Արևելահայերեն
Երեք հարուստ վիճեցին և վեճը հարթելու համար, գնացին Խիկար
իմաստունի մոտ.
—Մենք եկել ենք իմանալու, թե ո՞վ է մեզնից հարուստը։
—Դու խոսիր,— դիմում է իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկու և արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտի տեր
եմ, հարստությանս չափ ու սահման չկա։
—Հիմա էլ դո՛ւ խոսիր տեսնենք,—դիմում է երկրորդին։
—Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց իրենից երեք անգամ ավելի
հարուստ եմ։
—Իսկ դու ինչ կասես,— դիմում է Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզնից ամենահարուստը գիտունն է. նրա հարստությունը մնացող ու
անվերջանալի է և ոչ ոք չի կարողանա այն խլել։
Արևմտահայերեն
Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։
