Ստեղծագործական աշխատանք
Երբ ասում ենք, որ ինչ-որ մեկը հարուստ է, առաջինը հասկանում ենք,որ այդ մարդը մեծ կարողության և ունեցվածքի տեր է։ Բայց Թումանյանն իր «Իմ երգը» բանաստեղծությամբ մեզ ցույց է տալիս, որ հարուստ կարելի է լինել առաջին հերթին՝ ներքին աշխարհով, որտեղ իշխում են սերն ու բարությունը դեպի մեզ շրջապատող աշխարհը ։ Հարուստ կարելի է լինել նաև գիտելիքներով և կյանքի փորձով։
Ես չեմ կարող պարծենալ , որ հարուստ եմ գիտելիքներով, որովհետև ես փոքր եմ և դեռ շատ բաներ չգիտեմ։ Կարող եմ ասել, որ հարուստ եմ, որ ինձ սիրող մայրիկ, հայրիկ, քույրիկ, տատիկներ և պապիկներ ունեմ։
