Monthly Archives: Հոկտեմբեր 2020

Մայրցամաքներ և օվկիանոսներ․առաջադրանք

Օվկիանոսները չորսն են ԱտլանտյանՀյուսիսային, Սառուցյալ և Հնդկական օվկիանոսները: Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է: Այդպես է անվանել ծովագնաց Ֆ. Մագելանը  առաջին եվրոպացին, որը կտրելանցել է Խաղաղ  օվկիանոսը: Խաղաղ օվկիանոսը նաև ամենախորն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսայն սառուցյալ օվկիա­նոսն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ¬վում են մայրցամաքներ: Մայրցամաքները վեցն են՝ Եվրասիա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարաֆային Ամերիկա, Անտարկտիդա, Ավստրալիա: Ամենամեծը Եվրասիան է: Այս մայրցամաքում է գտնվում մեր հայրենիքը Հայաստանը: Միակ մայրցամաքը, որը ծածկ-ված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է:

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

1-ին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

անդրանիկ- առաջնեկ,առաջին, սկզբնածին, նախածին, նախծին, առաջածին, ,առաջնածին

Перевод- Թարգմանում մաս 2

ՀԵՔԻԱԹ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Однажды сестры исчезают. Оказывается, их пленила злая ведьма. Людям без них очень грустно, они решают искать и находить девушек. И этот поиск не напрасен. Когда они находят ведьму, они умоляют ее отпустить девочек и даже обещают взамен мешок с золотом.

Как только маг слышит название золота, его ноги слабеют, он сразу же обещает освободить сестер, но только при одном условии. Он выпустит их одного за другим и удержит в плену остальных троих. И так по сей день сестры приходят по очереди, остаются и уезжают на три месяца в году.

Մի անգամ քույրերն անհետանում են: Պարզվում է` նրանց չար կախարդն է գերել: Մարդիկ շատ են տխրում առանց նրանց և որոշում են որոնել ու գտնել գեղեցկուհիներին: Եվ այդ փնտրտուքն անիմաստ չի անցնում: Երբ գտնում են կախարդին, շա՜տ են խնդրում, որ բաց թողնի աղջիկներին, նույնիսկ` փոխարենը մեկ պարկ ոսկի են խոստանում:

Հենց որ կախարդը ոսկու անուն է լսում, ոտքերը թուլանում են, և անմիջապես խոստանում է ազատ արձակել քույրերին, բայց միայն մի պայմանով. նրանց բաց կթողնի հերթով, իսկ մյուս երեքին գերի կպահի: Եվ այսպիսով, մինչ օրս, քույրերը հերթով գալիս են, տարվա երեք ամիսը մնում ու հեռանում:

Թարգմանության մաս-1 -ը դիտեք այտեղ ։

Перевод- Թարգմանում մաս 1

Была женщина. У него было четыре дочери, все четыре такие красивые, такие добрые, такие честные. Люди, животные, вся природа не могли жить без них. Одну из девочек назвали Весной, другую — Летом, третью — Осенью, последнюю — Зимой.

Весна дарила людям цветы, природа наполняла благоуханием. Лето согрело людей и подарило вкусные плоды. Осень окрасила природу красками, наполнила подвалы урожаем и урожаем. И когда Зима бродила во всем своем великолепии, поляны и долины носили белые платья.

Կար-չկար մի կին կար: Նա ուներ չորս աղջիկ, չորսն էլ այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն բարի, այնքա՜ն ազնիվ: Մարդիկ, կենդանիները, ողջ բնությունն անկարող էին ապրել առանց նրանց: Աղջիկներից մեկի անունը Գարուն էր, մյուսինը` Ամառ, երրորդինը` Աշուն, վերջինինը` Ձմեռ:

Գարունը մարդկանց ծաղիկներ էր նվիրում և բնությունը լցվում էր անուշահոտ բույրով: Ամառը մարդկանց ջերմացնում էր և անուշահամ մրգեր նվիրում: Աշունը բնությունը ներկում էր բազմագույն երանգներով, բերք ու բարիքով լցնում մառանները: Իսկ երբ Ձմեռն էր իր ողջ հմայքով շրջում, դաշտ ու ձոր սպիտակ զգեստներ էին հագնում:

Մայրենի 02․10․20


Ի՞նչ ճանապարհի մասին է խոսում Կոմիտասը:

Կոմիտասը խոսում է բարակ ուղիղ ճանապարհի մասին որի ծայրին ծառ է աճում։

Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը արտահայտիչ կարդա, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ:

02․10․2020

  1. Հաշվիր` օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից:

80x60x50=60x50x80=240000

40x48x25=25x40x48=48 000

40x70x50= 50x40x70=140000

50x42x40x2=2x40x50x42=168000

26x2x50=50x26x2=2600

  • Հաշվել քառակուսու մակերեսը,եթե կողմը հավասար է 20սմ:

20×20=400

4մ մակերես։

  • Հաշվել քառակուսու պարագիծը, եթե կողմը հավասար է 25 սմ:

4×25=100

քառակուսու պարագիծը 1մ է։

  • Գրքի և գրիչի տարբերությունը 270 դրամ է: Որքան արժե գիրքը, եթե գրիչն արժե 30
  • դրամ:

30+270=300

Պատ․՝300

  • Հաշվիր արտահայտության արժեքը:

3264:(160:20):8=3264։8։8=408:8=51

3265:5+(9324-8872)x7=3265։5+452×7= 653+3164=3817

01․10․20

1. Հաշվիր` օգտվելով գումարման տեղափոխական հաըկությունից:

393+600+7+3000=3000+7+393+600

6480+224+500+200=500+6480+200+224

796+200+4+450=4+450+796+200

38000+6550+2000=6550+2000+38000

2. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է, իսկ մյուսը 18մմ-ով մեծ է այդ կողմից:

2×48+2×18=1824

Պատ․՝1824մմ։

3. Փակագծերը դիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն:

1500:300-40×5-15=0

4500:90-40×7-630=0

Մայրենի 01․10․20

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր բառերը: Կարող ես դիմել բառարանի օգնությանը:

Սողալ-Փորով գետնին քսվելով՝ գետնի վրա քարշ գալով շարժվել

Թևավոր- թևեր ուեցող

Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

Ուղի. շավիղ, կածան, արահետ,

Բառարանից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի այլ հոմանիշները:

Աղագ, եղագ, ռահ:

Ինչպիսի՞ն կարող է լինել ճանապարհը, գրիր ճանապարհը նկարագրող բառեր:

Ուղիղ, հարդ սև և սպիտակ, Լայն, Երկար։

Ներկայացրու մի հետաքրքիր դեպք, որ կարող է տեղի ունենալ այդ ճանապարհին:

Մի օր ուրվականները իջան երկիր մոլորակն և հենց նույն ճանապարհին։Ու սկսեցին վախացնել մադկանց։

Մաթեմ

Առաջադրանքներ 1.10.2020

  1. Տեղադրիր այնպիսի թիվ, որ ստացվի ճիշտ հավասարություն:

18+20=20+18

56×80=80×56

2. Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

29+70+5 = 70+29+5=

60+52+40 =52+60+40=

80+65+120=65+120+8=

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե լայնությունը հավասար է 5սմ, իսկ երկարությունը` 10սմ:

2×5+2×10=20+10=30

Պատ․՝30սմ։