Daily Archives: 5 Սեպտեմբերի, 2021

ՀԱՅՈՑ ԲՆՕՐՐԱՆԸ

Ձեր կարծիքով, ինչ է նշանակում օրրան, բնօրրան: Մանկությունից ձեզ ծանոթ որ բառին է այն նման:

Ազգերը, ինչպես մարդիկ, ունեն իրենց բնօրրանը կամ հայրենիքը:

Հայկական լեռնաշխարհն հայ ազգի բնօրրանն է, նրա հայրենիքը: Հայոց հայրենիքի ձեւավորման ուղին շատ գեղեցիկ է ներկայացրել Մովսես Խորենացին, մեր Պատմահայրը: Նա գրում է, որ բռնակալ Բելին հաղթելուց հետո Հայկ Նահապետի որդիներն ու թոռները բնակություն հաստատեցին Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում, հիմնեցին բնակավայրեր եւ դարձան գերդաստանների նահապետներ:

Այնուհետեւ Հայկից սերած նահապետները ժամանակի ընթացքում միավորվեցին և ստեղծեցին միասնական հայկական թագավորություն:

Ապրելով իրենց հայրենիքում, հայ ժողովրդի զավակները մշտապես շենացրել ու ծաղկեցրել են հայրենի երկիրը, պաշտպանել այն թշնամիներից: Նրանք այդ հողի վրա կառուցել են ամրոցներ, տաճարներ, պալատներ, եկեղեցիներ, խաչքարեր եւ այլ հուշարձաններ: Սերնդեսերունդ նրանք հայրենի հողում են ամփոփել իրենց պապերի և հարազատների աճյունները: Նախնիների շիրիմները, հայրենիքի տարբեր վայրերում կառուցված հազարավոր եկեղեցիները, տաճարներն ու մյուս սրբավայրերը մի զարմանալի հոգևոր կապի միջոց են դառնում սերունդների և հայրենի հողի միջև: Այդ ամենի շնորհիվ Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքը յուրաքանչյուր հայի, այդ թվում նաև Հայաստանից դուրս ապրող հայի կողմից ընդունվում է որպես սեփական տուն, հարազատ երկիր:

Հայոց աշխարհը այնքան գեղեցիկ է ու հարուստ, որ շատերին է հրապուրել. բազմաթիվ օտար նվաճողներ տարբեր ժամանակաշրջաններում ձգտել են նվաճել հայոց երկիրը: Շատ անգամ, երբ Հայոց թագավորությունը միասնական ու հզոր է եղել, կարողացել է հետ մղել այդ հարձակումները եւ պաշտպանել հայրենիքը: Երկրի տերերը, հայոց արքաները, իշխաններն ու զորավարները, ամեն ինչ արել են հայրենիքի սահմանները անխախտ պահելու համար: Խոսելով Հայկի հաջորդներից Արամի մասին, Խորենացին գրում է. «Սա, աշխատասեր ու հայրենասեր մարդ լինելով, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա»: Հայոց հզոր արքաներից մեկի, Տիգրան Մեծի մասին Պատմահայրն ասում է, որ նա մեր բնակության սահմաններն ընդարձակելով, հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը:

Ցավոք, միշտ չէ, որ Հայոց թագավո­րությունը կարողացել է հակահարված տալ թշնամուն: Ուժերն անհավասար են եղել, և հաճախ, մեր ժողովուրդը հայտ­նվել է ծանր իրավիճակում:

Ամենածանր հարվածը հայ ժողովուրդը ստացավ 1915-1916 թվականներին: Արևմտյան Հայաստանում այդ ժամանակ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված   ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանի, իր հայրենիքի մեծագույն մասից: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ուժերը խիստ անհավասար էին: Հայ ժողովուրդը չուներ իր սեփական պետությունը, բանակը:

Չնայած այդ մեծ կորստին, ժողովուրդը չի մոռացել իր բնօրրանի, իր պատմական հայրենիքի մասին: Այսօր էլ Հայաստան, հայրենիք ասելով՝ մենք հասկանում ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը, այլև Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ: Խոսելով Հայկական լեռնաշխարհի մասին՝ մենք օգտագործում ենք նաև պատմական Հայաստան արտահայտությունը:

Պատմական Հայաստանը իր բովանդակությամբ համընկնում է Հայկական լեռնաշխարհ հասկացության հետ: Երբ ասում ենք Հայաստան, պետք է հասկանանք նաեւ Հայկական լեռնաշխարհի այն հատվածները, որոնք այսօր այլ երկրների պետական ​​սահմաններում են: Դրանք կրկին հայրենիքի անբաժան մաս դարձնելու համար անհրաժեշտ են համայն հայության միասնական կամքն ու վճռականությունը : Այդպես եղավ 1992-1994 թթ., Երբ հայ ժողովուրդը կարողացավ ազատագրել իր պատմական հայրենիքի արեւելյան տարածքներից Արցախը:

Այսպիսով, հայության բնօրրանը կամ հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որովհետեւ այստեղ ձեւավորվել եւ իր հարատեւ ճանապարհն է անցնում հայ ժողովուրդը:

Ինչ է բնությունը. կենդանի և անկենդան բնություն

նությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Look before you eat(Animal stories)

Look before you eat

You know what dogs are like. If you drop a bit of food from the table they shallow it before they know what it is. But sometimes they wish they hadn’t. Fanny the farm dog wasn’t allowed in while her master Josh was eating with the family. But one day she crept in and hid under the table when no-one was looking.

She kept very quiet until suddenly a big dollop of food fell next to her. She gobbled it up without thinking. Then she let out a big bowl and rushed outside, holding her tummy with one paw. The family was eating a very hot curry for supper!