Daily Archives: 27 Նոյեմբերի, 2021

Մայրենի

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը` կյանքն է, անպատճառ,
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին»:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս … ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառային աշխատանք

1.Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ վիրավոր, մեռնել, քնքուշ, տալ, թանկ, բացել,  երբեք:

Վիրավոր-Ողջ

Մեռնել-Ապրել

Քնքուշ- Կոպիտ

Տալ- Վերցնել

Թանկ- Էժան

Բացել-Փակել

Երբեք-Միշտ


2.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ բոսոր, դալկահար, թանկագին, ծաղրել, նազելի:

Բոսոր- մուգ կարմիր, արյան գույնի

Դալկահար- գունատ

Թանկագին- մեծ արժեք ներկայացնող

Ծաղրել-մեկի արարքները՝ պակասությունները ծաղրանքով ներկայացնել

Նազելի- գեղեցիկ ու քնքուշ շարժումներով՝ կեցվածքով


3. Տեքստից դո՛ւրս գրիր քեզ համար հինգ հետաքրքիր բառ և դրանցով կազմիր նախադասություններ:

Փոքրիկի երազը քաղցր կլինի։

Այս առավոտ աղավնիները նստեցին իմ պատուհանի գոգին։

Երբ ես հիվանդ եմ, ես միշտ դալկահար եմ։

Ուզում եմ թևեր առնեմ և թռչուն դառնամ։

Հանկարծ ինձ չսրսկեք։

Տեքստային աշխատանք՝

  • Եթե դու լինեիր աղավնու փոխարեն, թևերդ կտայի՞ր աղբյուրի ոգու

Համաձայն եմ ես աղավնու հետ, կյանքից ազատուցյունն է կարևոր, թևերս չէի տալու, չէ որ առանց թևերի կյանքը իմաստ չունի։

  • Ի՞նչն է կյանքում քեզ համար ամենակարևորը:

Իմ կյանքում ամենակարևորը ընտանիքն է և ապագան։

  • Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ խտանում է հեղինակի ասելիքը:

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին