Category Archives: Uncategorized

Շունն ու կատուն

I

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող
որդիանց որդի – որտեղից որտեղ
ճանկել – թռցնել, ձեռք գցել
ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը
կուշտը – մոտ
քուրք – մուշտակ
կուճի –  գլուխ
հրես – ահա, հիմա
մուշտարի – հաճախորդ
վախտին – ժամանակին
ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի
դիպան իրար – կռվեցին, վիճեցին
դիվանբաշի – դատավոր
կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ
մթամ – իբր

  1. Քո կարծիքով կատուն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Իմ կարծիքով կատուն խորամանկ, սուտասան և խարդախ է, որովհետև սկզբում խափեց գդակը պատրաստելու օրը, հետո յուրացրեց գդակը և մինչև օրս դեռ չի վերադարձրել։

  1. Շունն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Շունը դյուրահավատ ու միամիտ էր, որովհետև կատվի առաջին խափելուց հետո շարունակում էր սպասել և ամեն անգամ պահանջել իր գդակը։

  1. Շան անունից բողոք գրի՛ր կատվի դեմ:

Հարգելի´ պարոն դատավոր,  ես ճոն կատվին  գառան մորթի եմ տվել, որ ինձ համար  գդակ կարի։ Երկար ժամանակ նա տանում ու բերում է ինձ  և ո´չ գդակ է տալիս, ո´չ էլ մորթին է վերադարձնում, այնինչ գդակը պետք է պատրաստ լիներ մի քանի օրվա մեջ։

  1. Կատվի անունից արդարացի՛ր:

Հարգելի´ պարոն դատավոր, ես ուղակի չեմ հասցնում այդքան արագ կարել , որովհետև նա շատ շուտ է գալիս

  1. «Շունն ու կատուն» պատմի՛ր մորթու անունից:

Ես գառան մորթի եմ։ Որտեղից  որտեղ ինձ ճանկել  էր շունը ու տարել դերձակ կատվի մոտ։ Սկուզբում նրանք  համերաշխ էին և պայմանավորվեցին ,որ կատուն մի գդակ կարի շան համար, բայց հետո ամեն անգամ  կատուն մի սուտ էր խոսում և ուշացնում շան գդակը։ Նրանք  այնքան  վիճեցին  այդ գդակի համար, որ գործը հասավ  մինչև դատավորը, կատուն էլ փախավ։ Եվ այդ օրվանից ամեն անգամ շունը կատու տեսնելիս վազում է  նրա հետևից  և ինձանից կարված  գդակը պահանջում։

Անխելք մարդը

 Լինում  է, չի լինում, մի աղքատ մարդ է լինում ։ Նա շատ աշխատասեր է   լինում, բայց ոչ մի հաջողություն չէր ունենում։ Մի օր էլ նա որոշեց գնալ Աստծու մոտ և իմանա,երբ պետք է հաջողությունների հասնի։

Ճանապարհ ընկնելով նա հանդիպում է  մի գայլի։ Գայլին հետաքրքեց թե ուր է գնում աղքատը, աղքատնել թե Աստծու մոտ։ Գայլը խնդրում է Աստծուն փոխանցել, թե ինչքան պիտի  սոված մնա, քանի որ  նա  է ստեղծել իրեն, թող մի ճար անի։ Աղքատը  համաձայնվում է հարցնել և շարունակում ճանապարհը։

 Ճանապարհին տեսնում է  մի  գեղեցիկ աղջկա։ Աղջակա  հարցին էլ պատասխանեց, թե  ուր է գնում, և  աղջիկն էլ խնդրեց, իրա  բախտի համար  հարցնի Աստծուց, քանի որ ինքը ջահել, հարուստ և  առողջ  աղջիկ է և ուզում է բախտավոր լինել, աղքատ  իրեն էլ է խոսք տալիս ,որ  կհարցնի Աստծուն, և շարունակում է ճանապարհը։ Իսկ հետո տեսնում է  չոր ծառի ։ Ծառը  մյուսների պես  հարցրեց այն ինչ աղջիկն ու սոված գայլն և իմանալով , որ աղքատը գնում է Աստծո մոտ, խնդրում է  հարցնել, թե ինքը ինչու է  չոր, եթե գտնվում է լճակի մոտ։ Աղքատը դրական պատասխան է տալիս ու շարունակում  ճանապարհը։  Երկար  փնտրելուց  հետո  մի բարձր ժայռին հենված՝ հանդիպում է ծերունու կերպարանքով Աստծուն։ Եվ աղքատը պատում է  ,թե ինչու  է  եկել, ինչ է ուզում, ինչպես նաև  չի մոռանում գայլի, աղջկա և  ծառի մասին  հարցնել։ Լսելով աղքատին՝ Աստված  ասում է, որ գնա իր  բախտը  բացված  է, մյուսներինը նույնպես։ Ուրախ-ուրախ  աղքատը  վերադառնում է հետ։ Վերադարձի ճանապարհին նա հանդիպում է ծառին և ասում, որ նրա  արմատների տակ ոսկի  կա, դա է  իրեն չորացանում, իսկ ծառի այն առաջարկին, որ  նա վերցի  ոսկին ու  իրեն էլ ազատի  դրանից, աղքատը  պատասխանում է, որ  շտապում է իր  բախտի ետևից, ժամանակ չունի։ Հետո հանդիպում է  աղջկան, և  ասում, որ Աստված  իրեն խորհուրդ է տալիս  մի կյանքի ընկեր  գտնել և  ապրել երջանիկ։ Աղջիկը ասում է, որ  հենց  աղքատն էլ կարող է լինել այդ ընկերը,  բայց  մերժում է  աղքատը, քանի որ նա  շտապում է իր  բախտը գտնելու, վերջում  հանդիպում է  գայլին, նրան էլ ասում է, որ մի անխելք մարդու  կհանդիպի և կուտի, կկշտանա, պատում է նաև նախորդների համար,թե ինչ ասաց Աստված, և ինքը ինչ պատասխանեց նրանց այդ առաջարկներին։ Այս  լսելով գայլը համոզվում է  ,որ  անխելք մարդ հենց նա է  և ուտում նրան։

Ձախորդ Փանոս

Ժուկով ժամանակով  մի աղքատ,բայց բարի մարդ է լինում, անունը Փանոս։ Բայց Փանոսը բոլոր  գործերը ձախողում է, դրա համար անունը դնում են <<Ձախորդ Փանոս>>։ Ունեցած չունեցածը մի  քանի եզ, մի սայլ ու մի կացին է։ Մի անգամ գնում է անտառ  փայտ բերելու, բայց չի ուզում  իրեն տանջել գերան գետնից բարձրացնի սելի մեջ դնել, ու բերում սայլը ծառի տակ է  կանգնացնում, բայց ծառը կտրվելուց հետո  ընկնում և  կոտրում է սայլը, սատկացնում եզներին։ Տեսնելով, որ անհաջող ստացվեց,  լճի մոտով անցնելու ժամանակ  տեսնում է  բադերի, որոշում է գոնե մի  բադ  որսալ ու տուն տանել և կացինը նետում է դեպի բադերը, այս անգամ էլ կացինն է գցում ջուրը,  ջրից հանելու   համար,  շորերը հանում և մտնում է  ջուրը,  շատ է խորանում և չի նկատում ,որ անցորդները  վերցնում են  շորերը, Փանոսը դուրս գալով  տեսնում է, որ շորերը չկան, որոշում է  մութը ընկնի, նոր գնա  եղբորից շոր խնդրի, որ  հագնի գնա իրենց տուն, բայց  եղբոր տանը այդ ժամանակ  քեֆ  է լինում, երբ  մոտենում է  տան շեմին, հյուրերը կարծում են, թե շուն է և ոսկոր են նետում դեպի դուռը, և ոսկորը  կպնում է Փանոսի աչքին, աչքը դուրս է  գալիս։ Փանոսը սկսում է  ցավից  գոռալ,  այդ  ժամանակ շներն են  վրա հասնում, հյուրերը լսելով  շների հաչոց դուրս են գալիս  և տեսնում  մի տկլոր մարդ  փախչում է,  մտածում են, թե սատանա է ու հետապնդում են, շներն էլ հասնում  են Փանոսի վրա,սկսում հալածել, այդպես Փանոսը գնում կորում է։ Հաջորդ օր ողջ գյուղով սկսում են Փանոսին փնտրել, գնում են անտառ, տեսնում են, որ  սայլը կոտրված է, իսկ եզները ստակած, հարց ու փորձ են անում, ու գտնում շորերը, և իմանում , որ  շորերը եղել են լճի ափին, այդ ժամանակ  էլ  կարծում են, թե  Փանոսը խեղդվել է լճում, գալիս են գյուղ, ժամ պատարագ անում, կինն էլ  սգում է որոշ ժամանակ, հետո մի ուրիշ  մարդ ճարում և ամուսնանում հետը։

Այծեր և գայլեր

 Մի անգամ հավաքվեցին այծերը և գայլերին նամակ ուղարկեցին, թե ինչու ենք իրենք դարերով թշնամի իրար հետ, և պետք է ապրենք միասին սիրո եվ խաղաղության մեջ: Գայլերը ուրախացան, իրենց համաձայնությունը տվեցին ու նվերների հետ նամակ ուղարկեցին այծերին, որտեղ գրված էր,որ իրենց հաշտությանը խանգարում են հովիվները և նրանց շները։ Այծերը լսեցին գայլերի խորհուրդը եվ վտարեցին հովիվներին եվ շներին: Դրանից հետո սկսեցին ցրվել դաշտերն ու լեռները,թռչկոտել ազատության մեջ, ուտել ամենահյութեղ խոտն ու խմել ամենալավ առվակի ջուրը և ուրախ էին,որ եկան լավ ժամանակներ, բայց գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին…

Առյուծ և աղվես

Առյուծը ծնում է կորյուն։ Բոլորը հավաքվում են կորյունին տեսնելու և հիանալու համար։

Աղվեսը հանդեսի ժամանակ առյուծին նախատում է մեկ կորյուն ունենալու  համար, բայց առյուծը ասում է, որ ինքը կորյուն է ծնում ոչ աղվես;

Թուղթի արտադրությունը

Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգվածը։ Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից՝ թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում

image

Առյուծ և աղվես և արջ

Առյուծը հիվանդանում է և բոլոր կենդանիները գնուն են նրան տեսնելու,

իսկ աղվեսը գալիս է ուշացած։ Չհասած ամրոցի դռան մոտ աղվեսը լսում է, թե ինչպես է

արջը չարախոսում իրեն։ Առյուծը բարկանում է , որ աղվեսը ուշացած է ներկայացել։

Աղվեսը   խաբում է նրան ասելով, որ  այցելել է շատ բժշկապետերի մոտ,  որոնք ասել են, որ առյուծին կարող է բուժել արջի մորթին, որը պետք է հանեն արջի վրայից և դրանով ծածկեն նրան։

Երբ  առյուծը հրամայում  հանեն արջի մորթին և գցեն իր վրա,  աղվեսը մոտենում է արջին և ասում ,որ   չի կարելի ուրիշնեիրն չարախոսել։