Daily Archives: 7 Նոյեմբերի, 2021

Եռօրյա Ճամբար Արատեսում

Հոկտեմբերի 29-ին 5-րդ, 4-րդ և 3-րդ դասարանցիներով մենք գնացին Արատես դպրական կենտրոն Եռօրյա ճամբարի։Առաջին կանգառը Արենին էր։ Այնուհետև Արփա գետը ։Այնտեղ մենք կերանք մեր բրդուճները և շարունակեցինք ճանապարհը։Երկար ժամանակ անց հասանք Սմբատաբերդ։ Ճանապարհին ես հավաքեցի Մասուր,Ալոճ և Բարբարիս։Վերջապես հաղթահարեցինք այդ դժվար փորձը։Ահա հասանք մեր Արատես, սկսեցինք դասավորել իրերը։ Մեկ ժամ հանգստից հետո գնացինք ճաշելու մեր սիրելի դասատուների պատրաստած համով ուտելիքները, ճաշից հետո թեյախմություն կազմակերպեցինք և ժամը 22։00 գնացինք քնելու։Մյուս Օրը սպասում էինք կարևոր հյուրերի նրանք էին Շրջակա միջավայրի նախարարը, Փոխմազպետը,Ագրարային համասարանի դասախոսներ,Անտառագետեր և իհարկե Տիար Բլեյանը (և այլն)։

Թխեցինք թոնրի գաթա,Ավելուկով աղցան, Խորոված․․․։Հյուրերից հետո մենք արեցինք ԹԹՈՒ ԴՐԻՔ հետաքրքիր հերոսներ պատրաստելով։ Հաջորդ օրը մենք նախաճաշեցինք,հավաքվեցինք,սենյակները դասավորեցինք ապա գնացինք ծառատունկ անելու։

Այսքանով մեր ճամբարապատումը հասավ ավարտի։ ՑՏԵՍՈՒԹՅՈ՜ՒՆ