Daily Archives: 1 Մարտի, 2021

Ի՞սկ դուք, որ գարւն է արդեն

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  • Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը:

Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:

  • Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:

Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-

  •  Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:

Գունավոր,ուրախ,տաք,երջանիկ․․․․․․․

  • Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած

👍🏻

  •  Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….

Բողբոջոտ,ծաղկազարդ,պայծառ,կանաչ,գեղեցիկ։