Category Archives: Uncategorized

Math

1.Պատկերներից յուրաքանչյուրի գունավորված մասերն ու չգունավորված մասերը ներկայացրու առանձին կոտորակների տեսքով.

2/4- 1/2 4/8- 2/4 4/6- 2/3

2.Գտիր նշված մասը.

95-ի 3/5 մասը=51

312-ի 3/4 մասը=234

200-ի 9/10 մասը=180

3.Արամը կարդացել է գրքի 120 էջը, որը կազմում է ամբողջ գրքի 4/7-րդ մասը:

Հաշվիր, թե քանի՞ էջ կա գրքում:

(120×7):4=210

4.Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է այդ գրքից կարդացել Սոնան:

(126:6)x5=105

Գյումրի

Բարև ձեզ, ես Նարեն եմ։ Ամսի 9-ին մենք գնացինք Գյումրի։ Գնալու Ճանապարհը տեվեց հինգ ժամ հաշվի արնելով, որ մենք ընկել էինք խցանման մեջ։Քանի, որ ձնաձրալի էր, որոշեցինք խաղալ։Մեր խցանումը նման էր <<Հազարան Հավք>> հեքիաթին։ Երբ հասանք հյուրանոց, ես և Գոհարը մնացինք համար 303 սենյակում։ Ժամը 19։00 մենք ընթեցինք։ Ես այնքան էի հոգնել ճանապարհից, որ դեռ ժամը 20։15 էր, բայց ես ուզում էի քնել։Առավոտյան նախաճաշեցինք և գնացնք Մհեր Մկրչյանի տուն թանգարան։

Մայրեն

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Վերնագրիր հատվածները:

7-Օհանը իմացավ 8-Նարապան դարձավ

  • Նկարիր Սասուն քաղաքը:
  • Հատվածից դուրս գրիր կոշիկ բառի հոմանիշը և գրիր, թե ինչ բառերից է կազմված:

Ոտնաման-ոտք և աման

  • Ինչո՞ւ քաղաքացիները չէին ուզում, որ Դավիթը նախրապան լինի:

Քանի որ, երբ հովիվ էր բոլորն էլ տեսել են թե ինչպիսի գազաններ էր բերում նա իրենց գառերի ու ուլերի տեղը կարճ ասած վտանգ էր բերում գլխներին։

Գյումրի

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2]18401924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ19241990 թվականներին՝ Լենինական19901992[3] թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզումԱխուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ[1], ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։

Կրկնակի Հայտնի

Լինում է, չի լինում մի գիրք Հարրի Փոթեր է լինում։

Հիմա տեսեք, թե ես ինչ ձևերով այն կպատմեմ։

—Հե՜յ Վոլնդեմորդ, դու սպանել ես իմ ծնողներին,-ասաց մեր հերոս Փոթերը։

— Հա և ի՞նչ ես դրանով ուզում ասել,-պատասխանեց լորդ Վոլոնդեմորդը։

—Այ սա։

Expeliarmus հմայությունը գոռաց Հարրին, իսկ Avaka-kedavra մահացու անեծքը գոռաց Վոլնդեմորդը։

Իսկ ի՞նչ եղավ։ Եղավ դըշ-կըմդըշ-դըշ։

— Հե՜նց հիմա վերակենդանացրու նրանց։

— Ոչ։ Ես լորդ Վոլնդեմորդն եմ և ես չար եմ, ա-հա-հա-հա-հա։

Հարրին վերցրեց դանակը ու դա-դա-դա-դամ։

Վոլոնդեմորդը մա-հա-ցավ։Финалний левел пойдён и Гарри Поттер сново выграл пинг-понг.Կրկնակի անգամ հաղթանակ։ Հիմա գիտենք թե, որն է Վոլնդեմորդի թույլ տեղը․․․ Win party-ն։

Սասունցի Դավիթ 6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Գիտե՞ք որ․․․․(Լեզվաբանական ամսագիր)

Աշխարհի ժողովուրդը խոսում է մոտ 2000 լեզվով։

14 լեզվով խոսում է մոտ 50 մլն մարդ․ Դրանք են Չիներեն, Հինդի, Անգլերեն, Իսպաներեն, Ռուսերեն,Գերմաներեն, Ճապոներեն, Ինդոնեզական լեզու, Պորտուգալարեն, Ֆրանսերեն, Արաբերեն, Բենգալերեն, Իտալերեն։Ով տիրապետում է այդ լեզուներն, կարող է հաղորդակցվել աշխարհի բնակչության երկու-երրորդ մասի հետ։

Աֆրիկայում, Ավստրալիայւում, Հարավային Ամերիկաում և այլուր կան լեզուներ, որոնք դեռ գիր չունեն։

Հայերեն այն տասը լեզուներից է , որոնցով ամենից վաղ են տպագրական տառեր ձուլվել։

Առաջին հայ տպագիր գիրքը լույս է տեսել Վենետիկում 1512թ․, <<ՈւրբաԹագիր>> Բժշկարանը տպագրության գյուտից 57 տարի հետո։

Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն է։

Կազմիր Հարցեր այս տեքստի շուրջ և տուր այն ընկերներիդ։

Հատված Դավիթի անունից

Մի օր Մելիքը իմացավ, որ հայրս մահացել է և որոշեց հարձակվել մեր երկրի վրա քանի կարող էր։ Հորեղբայրս շատ վախկոտ էր չափից դուրս։ Որոշեց, որ Մելիքի հետ պայման է կնքում երկիրը իրեն վերձնելու համար, բայց չվնասելու այն։ Մսրա թագավորը համաձայնեց հորեղբորս հետ և հորեղբայրս կանչեց մեր ժողովրդին։Նրանցից հասնում էր միայն թրի տակով անցնել ապացուցելու համար, որ Սասունը Մելիքինն է։ Բայց Ինչ արին չարին ես թրի տակով չանցա։ վրաս սկսեցին մարդիկ ուղարկել։Ես նրանց բամ-բամ տարբեր տեղեր շպրտելով պաշտպանվեցի։ՀԱնկած ճկույթս կպավ քարին և քարը վառվեց։Երևաց որ Մսրա Թագավորը վախեցավ այսպիսի փորիկից երևի ինչ որ վտանգ զգաց։ Իսկ Ինձ բաց թողեցին։

Դավիթ

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք,- ասավ Մըսրա թագավոր,-
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:,

գլխաբաց-Գլուխը չծածկած

շըվաքում -Մարդու՝ առարկայի ստվեր շողք

  • Բացատրիր աղաչանք անել, քաղցր աչքով մտիկ անել, կրակ դառնալ արտահայտությունները:

Աղաչել,բարյացակամ լինել,տաքությունից շիկնել։

  • Վերնագրիր հատվածը:

Սասունի կործանումը

  • Հատվածը կարդալուց հետո ի՞նչ կարծիք կազմեցիր Մելիքի մասին. ինչպիսի՞ն էր նա, բնութագրիր:

Ագահ,ստոր,ապագայից վախեցած։

  • Կազմիր  հարցեր և առաջադրանքներ այս հատվածի վերաբերյալ:

Ինչո՞ւ ձենով Օհանը չկռվեց Մելիքի դեմ այլ նույնիսկ հրավիրելով և ինքնուրույն հանձնեց երկիրը։