Category Archives: Uncategorized

Բնագիտություն

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաե իր առանցքի շուրջր: Դա է պատճառր, որ Երկրից Լուսինր միշտ մեզ երեում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա ե անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա րնթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: Լուսնի փուլերի հերթագայությունը պատկերված է 3.10 նկարում:

Երբ Լուսինր գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետեաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երեում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երեում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

ԵԵրբ Լուսինր գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա Երկիր ուղղված մասը չի լուսավորվում։

  • Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:

Մեկ ամսվա րնթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ:Դա լուսնի փուլեր են։

  • Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով:

  • Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

  • Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականի։

  • Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Լրացուցիչ նյութ — հետաքրքիր փաստեր Լուսնի մասին

Մայրենի

Որ խոսքը կարճ կապեր, ավելորդ բաներ չէր ասի:

Պարանը երկար չէր, աշտարակի ծայրին չհասավ:

Գլուխը խոնարհ էր ու սիրտը կոտրված:

Դռան ժանգոտ կողպեքի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց:

Եթե պատուհանը ծածկի, ցուրտ չի լինի:

Նավեր-ինչե՞ր

Նավ-ի՞նչ

Այգիներ-ինչե՞ր

Այգի-ի՞նչ

Ձայն-ի՞նչ

Ձայներ-ինչե՞ր

Ձայնել-ի՞նչ անել

Տղա-ո՞վ

Տղաներ-ովքե՞ր

Նետ-ի՞նչ

Նետեր-ինչե՞ր

Նետել-ի՞նչ անել

Սարսափածինը

Կյանքումս շատ բաների միջով եմ անցել, բայց սա մի յուրահատուկ դեպք է։ Տանից դուրս գալիս ինչպես ամեն օր ես գնում էի դպրոց։ Հետևիցս գալիս էր մի անծանոթ ու մռայլ 5 տարեկան երեխա։ Քայլելուց նկատում եմ, որ հեռախոսս ընկել էր հատակին; Կանգ առա որպեսի վերցնեմ, բայց տեսնում եմ որ փոքրիկ երեխայի աչքերը ամբողջովին սև է; Վերցնում եմ հեռախոսս և շարունակում ճանապարհս։ Ես սկսում եմ լարվելով քայլել, որովհետև հինգ տարեկան երեխան միայնակ էր, և ուր գնում էի հետևիցս գալիս էր։ Հասնելով դպրոց այս երեխան հետևիցս գալիս է դասարան և, քանի որ դասարանը դատարկեր, սարսափը ինձ պատում էր մինջև առաստաղը։ Պտտվելով ես տեսնում եմ,որ նա հետևումս չէ, իսկ երբ հետ եմ պտտվում, տեսնում եմ որ այդտեղ է։ Ես սկսում եմ փախչել, բայց պարզվում է որ նա ունենում է սև ուժ,որը ինձ քաշեց դեպի նրան։ Ահա իմ բախտը բերեց նրանով, որ իմ գրպանում կար լապտեր։ Ես պահեցի դա նրա աչքերին և նա ինձ բաց թողեց։ Այս պահին ես արթնանում եմ և զարմանում եմ ինքս իմ վրա։ Բայց այդ երազից հետո ես երևի միշտ ինձ հետ լապտեր պահեմ։

Ko su i odakle dolaze djeca sa potpuno crnim očima? -- Na rubu stvarnosti  -- Sott.net

Նամակ

Դեպի։ Եգիպտոսի Արևին

Եգիպտոսի տաք արև, երբ մենք դարձյալ կտեսնվենք, իրար հետ մենք վայելենք։ Ամառն անցավ մեր դարձյալ , դե ժամանակ էլ չմնաց, որ գամ քո մոտ ու խաղանք, լողանք ծովում, հրճվանք։Թող մի տարի էլ անցնի,ժամանակն ինձ թույլատրի, որ ամառը լինի լույսով իսկ մենք էլ երկուսով։

Math

  1. Օգտվելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
    • 57+60+40=57+(60+40)=157
    • 101+999+1001=101+(999+1001)=2101
    • 333+6667+1992= (333+6667)+1992=8992
  2. Կրառելքվ գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
    • 654+17+346+250+750=654+346+250+750+17=2017
    • 2059+2311+441+689+14=441+689+2059+2311+14=5514
  3. Ինչպե՞ս կփոխվի երկու գումարելիների գումարը, եթե նրանցից մեկը մեծացնենք 38-ով, իսկ մյուսը՝ 83-ով:

38+83=121

Եթե գումարելիներից մեկը մեծացնենք 38-ով իսկ մյուսը՝ 83-ով ապա թվերի գումարը կմեծանա 121-ով։

4․Առաջին գրքում կա 205 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրոդրում՝ երկրորդից 112 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում:

205+80=285

285+112=397

Առաջադրանքներ Ծիրանի ծառ

  • Վերնագրի՛ր պատմության  հատվածները: 

1․ Ծանոթանանք Յուլիսիս Մաքոլինի հետ 2․Ծիրանների գողությունը

  • Տեքստից գտիր 10 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում

Արև,երկար,ետև,որովհետև,ոչինչ,մինչև,երեխա,երեք,հետևել,ճանապարհ,անձրև։

  • Համաձա՞յն եք այս մտքի հետ, ի՞նչ կավելացնեք սրան. «Քո կարծիքով, որտեղի՞ց   ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։»

ՀԱՅՈՑ ԲՆՕՐՐԱՆԸ

Ձեր կարծիքով, ինչ է նշանակում օրրան, բնօրրան: Մանկությունից ձեզ ծանոթ որ բառին է այն նման:

Ազգերը, ինչպես մարդիկ, ունեն իրենց բնօրրանը կամ հայրենիքը:

Հայկական լեռնաշխարհն հայ ազգի բնօրրանն է, նրա հայրենիքը: Հայոց հայրենիքի ձեւավորման ուղին շատ գեղեցիկ է ներկայացրել Մովսես Խորենացին, մեր Պատմահայրը: Նա գրում է, որ բռնակալ Բելին հաղթելուց հետո Հայկ Նահապետի որդիներն ու թոռները բնակություն հաստատեցին Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում, հիմնեցին բնակավայրեր եւ դարձան գերդաստանների նահապետներ:

Այնուհետեւ Հայկից սերած նահապետները ժամանակի ընթացքում միավորվեցին և ստեղծեցին միասնական հայկական թագավորություն:

Ապրելով իրենց հայրենիքում, հայ ժողովրդի զավակները մշտապես շենացրել ու ծաղկեցրել են հայրենի երկիրը, պաշտպանել այն թշնամիներից: Նրանք այդ հողի վրա կառուցել են ամրոցներ, տաճարներ, պալատներ, եկեղեցիներ, խաչքարեր եւ այլ հուշարձաններ: Սերնդեսերունդ նրանք հայրենի հողում են ամփոփել իրենց պապերի և հարազատների աճյունները: Նախնիների շիրիմները, հայրենիքի տարբեր վայրերում կառուցված հազարավոր եկեղեցիները, տաճարներն ու մյուս սրբավայրերը մի զարմանալի հոգևոր կապի միջոց են դառնում սերունդների և հայրենի հողի միջև: Այդ ամենի շնորհիվ Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքը յուրաքանչյուր հայի, այդ թվում նաև Հայաստանից դուրս ապրող հայի կողմից ընդունվում է որպես սեփական տուն, հարազատ երկիր:

Հայոց աշխարհը այնքան գեղեցիկ է ու հարուստ, որ շատերին է հրապուրել. բազմաթիվ օտար նվաճողներ տարբեր ժամանակաշրջաններում ձգտել են նվաճել հայոց երկիրը: Շատ անգամ, երբ Հայոց թագավորությունը միասնական ու հզոր է եղել, կարողացել է հետ մղել այդ հարձակումները եւ պաշտպանել հայրենիքը: Երկրի տերերը, հայոց արքաները, իշխաններն ու զորավարները, ամեն ինչ արել են հայրենիքի սահմանները անխախտ պահելու համար: Խոսելով Հայկի հաջորդներից Արամի մասին, Խորենացին գրում է. «Սա, աշխատասեր ու հայրենասեր մարդ լինելով, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա»: Հայոց հզոր արքաներից մեկի, Տիգրան Մեծի մասին Պատմահայրն ասում է, որ նա մեր բնակության սահմաններն ընդարձակելով, հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը:

Ցավոք, միշտ չէ, որ Հայոց թագավո­րությունը կարողացել է հակահարված տալ թշնամուն: Ուժերն անհավասար են եղել, և հաճախ, մեր ժողովուրդը հայտ­նվել է ծանր իրավիճակում:

Ամենածանր հարվածը հայ ժողովուրդը ստացավ 1915-1916 թվականներին: Արևմտյան Հայաստանում այդ ժամանակ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված   ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանի, իր հայրենիքի մեծագույն մասից: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ուժերը խիստ անհավասար էին: Հայ ժողովուրդը չուներ իր սեփական պետությունը, բանակը:

Չնայած այդ մեծ կորստին, ժողովուրդը չի մոռացել իր բնօրրանի, իր պատմական հայրենիքի մասին: Այսօր էլ Հայաստան, հայրենիք ասելով՝ մենք հասկանում ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը, այլև Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ: Խոսելով Հայկական լեռնաշխարհի մասին՝ մենք օգտագործում ենք նաև պատմական Հայաստան արտահայտությունը:

Պատմական Հայաստանը իր բովանդակությամբ համընկնում է Հայկական լեռնաշխարհ հասկացության հետ: Երբ ասում ենք Հայաստան, պետք է հասկանանք նաեւ Հայկական լեռնաշխարհի այն հատվածները, որոնք այսօր այլ երկրների պետական ​​սահմաններում են: Դրանք կրկին հայրենիքի անբաժան մաս դարձնելու համար անհրաժեշտ են համայն հայության միասնական կամքն ու վճռականությունը : Այդպես եղավ 1992-1994 թթ., Երբ հայ ժողովուրդը կարողացավ ազատագրել իր պատմական հայրենիքի արեւելյան տարածքներից Արցախը:

Այսպիսով, հայության բնօրրանը կամ հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որովհետեւ այստեղ ձեւավորվել եւ իր հարատեւ ճանապարհն է անցնում հայ ժողովուրդը:

Ինչ է բնությունը. կենդանի և անկենդան բնություն

նությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Մայրենի

Փետրվար

Երկու սև ամպ

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

Թումանյան և Աղայան

Հ. Թումանյանի պատգամները զավակներին

Մարտ

Ի՞սկ դուք գիտեք, որ գարւն է արդեն

Մայրենի

Դավիթ

Հատված Դավիթի անունից

Գիտե՞ք որ․․․․(Լեզվաբանական ամսագիր)

Ապրիլ

Սասունցի Դավիթ 6

Կրկնակի Հայտնի

Մայրենի

Մատենադարան

Մաթեմատիկա

1.Համեմատիր.

12/17 >12/31

21/36 > 21/52

11/82 < 11/79

44/98 = 44/98

2.Դասավորիր կոտորակները աճման կարգով.

3371 , 3349, 3376, 3351 , 33115 , 3338

33/115 — 33/76 — 33/71 — 33/51 — 33/49 — 33/38

3.Նշիր կոտորակների համեմատման վերաբերյալ ճիշտ պնդումը:

· Հավասար համարիչներով երկու կոտորակներից ավելի փոքր է այն կոտորակը, որի հայտարարն ավելի փոքր է:

· Հավասար համարիչներով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի հայտարարը ավելի փոքր է:

· Հավասար համարիչներով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի հայտարարը ավելի մեծ է:

4. A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին երկու ավտոմեքենա: Որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը շարժվելուց 4 ժամ հետո, եթե առաջին ավտոմեքենան շարժվում էր 150 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 160 կմ/ժ:

4×150+4×160=600+640=1240

Պատ․՝1240կմ հեռ․