Պոմերանյան շպիցն առաջացել է հեռավոր հյուսիսային երկրների հնագույն շպից ցեղատեսակից Պոմերանիա մարզում։ Նրա մոտ հարազատները եղել են գերմանական շպիցը, սամոյեդը, ամերիկյան էսկիմոն, շպից ցեղատեսակի այլ անդամները և հյուսիսային շների խմբերը, որոնք ունեն ակնհայտ նմանություններ։
Այս ցեղատեսակի շները գեղեցիկ են, խելացի և նվիրված իրենց ընտանիքներին։ Նրանք անկախ, զգուշավոր և հետաքրքրասեր են իրենց շրջապատող ամեն ինչի նկատմամբ։ Դժբախտաբար, այս փոքրիկները կարծում են, որ ավելի մեծ ու ուժեղ են, քան կան իրականում, ինչն էլ շատ ժամանակ ուղղորդում է նրանց հարձակվել իրենցից մեծ շների վրա։ Չնայած իրենց փոքր չափսերին՝ նրանք ունեն բարձր հաչոց և հիանալի կերպով հսկում են տունը։ Շպիցը կասկածամիտ է անծանոթների հանդեպ և շատ հաճախ կարող է հաչել նրանց վրա։
Այս ցեղատեսակի շունը շատ հարմար է հասուն մարդկանց համար, ինչպես նաև նրանց, ովքեր զբաղված են լինում, քանի որ այս փոքրիկները շատ կախում չունեն իրենց տերերից։
Մինի շպիցը շատ արագ սովորում է հնարքները և խաղերը, սակայն Դուք պետք է լինեք հետևողական և խիստ վարժեցման ընթացքում։ Եթե չլինեք գլխավորի դերում, հավատացեք՝ նա մեծ հաճույքով դա կանի Ձեր փոխարեն։ Այս շներն ունեն շա՛տ էներգիա և սիրում են զբոսանքներ։ Նրանք ունեն գեղեցիկ և շքեղ մորթի, ինչն էլ պահանջում է կանոնավոր խնամք։ Նրանք նաև համարվում են թերապիայի շներ, հանգստացնում և ուրախացնում են ծեր մարդկանց հիվանդանոցներում և ծերանոցներում։Խորհուրդ է տրվում 1-1,5 բաժակ բարձրորակ չոր կերակուր, օրը 2 անգամ:
Հասակը` 17-30 սմ
Քաշը` 1-3 կգ
Կյանքի տևողությունը` 12-16 տարի

