցում մի կողմ։ Փոքր քույրը ջրաղացի հուշումով պառավի ընկած գավազանը զարկում է կողքի երկու քարերին, և իր քույրերը նորից մարդ են դառնում։ Երեքն էլ ուրախ վերցնում են քսակը ու վերադառնում իրենց մոր մոտ։

Հեքիաթը հուշում է, որ կյանքում ինչ էլ պատահի, պետք է լինել բարի և հանարավորության դեպքում օգնել մյուսներին։ Բարի գործը բարությամբ է վերադառնում։

Թողնել մեկնաբանություն