Daily Archives: 8 Հոկտեմբերի, 2021

Սարսափածինը

Կյանքումս շատ բաների միջով եմ անցել, բայց սա մի յուրահատուկ դեպք է։ Տանից դուրս գալիս ինչպես ամեն օր ես գնում էի դպրոց։ Հետևիցս գալիս էր մի անծանոթ ու մռայլ 5 տարեկան երեխա։ Քայլելուց նկատում եմ, որ հեռախոսս ընկել էր հատակին; Կանգ առա որպեսի վերցնեմ, բայց տեսնում եմ որ փոքրիկ երեխայի աչքերը ամբողջովին սև է; Վերցնում եմ հեռախոսս և շարունակում ճանապարհս։ Ես սկսում եմ լարվելով քայլել, որովհետև հինգ տարեկան երեխան միայնակ էր, և ուր գնում էի հետևիցս գալիս էր։ Հասնելով դպրոց այս երեխան հետևիցս գալիս է դասարան և, քանի որ դասարանը դատարկեր, սարսափը ինձ պատում էր մինջև առաստաղը։ Պտտվելով ես տեսնում եմ,որ նա հետևումս չէ, իսկ երբ հետ եմ պտտվում, տեսնում եմ որ այդտեղ է։ Ես սկսում եմ փախչել, բայց պարզվում է որ նա ունենում է սև ուժ,որը ինձ քաշեց դեպի նրան։ Ահա իմ բախտը բերեց նրանով, որ իմ գրպանում կար լապտեր։ Ես պահեցի դա նրա աչքերին և նա ինձ բաց թողեց։ Այս պահին ես արթնանում եմ և զարմանում եմ ինքս իմ վրա։ Բայց այդ երազից հետո ես երևի միշտ ինձ հետ լապտեր պահեմ։

Ko su i odakle dolaze djeca sa potpuno crnim očima? -- Na rubu stvarnosti  -- Sott.net