Monthly Archives: Մարտ 2021

Մաթեմատիկա

1.Հեծանվորդը առաջին 2 ժամում ճանապարհ  անցավ 18 կմ/ժ արագությամբ, հետո արագությունը 3 կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս 2 ժամ: Որքա՞ն ճանապարհ նա անցավ այդ 4 ժամում

18-3=15

2×15+2×18=30+36=66

պատ․՝ 4 ժամ-66կմ

2.A և B վայրերից միաժամանակ իրար ընդառաջ եկան 2 ընկերներ և հանդիպեցին 10 ր հետո: Հաշվի A-ից  B հեռավաորությունը` իմանալով, որ նրանցից մեկի արագությունը 40մ/ր էր, իսկ մյուսինը` 30մ/ր:

10×30=300

10×40=400

400+300=700

պատ․՝700մ հեռավորություն

3. A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծյալ : Նրանցից մեկը շարժվում էր 8կմ/ժ, իսկ մյուսը` 10կմ/ժ արագությամբ: Որքան կլինի նրանց միջև հեռավորությունը 3ժ հետո:

10×3=30

8×3=24

30-24=6

պատ․՝ 6կմ հեռավորություն

Կոշ ամրոց|Արշավ մեր հայրենիքում|

Մենք շաբաթ օրը գնացինք արշավ դեպի Կոշի ամրոց։Սկզբում կանգնեցինք Կոշի ամրոցի մոտ և բարձր լանջով բարձրացանք այնտեղ։Ամրոցում Նախաճաշեցինք ապա նորից 500մ քայլեցինք Սուրբ Ստեփանոս։Ճանապարհին ես և Մարիան գտանք մոտ հարյուր ձնծաղիկներ։ Իջնելուց մենք մտանք սուրբ Գևորգ որը Ամրոց բարձրանալու ճանապարհին էր։Ընկեր Իվետան մեզ որոշելե էր կատակել, իբրև մենք քայլելով ենք գնալու Երևան, բայց մենք գիտեինք, որ նա կատակում էր, որովհետև լսեցինք թե ինչպես է նա ասում մեր վարորդին։ Եվ իսկապես։ Մենք մի կարճ քայլարշավ և նստեցին երթուղային։ Կանգ առանք Ագարակ գյուղի <<Բրոնզեդարյան հնատեղյում>>Չ(Ես այտեղ եղել եմ երկու անգամ) որպեզի երկրրորդ անգամ ուտենք։

Նկարնեը առանձին նյութում քանի որ նրանք դեռռ տեղ չեն հասել

Моя мама

Мою маму зовут Ани. Она работоет в компании Picsart. Она зоботлиая, умная,весёлая,особоя. Она часто бывает занята уборкой или работой. Я люблю как она готовит. У неё короткие и каштановие волосы, карие глаза.

Կոմիտաս-հայրենագիտություն

Ամեն անգամ, որ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը։ Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտու­թյունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են։ Կոմիտասը մեր երաժշտության հոգևոր հայրն է։

Արամ Խաչատրյան

…1881 թվականն էր: Էջմիածնի Մայր տաճարի Վեհարանում, կաթողիկոսի դիմաց, կանգնած է թախծոտ ու խելացի աչքերով մի տղա: Ասում են, որ նա որբ է, նրան բերել են թուրքական հեռավոր հայաշատ քաղաքից’ Գևորգյան ճեմա­րան ընդունելու հույսով: Բայց. բոլոր հարցերին նա պատասխանում է թուր- քերեն: Կաթողիկոսը չգիտե ինչ անել:

Ամեն ինչ փոխվում է, երբ տղան սկսում է երգել: Նրա զրնգուն, հիասքանչ ձայնը ստիպում է բոլոր ներկաներին հուզվել:

Կաթողիկոսի աչքերից արցունք է կաթում: Եվ տղան՝ Սողոմոն Սողոմոնյանը, դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան: Դառնալով հոգևորական՝ Սողոմոնը ստանում է 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ Կոմիտաս կաթողիկոսի անունը: Իսկ 1895 թ. դառնում է վարդապետ և այնուհետև կոչվում Կոմիտաս վարդապետ:

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թու րքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում: Նրա նախնիներն այդ քաղաք էին եկել պատմական Հայաստանի Գողթնգավառից։

Հետաքրքրական է, որ ծագումով այդ նույն գավառից էին նաև հայ մեծ երգահան Ա. Խաչատրյանի նախնիները։ Կոմիտասի հայրը’ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, միևնույն ժամանակ երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև մայրը:

Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց ուսումը շարունակելու։ Սակայն Կոմիտասին չհաջողվեց ուսումն ավարտել, և չորս ամիս անց նա տուն վերադարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր․․․

Հայ երաժշտության պատմության մեջ Կոմիտասի վաստակն անգնահատելի է: Այն կարելի է համեմատել միայն Մեսրոպ Մաշտոցի գործի հետ։ Եթե Մաշտոցի շնորհիվ հայ ժողովուրդն ունեցավ սեփական գիր ու գրականություն, ապա Կոմիտասի շնորհիվ նա վերագտավ իր սեփական երգն ու երաժշտությունը: Լինելով հանճարեղ արվեստագետ’ նա կարողացավ ողջ աշխարհին ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն: Եվ այդ երաժշտությունը մաքուր է ու զուլալ, ինչպես մեր լեռներից բխող աղբյուրներն ու գետերը, հստակ է ու շիտակ, ինչպես մեր լեռները:

Կոմիտասի մեծագույն ծառայությունն այն էր, որ նա հավաքեց և ուսումնասիրեց շուրջ չորս հազար ժողովրդական երգ, խմբագ­րեց, մշակեց ու հղկեց դրանք և վերադարձրեց ժողովրդին։ Լսելով «Ծիրանի ծառը», «Կռունկը», «Կալի երգը» և ժողովրդական այլ եր­գերի կոմիտասյան մշակումները’ մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի վարպետությամբ է դա կատարել Կոմիտասը։

Կոմիտասի աճյունը ամփոփված է Երևանում՝ նրա անունը կրող զբոսայգում՝ պանթեոնում։

Կոմիտասի անունն է կրում նաև Երևանի պետական կոնսեր­վատորիան, մեր մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը, բազմաթիվ երաժշտական խմբեր հայրենիքում և սփյուռքում։

Ի՞սկ դուք, որ գարւն է արդեն

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  • Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը:

Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:

  • Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:

Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-

  •  Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:

Գունավոր,ուրախ,տաք,երջանիկ․․․․․․․

  • Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած

👍🏻

  •  Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….

Բողբոջոտ,ծաղկազարդ,պայծառ,կանաչ,գեղեցիկ։