հիմնադիր- Տնօրեն վախճանվել- Մահանալ պաշտոնավարել-Պաշտոն տալ արքունիք- Արքայի պալատ համակրել- Հավանության արժանացնել, պաշտպանել ճգնավորություն-ճգնավորի կյանք մենակեցություն- մենակ ապրել քարանձավ-քարե հանքեր անթերի-Ոչինչ բաց չթողնել կենսագիր- քո մասին
2.Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել-թ լսում ենք, դ գրում:
Վարդան- թ լսում ենք, դ գրում:
․․․․․․․
3.Ո՞րն էր ամենահետաքրքիր տեղեկությունը, որ իմացար Մաշտոցի մասին:
եսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։
Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։ Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։
Հայկի կյանքի ամենավառ դրվագը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։ Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատների և ցեղակիցների վրա։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում Տուրուբերանի Հարք գավառում։ Հարքում Հայկը հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։
Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռ Կադմոսը, որը բնակություն էր հաստատել Հայկական լեռնաշխարհի հարավում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է (Վանա լճի հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած Հայոց Ձոր կոչվող գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև գետի հյուսիսային (աջ) ափին, աջից և ձախից տեղադրելով իր ավագ որդուն և թոռանը՝ Արամանյակին և Կադմոսին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։
Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը, նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։
Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Այդ կիկլոպյան ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի և նրա բազբաթիվ արարքների, ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք։ Դրանից հետո ապրելով երկար տարիներ, Հայկի արևը (հոգին) համբարձվում է երկինք և դառնում Օրիոն համաստեղությունը, որը հայերը անվանում են Հայկի համաստեղություն։
Առասպելաբանություն
Չնայած որոշ առասպելական դրվագների, Հայկի մասին պատմությունը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա և արտացոլում է վաղ, դեռևս նահապետական հայկական ցեղախմբերի պատերազմները հյուսիսային Միջագետքից Հայկական լեռնաշխարհ ներխուժող ցեղերի դեմ։