Monthly Archives: Սեպտեմբեր 2021

Մաթեմ

  1. Թվերը դասավորեք աճման կարգով

14, 27, 98, 12, 47,654, 24, 1478

12,14,24,27,47,98,654,1478։

  • Թվերը դասավորեք նվազման կարգով

478, 14, 14587, 25, 14, 147, 2005

14587,2005,478,147,25,14։

  • Բերեք անհավասարությունների միքանի օրինակներ

Օր. 14 > 7, 154 < 178

  • Համեմատե՛ք թվերը

147 < 158

174 <478

25 <52

147899 <455567

  • Աշակերտը կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը: Քանի՞ էջ կա գրքում:

10×6=60

2×60=120

Պոմերանյան Շպից

Պոմերանյան շպիցն առաջացել է հեռավոր հյուսիսային երկրների հնագույն շպից ցեղատեսակից Պոմերանիա մարզում։ Նրա մոտ հարազատները եղել են գերմանական շպիցը, սամոյեդը, ամերիկյան էսկիմոն, շպից ցեղատեսակի այլ անդամները և հյուսիսային շների խմբերը, որոնք ունեն ակնհայտ նմանություններ։

Այս ցեղատեսակի շները գեղեցիկ են, խելացի և նվիրված իրենց ընտանիքներին։ Նրանք անկախ, զգուշավոր և հետաքրքրասեր են իրենց շրջապատող ամեն ինչի նկատմամբ։ Դժբախտաբար, այս փոքրիկները կարծում են, որ ավելի մեծ ու ուժեղ են, քան կան իրականում, ինչն էլ շատ ժամանակ ուղղորդում է նրանց հարձակվել իրենցից մեծ շների վրա։ Չնայած իրենց փոքր չափսերին՝ նրանք ունեն բարձր հաչոց և հիանալի կերպով հսկում են տունը։ Շպիցը կասկածամիտ է անծանոթների հանդեպ և շատ հաճախ կարող է հաչել նրանց վրա։ 

Այս ցեղատեսակի շունը շատ հարմար է հասուն մարդկանց համար, ինչպես նաև նրանց, ովքեր զբաղված են լինում, քանի որ այս փոքրիկները շատ կախում չունեն իրենց տերերից։  

Մինի շպիցը շատ արագ սովորում է հնարքները և խաղերը, սակայն Դուք պետք է լինեք հետևողական և խիստ վարժեցման ընթացքում։ Եթե չլինեք գլխավորի դերում, հավատացեք՝ նա մեծ հաճույքով դա կանի Ձեր փոխարեն։ Այս շներն ունեն շա՛տ էներգիա և սիրում են զբոսանքներ։ Նրանք ունեն գեղեցիկ և շքեղ մորթի, ինչն էլ պահանջում է կանոնավոր խնամք։ Նրանք նաև համարվում են թերապիայի շներ, հանգստացնում և ուրախացնում են ծեր մարդկանց հիվանդանոցներում և ծերանոցներում։Խորհուրդ է տրվում 1-1,5 բաժակ բարձրորակ չոր կերակուր, օրը 2 անգամ:

Հասակը` 17-30 սմ
Քաշը` 1-3 կգ
Կյանքի տևողությունը` 12-16 տարի

Cover Photo

14.09.2021

  1. Հետյալ թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով

14707, 125, 13047, 15694, 671000

14707=1×10.000+4×1.000+7×100+7×1

125=1×100+2×10+5×1

13047-1×10.000+3×1.000+4×10+7×1

15694-1×10.000+5×1.000+6×100+9×10+4×1

671000-6×100.000+7×10.000+1×1.000

2. Կազմեք չորս եռանիշ թիվ 1, 0 ,7 թվանշաններից և երեք եռանիշ թիվ 5 և 6 թվանշաններից:

107,170,701,710

506,560,650

3. Գտեք 1-ից միչև 10 թվերի գումարը:

1+2+3+4+5+6+7+8+9+10=55

4. 216 թիվը երկու անգամ փոքր է մեկ ուրիշ թվից: Ինչի՞ հավասար կլինի այդ թվի և 537-ի գումարը:

216×2=432

432+537=969

5. 3 ժամում կառքն անցավ 65 կմ: Առաջին ժամում այն անցավ 25 կմ, երկրորդում 4 կմ-ով պակաս: Քանի՞ կիլոմետր անցավ կառքը երրորդ ժամում:

25-4=21

25+21=46

65-46=19

Math

Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր, (0-ն բնական թիվ չէ): Յուրաքանչյուր թվանշան, սկսած 2-ից, որոշակի քանակով մեկերի գումարի նշանակումն է: Օրինակ 8 թվանշանը՝ ութ մեկերի գումարի նշանակումը:

Ցանկացած թիվ կարելի է գրի առնել տասը թվանշանների միջոցով այն բանի շնորհիվ, որ թվի գրառման մեջ թվանշանի իմաստը կախված է նրա գրության դիրքից:

  1. Պատասխանի՛ր հարցերին:

Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր:

Բնական թվեր կոչվում են այն թվերը, որոնցով մենք հաշվում ենք։

Ո՞րն է ամենափոքր բնական թիվը:

Ամենափոքր բնական թիվն է 1-ը։

Քանի՞ թվանշան գոյություն ունի:

Գոյություն ունի 10 թվանշան, դրանք են 0,1,2,3,4,5,6,7,8,9։

  • Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է: Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա:

1183-183=1000

1000:2=500

500+183=683

683 և 500

  • Քանի՞ տասնյակ է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրում.

69, 78, 98, 54, 36

69-6 տասնյակ

78-7 տասնյակ

98-9 տասնյակ

54-5 տասնյակ

36-3 տասնյակ

  • Քանի՞ հարյուրյակ է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրում.

140, 501, 968, 874, 658, 254

140-1 հարյուրյակ

501- 5 հարյուրյակ

968- 9 հարյուրյակ

874-8 հարյուրյակ

658-6 հարյուրյակ

254-2 հարյուրյակ

Թվանշաններով գրի՛ առեք այն թվերը, որոնք պարունակում են

  • ,Մեկ հարյուրյակ և հինգ միավոր

105

  • Չորս հարյուրյակ, ութ տասնյակ և ինը միավոր

487

  • Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ և յոթ միավոր

957

  • Մեկ հազարյակ և մեկ միավոր

1001

  • Յոթ հազարյակ և երկու տասնյակ

7020

  • Երեք հազարյակ և երկու հարյուրյակ

3200

Կատարե՛ք գործողությունները.

115-657+47= -495

165-119+1039=1085

1087-291+2537=3333

Առաջին գրքում կա 436 էջ, երկրորդում՝ առաջինից 108 էջով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 200 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում :

436-108=328

328+200=528

Մաթեմատիկա

Դի՛ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:
(3200 : 40 )+ 20 x 8 = 800.

Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:
1, 5, 10, 16, 23:

Արտահայտի՛ր նշված միավորներով.

840 ր = 14 ժ.

8000 ր = 133ժ 20ր

74 ժ = 3 օր 2 ժ.

216 տարի = 2 դար 16 տարի.

Ավտոմեքենան 3 ժամում անցավ 180 կմ: Այդ նույն արագությամբ նա գնաց ևս 2 ժ: Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 5 ժամում:

Լուծում

1․180։3=60

2.60×5=300

Պատ․՝300կմ

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌ

Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։ Գամփռը (Արալեզ, Аралез, Aralez) հազարամյակներ շարունակ եղել է Հայկական լեռնաշխարհի շուն և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։

Այս շների դերը հոտերը և նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է։ Շան մականունն է գայլխեղդ։ Ահա այդ շան նկարագրությունը։

Գլուխը մեծ է, շրթունքը հաստ, քիթը կարճ, կուրծքը լայն։ Ուժեղ է ու աներկյուղ, հավատարիմ, բայց ոչ այնքան ուշիմ։ Շատ հավատարիմ է իր տիրոջը, ամեն վտանգ կընդունի տիրոջը պահպանելու համար»[1]։

Մարմնով խոշոր են և զորեղ՝ կարճ դունչ, բարձր ճակատ, արմատից քիչ վերև կտրված ականջներ, բրդոտ ու հաստ վիզ, մկանուտ բարձր ոտքեր, ամուր գավակ։ Սովորություն ունի պոչը ոլորելու և դնելու մեջքին։ Քայլում է հանդարտ, ինքնավստահ և վեհ։ Անհարկի չի հաչի։ Իր անսխալ բնազդով իսկույն որոշում է թշնամին ու բարեկամը և այնպես էլ վարվում հետը[2]։ Առանձնահատուկ երանգավորում չունեն։

Գայլխեղդ շունը զրահապատվում է. շան կրծքի և կռնակի այն մասին, որը դեպի վիզն է երկարած, ճիշտ առաջի ոտքերի ուղղությամբ, ամրացվում են պողպատից սուր խրոցներ, կրծքին՝ հորիզոնական, թիկունքին՝ ուղղահայաց, 10 — 12 սմ երկար, ճկույթի հաստությամբ։ Շունը գազանների վրա հարձակվելիս նախ խփում է կրծքով, եթե առաջին զարկով կարողացավ տապալել հակառակորդին՝ գործը հեշտանում է, այլապես սկսվում էր մարտը։ Այդ դեպքում շունը բացի իր ժանիքներից օգտագործում է նաև կրծքին և թիկունքին ամրացված հատուկ խրոցները, որոնք մեն մեկ զարկից լայն վերք են բացում գազանի մարմնի վրա, հատկապես սրտին։ Վաղ հասակում ականջները կտրվում էին երկու պատճառով։ 1.-Ոպեսզիր ընկալուչները միշտ բաց ու զգոն լինեին ցանկացած շշուկի հանդեպ։ 2.-Որպեսզի մենամարտելիս հակառակորդը հափռելու համար քիչ թույլ օղակներ գտներ։ Նույն նկատառումներով՝ հաճախ կտրվել է գամփռի պոչը… Հաշվի է առնվել թե՛ կռվելիս քիչ բռնվելու, կծվելու, խեղճացվելու հանգամանքը, թե՛ ցուրտ գիշերներին դունչը պոչի մեջ տաք-տաք քնելու հանգամանքի բացառումը։

Երբ շունը գայլ է խեղդում, ավագ հովվի պարտականությունն էր իր ձեռքով ճմուռ պատրաստել և գելխեղդ շան ճակատը համբուրելուց ու գլուխը շոյելուց հետո, անձամբ կերակրել նրան։ Շունը զգալով այդ առանձնահատուկ վերաբերմունքը՝ նախ լիզում է ավագ հովվի ձեռքերը, այնուհետև ուտում ճմուռը։ Մեկից ավել գայլ խեղդած շանը պատվելու իրավունքը վերապահված էր տան մեծին՝ ընտանիքի պապին կամ տատին։ Եթե նրանցից մեկն ու մեկը սարում չէ, շունը արոտավայրից գյուղ էր գալիս և թավալվելով տիրոջ ոտքերի առաջ, երեք անգամ հաչում էր… Տերն այդ կերպ տեղեկանում էր պատահածի մասին և հասկանում, որ շունը մեկից ավելի գայլ է խեղդել… Բնական է, գրկում էր և ճակատը համբուրում, գգվում, ապա իր ձեռքվ պատրաստված ճմուռը կերցնում։ Այնուհետև՝ շունն առանց լրացուցիչ ցուցմունքի կամ նշանի, կրկին վերադառնում էր հոտի մոտ, դեպի իր պարտականությունները…

Ամենամեծ մարտական \u200b\u200bշները: Պայքար շների ցեղատեսակներ. Վերանայեք  վերնագրերով եւ լուսանկարներով

Math

1․ Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝1239>1236։

2․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

4×3=12

12×4=48cm

3․ Հաշվե՛ք արտահայտության արժեքը

25 + (100:10-5) :5 + 12 =25+3+12=40

(14:2+2) + (80 — 20) — 6= 9+60-6=63

4․ Եթե Կարենին տանք այնքան կոնֆետ, որքան ունի նա, և էլի մեկ կոնֆետ, ապա կունենա 25 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ունի Կարենը:

25-1=24

24:2=12

ՀԱՅՈՑ ԲՆՕՐՐԱՆԸ

Ձեր կարծիքով, ինչ է նշանակում օրրան, բնօրրան: Մանկությունից ձեզ ծանոթ որ բառին է այն նման:

Ազգերը, ինչպես մարդիկ, ունեն իրենց բնօրրանը կամ հայրենիքը:

Հայկական լեռնաշխարհն հայ ազգի բնօրրանն է, նրա հայրենիքը: Հայոց հայրենիքի ձեւավորման ուղին շատ գեղեցիկ է ներկայացրել Մովսես Խորենացին, մեր Պատմահայրը: Նա գրում է, որ բռնակալ Բելին հաղթելուց հետո Հայկ Նահապետի որդիներն ու թոռները բնակություն հաստատեցին Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում, հիմնեցին բնակավայրեր եւ դարձան գերդաստանների նահապետներ:

Այնուհետեւ Հայկից սերած նահապետները ժամանակի ընթացքում միավորվեցին և ստեղծեցին միասնական հայկական թագավորություն:

Ապրելով իրենց հայրենիքում, հայ ժողովրդի զավակները մշտապես շենացրել ու ծաղկեցրել են հայրենի երկիրը, պաշտպանել այն թշնամիներից: Նրանք այդ հողի վրա կառուցել են ամրոցներ, տաճարներ, պալատներ, եկեղեցիներ, խաչքարեր եւ այլ հուշարձաններ: Սերնդեսերունդ նրանք հայրենի հողում են ամփոփել իրենց պապերի և հարազատների աճյունները: Նախնիների շիրիմները, հայրենիքի տարբեր վայրերում կառուցված հազարավոր եկեղեցիները, տաճարներն ու մյուս սրբավայրերը մի զարմանալի հոգևոր կապի միջոց են դառնում սերունդների և հայրենի հողի միջև: Այդ ամենի շնորհիվ Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքը յուրաքանչյուր հայի, այդ թվում նաև Հայաստանից դուրս ապրող հայի կողմից ընդունվում է որպես սեփական տուն, հարազատ երկիր:

Հայոց աշխարհը այնքան գեղեցիկ է ու հարուստ, որ շատերին է հրապուրել. բազմաթիվ օտար նվաճողներ տարբեր ժամանակաշրջաններում ձգտել են նվաճել հայոց երկիրը: Շատ անգամ, երբ Հայոց թագավորությունը միասնական ու հզոր է եղել, կարողացել է հետ մղել այդ հարձակումները եւ պաշտպանել հայրենիքը: Երկրի տերերը, հայոց արքաները, իշխաններն ու զորավարները, ամեն ինչ արել են հայրենիքի սահմանները անխախտ պահելու համար: Խոսելով Հայկի հաջորդներից Արամի մասին, Խորենացին գրում է. «Սա, աշխատասեր ու հայրենասեր մարդ լինելով, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա»: Հայոց հզոր արքաներից մեկի, Տիգրան Մեծի մասին Պատմահայրն ասում է, որ նա մեր բնակության սահմաններն ընդարձակելով, հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը:

Ցավոք, միշտ չէ, որ Հայոց թագավո­րությունը կարողացել է հակահարված տալ թշնամուն: Ուժերն անհավասար են եղել, և հաճախ, մեր ժողովուրդը հայտ­նվել է ծանր իրավիճակում:

Ամենածանր հարվածը հայ ժողովուրդը ստացավ 1915-1916 թվականներին: Արևմտյան Հայաստանում այդ ժամանակ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված   ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանի, իր հայրենիքի մեծագույն մասից: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ուժերը խիստ անհավասար էին: Հայ ժողովուրդը չուներ իր սեփական պետությունը, բանակը:

Չնայած այդ մեծ կորստին, ժողովուրդը չի մոռացել իր բնօրրանի, իր պատմական հայրենիքի մասին: Այսօր էլ Հայաստան, հայրենիք ասելով՝ մենք հասկանում ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը, այլև Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ: Խոսելով Հայկական լեռնաշխարհի մասին՝ մենք օգտագործում ենք նաև պատմական Հայաստան արտահայտությունը:

Պատմական Հայաստանը իր բովանդակությամբ համընկնում է Հայկական լեռնաշխարհ հասկացության հետ: Երբ ասում ենք Հայաստան, պետք է հասկանանք նաեւ Հայկական լեռնաշխարհի այն հատվածները, որոնք այսօր այլ երկրների պետական ​​սահմաններում են: Դրանք կրկին հայրենիքի անբաժան մաս դարձնելու համար անհրաժեշտ են համայն հայության միասնական կամքն ու վճռականությունը : Այդպես եղավ 1992-1994 թթ., Երբ հայ ժողովուրդը կարողացավ ազատագրել իր պատմական հայրենիքի արեւելյան տարածքներից Արցախը:

Այսպիսով, հայության բնօրրանը կամ հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որովհետեւ այստեղ ձեւավորվել եւ իր հարատեւ ճանապարհն է անցնում հայ ժողովուրդը: