Monthly Archives: Նոյեմբեր 2021

Մաթեմատիկա

  1. Կատարել մնացորդով բաժանում:
  • 27:8=3(3mn
  • 45:4=11(1mn
  • 23:3= 7(2mn
  • 17:6=2(5mn
  • 2.Կատարել բաժանում՝ բաժանելին ներկայացնելով բաժանարարնին բաժանվող թվերի գումարի տեսքով:
  • 192:8=24
  • 110:5=22
  • 945:9=105
  • 770:7=110
  1. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։

1․ Ավոբուսում եղել է X ուղևոր

2․ 3 կանգառում ավտոբուսից իջել է 3-ական ուղևոր 3*3

3․ 3 կանգառում բարձրացել է 4-ական ուղևոր 4*3

4․ 3 կանգառից հետո մնաց 15 ուղևոր

ԼՈՒԾՈՒՄ

X-3*3 + 4*3=15

X-9+12=15

X=15-12+9

X=12

ՊԱՏ․՝12 ուղևոր

4.Արտահայտությունը ներկայացնել բազմապատկման բաշխական օրենքով և հաշվել արտահայտության արժեքը՝

  • 25×4 + 7×4= (25+7)•4=128
  • 4×27 + 4×73=(27+73)•4=400
  • 5×87 + 5x 10 +5×3 =(87+10+3)•5=500
  • 415 x 2 + 415 x 3 + 415 x 5 =(2+3+5)•415=4150

Մայրենի

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Կարդա այսպես.

Յերկրի           — հերկրի
հատանելոյ    — հատանելո
զբողբոջ          — ըզբողբոջ
իւր                   — յուր
զհոտս             — ըզհոտըս
իւրեանց         — յուրյանց
զբարբառ         — ըզբարբառ

Էանց                        — անցավ
անձրեւք                  — անձրևներ (ը)
անցին                      — անցան
գնացեալ                  — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)
մեկնեցան                — մեկնեցին, հեռացան
ծաղիկք                     — ծաղիկներ (ը)
յերկրի մերում         — մեր երկրում
եհաս                         — հասավ
հատանելոյ              — էտելու
ձայն տատրակի     — տատրակի ձայն (ը)
զբողբոջ իւր             — իր բողբոջը
որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը
ետուն                         — տվեցին
զհոտս իւրեանց        — իրենց հոտերը` բույրեր
ը
արի                             — վեր կաց
երեւեցո                      — երևեցրու, ցույց տուր
զերեսս քո                  — քո երեսը
զբարբառ քո              — քո խոսքը
տեսիլ քո                    — քո տեսքը

Անգլերեն The Greedy Hippo

Տեղադրիր բայերը համապաստասխան տեղերում (ran, jumped, pulled, made, learnt, was, ate, swallowed)

  1. The greedy hippo was a selfish animal.
  2. He ate the cat’s food, the dog’s food and the cow’s food too.
  3. One morning he jumped into the lake.
  4. The cat, the dog and the cow pulled him out.
  5. Hippo ran past them and ate everything on their table.
  6. The animals got very angry and they made him a pie from fish and soap.
  7. Hippo swallowed the pie. Oh, no! He had a tummy ache.
  8. He learnt his lesson and left the town. Bye, greedy Hippo.

In sight-տեսադաշտում

Selfish- եսասեր

Lake-լիճ

To shout- գոռալ. բղավել

To sink-խորտակվել

To pull out-դուրս քաշել

To play a trick-գլխին խաղ խաղալ

Especially- հատուկ, հատկապես

To swallow-կուլ տալ

Greedy-ժլատ, ագահ

To run past- կողքով վազելով անցնել

Tummy ache – ստամոքսի ցավ

Անծանոթ բառերից ընտրիր 5  բառ և կազմիր նախադասություններ։

My sister has tummy ache.

Your friend is greedy, because he dont share’s hes snacks with as.

I know a selfish people who always eats my lunch.

He was swallowed a big fish.

Look at the lake, its sparkling.

My grandpa is shouting .

Իմ Կարդալու ոճը

Այսօր ես կպատմեմ իմ կարդալու ոճի մասին։Ես կարդալու ժամանակ չեմ սիրում հին հայերենը։Հին Հայերենը կարդալիս ինձ թվում ես կարդում եմ անհասկանալի տառեր որոնք իրականում բառեր են։ Երբ լինում եմ գիրք կարդալուց, նշանակում է այդ գիրքը իմ ոճին է, ինձ դուր է գալիս պատմությունը և մի սպասեք, որ ես այդ գքից կտվեմ։ Ինձ դժվար է ընդատել երբ ես կարդում եմ ամեն ձևերով, սակայն երբ դեպքը կամ պարավորությունը կարևոր է միշտ պետք է ընդատել ընթերցանությունը։ Փոքր ժամանակ ես շատ էի սիրում կարճ, պարզ,անիմաստ հեքիաթները, որոնք ոչինչ էեն սովորեցնում, բայց ես մեծացա և այժմ ես սիրում եմ գրքեր որոնց մեջ կա իմ նման մի բնավորություն։ Ես գիտեմ, իմ գրքերի ոճի մեջ կան տարբեր ձևեր դրանք են մարտական, կախարդական, առեխծվածային,ուսուցողական և պատմական։

ԻՄ ՈՃԻ ԳՐՔԵՐ

ՀԱՐՐԻ ՓՈԹԹԵՐ-ԲՈԼՈՐ 7 ՄԱՍԵՐԸ

ՀՈՎԱԶԱՁՈՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ

ՋԵԼԼՍՈՄԻՆՈՆ ԽԱԲԵԲԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԱՆՍ ՔՐԻՍԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ -ՀԵՔԻԱԹՆԵՐ

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

ԵԳԻՊՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

100 ՓԱՍՏ ԲՈՒՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

ՇԱՌԼ ՊԵՐՐՈ-ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բայց սա դեռ վերջը չէ

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։

Պատմություն

Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադ ոճի թորոսյանական ընկալումն ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով՝ մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով։

Կասկադ համալիրի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադ համալիրն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնադիր, բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։

Կասկադը 1970-ականներին
Աղբյուր Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Մայր Հայաստան

Մայր Հայաստանի հուշարձանը գտնվում է Երևանում, Հուշարձանը կառուցել է ճատարապետ Ռաֆայել Իսրայելյանը 1950թ։ Ժոզեֆ Ստալինի արձանը 1967-ին փոխարինվեց «Մայր Հայաստան» հուշարձանով։ Քանդակը ներկայացնում է հայ մոր հավաքական կերպարը` ձեռքին սուրով և խորհրդանշում է փառքն ու ազատ հայրենիքի ուժը:Հուշարձանը 22 մետր բարձրության ունի, իսկ պատվանդանը 52 մետր։Հուշարձանը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից:

Հուշարձանի բնորդուհի

Մայր Հայաստան հուշարձանի բնորդուհին հայ մանկավարժ Եվգենյա Մուրադյանն է (ծնվել է 1942) ։

Արձանը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։

Գենյա Մուրադյանը պատմում է, թե ինչպես Արա Հարությունյանն իրեն առաջարկեց դառնալ արձանի բնորդուհի։ Նա 17 տարեկան էր, երբ քանդակագործը նկատեց նրան և մայրիկին ասաց, որ Ստալինի արձանի փոխարեն պետք է դրվի Մայր Հայաստանի արձանը։ Նա խնդրեց Գենյայի մայրիկին աղջկան ուղարկել արվեստանոց, սակայն մայրիկը թույլ չտվեց։ Ավելի ուշ աղջիկը եղբոր հետ գնաց արվեստանոց։ 4-5 սեանսի ընթացքում քանդակեց աղջկա դեմքը, որի մասին նա ասել է․

Շատ հետաքրքիր էր, շատ նման էր, բացի հոնքերից, հոնքերը միացրած էին իրար, ու ինքն ասաց՝ դա վեհ կնոջ, ուժեղ կնոջ իմաստն ունի, որ հայ կինը եղել է ուժեղ, հաղթանակող, կռվող, պաշտպանող ազգը, հայրենիքը։

Մուրադյանի խոսքերով այդ դրվագը փոխել է իր ներաշխարհը․

Ես ավելի ուժեղացա, ես ինձ զգում եմ այնպես, ինչպես կա կանգնած։

Բնորդուհին նշում է, որ առաջարկն ընդունել է սեփական զգացմունքներից ելնելով և այդ պահին շատ հեռու էր կերպարի իրական նշանակությունն ամբողջ էությամբ ընկալելուց։

Արձանը սկսել են քանդակել 1961 թվականին, և 1967 թվականին պատրաստի վիճակում կիսանդրին մաս-մաս տեղափոխել

Եռօրյա Ճամբար Արատեսում

Հոկտեմբերի 29-ին 5-րդ, 4-րդ և 3-րդ դասարանցիներով մենք գնացին Արատես դպրական կենտրոն Եռօրյա ճամբարի։Առաջին կանգառը Արենին էր։ Այնուհետև Արփա գետը ։Այնտեղ մենք կերանք մեր բրդուճները և շարունակեցինք ճանապարհը։Երկար ժամանակ անց հասանք Սմբատաբերդ։ Ճանապարհին ես հավաքեցի Մասուր,Ալոճ և Բարբարիս։Վերջապես հաղթահարեցինք այդ դժվար փորձը։Ահա հասանք մեր Արատես, սկսեցինք դասավորել իրերը։ Մեկ ժամ հանգստից հետո գնացինք ճաշելու մեր սիրելի դասատուների պատրաստած համով ուտելիքները, ճաշից հետո թեյախմություն կազմակերպեցինք և ժամը 22։00 գնացինք քնելու։Մյուս Օրը սպասում էինք կարևոր հյուրերի նրանք էին Շրջակա միջավայրի նախարարը, Փոխմազպետը,Ագրարային համասարանի դասախոսներ,Անտառագետեր և իհարկե Տիար Բլեյանը (և այլն)։

Թխեցինք թոնրի գաթա,Ավելուկով աղցան, Խորոված․․․։Հյուրերից հետո մենք արեցինք ԹԹՈՒ ԴՐԻՔ հետաքրքիր հերոսներ պատրաստելով։ Հաջորդ օրը մենք նախաճաշեցինք,հավաքվեցինք,սենյակները դասավորեցինք ապա գնացինք ծառատունկ անելու։

Այսքանով մեր ճամբարապատումը հասավ ավարտի։ ՑՏԵՍՈՒԹՅՈ՜ՒՆ