Daily Archives: 12 Հոկտեմբերի, 2020

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝

Ճամփա ընկավ դեպի ծով:

Լրացրու- Բնագիտություն

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա:

Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը , և հնդկական փիղը:

Այս մայրցամաքում կա 84 պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` Վատիկանը, և ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը:

Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգմա, և ամենախոր լիճը` Բայկալը:

Share this:

Է-ե-ի ուղղագրությունը

Է-ե-ի ուղղագրությունը

Է-Ե

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրե, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևե, էջ, ամենաէժան, չեինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Էլեն,Եփրեմ, Ելենա,էրիկ,Էլա….

Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

Էկրան, վայրէջք, էջանշան, մեխակ, նրբերշիկ, հրեշ, եգիպտացորեն, վերելակ, էջ, էներգիա, մեջք։

Լայն էկրան

թեև վայրէջք

նկարազարդ էջանշան

անուշաբույր մեխակ

մառանի նրբերշիկ

փոքր հրեշ

քաղցր եգիպտացորեն

փչացած վերելակ

հաստ էջ

անսպառ էներգիա

ուղիղ մեջք