Monthly Archives: Հոկտեմբեր 2020

Չալանակը

1-ին հատված

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

հատընդհատ— Ընդհատական, պարբերաբար ընդհատվող

տարակուսով

 հախուռն-Անխորհուրդ կերպով կատարված, առանց կշռադատելու արված, Համարձակ, խիզախ, Անկարգ, Բուռն, մոլեգին, կատաղի:

պատկառանքով — Հարգանքի զգացում, պատիվ, պատվազգացում

քյոխվի

քաղցած — սոված

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

չկա

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

4. Վերնագրիր առաջին հատվածը:

Մեր շունը

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  • Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
  • Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:

Մի միայնակյաց բնակվում էր գյուղի մոտ, և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում էր պոռնկությամբ։ Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր։ Մի գիշեր միայնակյացն, որ շնանա այն կնոջ հետ, և գյուղիի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամռեց նրա վրա և նրան կծեց, և արունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց։ Եվ միայնակյացը լալով և արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց- << Աստված , բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանիցև ոչ էլ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել։

  • Վերնագրիր հատվածը:

Ինչ պատահեց

3-րդ հատված

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ՝

  1. Վերնագրիր 3-րդ հատվածը:

Հերոս Չալանակը

23.10.20

  1. Հաշվիր արտադրյալը՝

1456×370=543720

1202×314=377428

1237×751=928987

2. Գրիր անհայտ գումարելին և կատարիր ստուգում:

902 + 348 = 1250

3001 + 2436 = 5437

3. Գործարանը պետք է գնի 2177 կգ մետաղալար, որի մեկ կիլոգրամն արժե 311 դրամ: Ընդամենը որքա՞ն գումար է պետք դրա համար:

Լուծում։ 2177×311=677042

4. Տրված թվերը դասավորիր Նվազման կարգով:

98, 652, 741112, 6529, 9888, 2, 3147

741112,9888,6529,3147,652,98,2

5. Գտիր այն թվերը, որոնց գումարը 3450 է, իսկ տարբերությունը՝ 0:

3450: 2= 1725

21.10.20

1.Գրիր անհայտ գումարելին և կատարիր ստուգում:

2382+ 127 = 2509

2509-127=2382

4371 + 2054 = 6425

6425-2054=4371

467 + 5816= 6278

6278-467=5816

2.Երեք պարկերում կա 135 կգ ցորեն: Առաջինում կա 15 կգ-ով ավելի, քան երկրորդում, իսկ երկրորդում՝ 12 կգ-ով պակաս, քա ն երրորդում: Որքա՞ն ցորեն կա յուրաքանչյուր պարկում:

Լուծում

135-15=120

120-12=108

108:3=36

36+15=51

36+12=48

1=51

2=36

3=48

3.Տրված թվերը դասավորիր.

Աճման կարգով

2205, 824, 69332, 6785, 63000, 7, 741

7, 741, 824, 2205,6785,63000, 69332

4.Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն:

8172 > 8088

123178 > 123078

5.Գտիր այն թվերը, որոնց գումարը 3450 է, իսկ տարբերությունը՝ 520:

3450+520=3970

3970:2=1985

1985-520=

6.Արտագրիր և, ըստ օրինաչափության , տրված թվերից հետո գրիր ևս 3 թիվ:

7, 14, 21, 28, 35,42:

21․10․20

Կատարիր հանումը և արդյունքը ստուգիր գումարումով:

958-652=306

652+306=958

7853-1299=6554

6554+1299=7853

2.Գումարումով ստուգիր՝ ճի՞շտ է արդյոք կատարվել հանումը:

25252-7897=17355

17355+7897=25252

ճիշտ է

71587-42786=28801

42786+28801=71587

ճիշտ է

3.Կատարիր գործողությունները:

15 օր 20 ժ- 2 օր 18 ժ=13 օր 2ժ

26 տ 20 կգ – 8 տ 20 կգ = 18տ

18 մ 9 դմ – 6 մ 8 դմ= 12մ 1դմ

4.Վարպետը պատի մակերևույթի 1 մ2 մակերեսը վերանորոգելու համար ստանում է 1200 դրամ աշխատավարձ: Որքա՞ն կկազմի վարպետի 5 օրվա աշխատավարձը, եթե նա 1 օրում վերանորոգում է 4 մ2  մակերես:

1200×4=4800

4800×5=24000

Պատ․՝ 24000դրամ։

19.10.20

  1. Ներկայացրու թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով:

456327=4×100000+5×10000+6×1000+3×100+2×10+7×1

կամ

400000+50000+6000+300+20+7

2. Հաշվիր արտահայտության արժեքը եթե a=3200:

a+308-1654=3200+308-1654=1854

1) 3200+308=3508

2) 3508-1654=1854

a:40×64=3200:40×64=5120

1) 3200:40=80

2) 80×64=5120

3. Հաշվիր արտահայտության արժեքը:

42588:7-205×6+963:3=5175

1) 42588:7=6084

2) 205×6=1230

3) 963:3=321

4) 6084-1230=4854

5) 4854+321=5175

60x(4000-2676)+748=80188

1) 4000-2676=1324

2) 60×1324=79440

3) 79440+748=80188

4. Հաշվիր` օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

750+880+250= 250+750+880=1880

5. Հաշվիր` օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից:

50 x 52 x 20 =20x50x52=52000

6. Կատարիր գործողությունները:

12կգ  250գ – 8կգ=4կգ 250գ

18տ  2ց + 6տ 8ց= 24տ 10ց

7.  Ավտոմեքենայի բաքի տարողությունտ 60լ է:1լ բենզինն արժե 360 դրամ:Կբավարարի՞ արդյոք 20000 դրամը դատարկ բակը ամբողջովին լցնելու համար:

360×60=21600

Ոչ

8.

Պարագիծ-2×11+2×36=22+72=94mm

Մակերես- 11×36=306mm

Պարագիծ- 2×5+2×36=10+72=82

Մակերես- 5×36=180

Պարագիծ-2×16+2×9=32+18=50

Մակերես-9×16=144

15.10.2020

1.Համեմատիր.

639 < 1478

9859 < 9866

148596 = 148596

2.Կատարիր գումարումը և արդյունքը ստուգիր հանումով.

748 + 129=

1148 + 417

3.Հանումով ստուգիր՝ ճիշտ է արդյոք կատարվել գումարումը:

25 + 7897 = 7922

7922-25=7897

99999 + 555 =100554

100554-555=999999

Հանձնարանություն

Ընթերցանություն՝ Կարդա Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքը, կատարիր յուրաքանչյուր հատվածից հետո տրված առաջադրանքները: Պատմվածքը բանավոր պատմիր։

Անգիր սովորիր Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց» բանաստեղծությունը, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ և տեղադրիր բլոգում։

Գործնական աշխատանք

Մարիետ Սիմոնյանի  Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար գրքի վերջում կա ուղղագրական բառարան։ Բառարանից դուրս գրիր քեզ անծանոթ 15 բառ, բառարանի օգնությամբ բացատրիր, սովորիր այդ բառերի ուղղագրությունը և բացատրությունը։

Լրացուցիչ ընթերցանություն՝ քո նախասիրությամբ այս Ընթերցարանից ընտրիր և կարդա, բլոգումդ պատմիր կարդացածիդ մասին։

Հյուսիսայնի Ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:

Զարմանալի փաստեր

Ատակամա անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:

Անդերն աշխարհի ամենաերկար լեռնաշղթան է:

Սուպե հովիտը աշխարհի հին քաղաքակրթություններից մեկի հայրենինքն է:

Ամազոնը աշխարհի ամենաջրառատ գետն է

Լրացում

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝  Եվրասիայից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

Ճանբորդություն դեպի Թալինի տարածաշրջան

Հոկտեմբերի 17-ին մենք ճամբորդեցինք դեպի Թակինի տարածաշրջան։ Կանգ առանք

  • Արուճի քարավանատուն
  • Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցի
  • Դաշտադեմի Աշոտ երկաթի ամրոց
  • Ագարակի բրոնզեդարյան հնատեղի

Աշոտ երկաթի ամրոցը 10-րդ դարի կառուցվացք է։ Մենք այնտեղ մտանք գաղտուղիներ, խաղացինք պաղկվոցի, ուսումնասիրեցինք և սովորեցինք։ Մենք ամենինչ անում էինք մակարդակներով։ Օրինակ առաջին մակարդակը բարձրացանք գաղտուղի և բարձրությունից դիտեցինք ամրոցը։ Երկրորրդ մակարդամում պետք է ինջնէինք ամրոց։ Երրորդը բարձրացանք ամրոցի պարիպների վրա, կաին երեխաներ ովքեր վախենում էին, որովհետև պարիսպերի հատակը բարակ էր։ Եվ չորրորդը ագարակի հնատեղիում մի միջին բլրակից քարերի վրայով իջանք ներքև ։ Այդ օրը անցավ ուրախ և զվարճալլի։

Ահա նկարները

English 15-30

<<Scotty>> էջ 32, կարդալ, պատմել/ձայնագրել/

Անծանոթ բառեր

clever-խելացի

fall out-դուրս ընկնել

when-երբ

near-մոտ

pet- ընտանի կենդանի

Տեքստից դուրս գրեք 5 նախադասություն և դարձրեք հարցական, ժխտական։

Scotty is very, very happy.

Is Scotty very, very happy?

Scotty is not very, very happy.

He’s brown and black.

Does he brown and black?

He does not brown and black.

Scotty is little puppy.

Is Scotty little puppy?

Scotty is not little puppy.

His friend’s name is Tim.

Is his friend name is Tim?

His friend’s name is not Tim.

Scotty see’s it.

Does Scotty see it?

Scotty does not see it.

Պատասխանեք հարցերին:

  • Who is Scotty?

Scotty is dog.

  • Does he have a friend?

Yes he does.

  • What is its friend’s name?

His friend’s name is Tim.

  • Where does he go?

He go to the school.

  • What does Scotty do when Tim goes to school?

He take’s his book and give it Tim.

Եկեք ևս մեկ անգամ հիշենք Ներկա անորոշ ժամանակը՝ Present tense

Այս ժամանակաձևը ցույց է տալիս սովորաբար կատարվող, կրկնվող գործողություն:

  • I play-ես խաղում եմ
  • You play-դու խաղում ես դուք խաղում եք
  • He, she it plays-նա խաղում է
  • We play-մենք խաղում ենք
  • They play-նրանք խաղում են
  • Հիշենք, որ 3֊րդ դեմք եզակի թվում (he, she, it) ավելացնում ենք -s-մասնիկը՝ plays, works, runs
  • Հարցականի ժամանակ օգնության ենք կանչում Do և does օժանդակ բայերին, իսկ
  • Հարցականի և ժխտականի ժամանակ 3֊րդ դեմք եզակի թվի (he, she, it) ավելացրած -s-մասնիկը՝ plays, works, runs վերանում է՝
  • Do I, you, we play?
  • Բայց՝
  • Does he, she ,it play?

Ժխտականի դեպքում Do և does օժանդակ բայերին ավելացնում ենք -not- մասնիկը։

  • I, you, we, they do not/ don’t play-ես, դու, դուք, մենք, նրանք չեն խաղում
  • He, she, it does not/doesn’t play- նա չի խաղում, օրինակ՝
  • We work hard. Do we work? We don’t work.
  • She sings well. Does she sing well? She doesn’t sing well.

Այս ժամանակաձևի հետ գործածում ենք հետևյալ բառերը՝ usually-սովորաբար, always-միշտ, sometimes-երբեմն, seldom-հազվադեպ, often-հաճախ

Առաջադրանքներ

Նշված տառերը փոխարիրնիր այլ տառերով և ստացիր նոր բառ:

  • red- bed                          glue-blue
  • block-  clock                      sun- son
  • pen-   men                       love-live
  • box- fox                         too-two
  • rat-   hat. cat,bat               nine- wine
  • now-  cow                        snow- know

Այստեղ թաքնված է 10 բառ, գտիր և դուրս գրիր:

fromanameeightenearedollivefoxsbookdwvase

from, name, ten, red, live, fox, book, doll, man, ear.

Աշխատանք Round up գրքից՝ էջ 72 վարժ 5,6 /ներկա ժամանակ, ուշադիր եղեք, 3-րդ դեմք եզակի թվի ժամանակ բային ավելանում է -s-մասնիկը/

Տեղադրեք Do կամ does /ուշադիր եղեք նշված բառերին, նրանք կհուշեն տեղադրեք Do թե՞ does/

  1.  Do you write with a pencil?
  2.  …Does you’re father often make breakfast?
  3. Do your teachers always check your homework?
  4.  Do you and your sister feed the pets?
  5.  Do you upload pictures?
  6.  Do your friend visit museums?
  7. Do .your cats climb trees?
  8.  Do .you learn to cook at school?
  9. Do .your sister play badminton?
  10. Do .you’re grandparents go on holiday in winter?