Daily Archives: 28 Սեպտեմբերի, 2020

ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐ

Եկեք դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը:Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Ուշադիր նայեք նկարին և պարզ կտեսնեք, թե ինչպես է այն բաժանվել առանձին ցամաքաբեկորների:

  1. Փորձեք աշխարհի քարտեզի վրա գտնել և ցույց տալ մայրցամաքները:

Կարո՞ղ եք գտնել Հայաստանի տեղը:

Գտեք, թե որ երկրներն են Հայաստանի անմիջական հարևանները: Թվարկեք դրանք՝ մայրաքաղաքներով:

Հայաստանի հարևան երկրներն են Իրանը, Վրաստանը,Թուրքյան և Ադրբեջանը։

Խմբայն աշխատանք

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով ե փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

Լավ կլիներ նրանով, որ մենք բոլորս իրար կհասկանաինք։

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Ներկայացրեք դասարանին և քննարկեք:

Լրացուցիչ — տեսանյութ՝ մայրցամաքներ և օվկիանոսներ

28․09․20

Տառերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ջանքերով Հայաստանում սկսում են բացվել դպրոցներ, որտեղ սովորեցնում են հայերեն տառերը: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց աշակերտների հետ սկսում են զբաղվել նաև թարգմանությամբ: Առաջին գիրքը, որ թարգմանել են «Աստվածաշունչ»-ն  է, և այնքան լավ ու կատարյալ են թարգմանել, որ մինչև այսօր կոչվում է «Թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է.«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»:

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը
զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
հանճարոյ— հանճարի