Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:
Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենբ այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թափանցիկ: Կապույտ երկինքը, որ ողողված է արևի ճառագայթներով, նույնպես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:
Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի բանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:
Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապացուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:
Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափվում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:
Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:
Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
Օդը շատ կարևոր է կյանքի համար, այն նույնիսկ կա ջրում։ Առանձ օդի մարդ կարող է ամենաշատը մեկ րոպե։
Ի՞նչ գազերից է կազմված օդը:,
Օդը կազմված է տարբեր գազերից , դրանք են թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու։
Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր: Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում: Նրա մասին երգը ներկայացնելով’ Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով1»: Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը: Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր:
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնումէր և ծովը ծիրանի2,
Երկունքը բռնել էր ծովում Նաև կարմրիկ եղեգնիկին:
Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում Մի խարտյաք պատանեկիկ։
Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,
Նա հուր4 մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ։
Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածՆերի և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթ։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ աստծուց հարդ է գողանում’ Հայոց երկրի անասուններին կերակրելու համար: Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է’ առաջացնելով սպիտակ հետք’ «Հարդագողի ճանապարհ»: Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ: Հին հունական դիցաբանության մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ:
Արամ, Արա Գեղեցիկ
Մենք արդեն գիտենք, որ հայ հնագույն առասպելների զգալի մասը մեզ է հասցրել Մովսես Խորենացին: Պատմահայրը հատկապես շատ է հավանել այն առասպելները, որտեղ ներկայացված են հայոց հերոսական անցյալի դեմքերը և նրանց քաջագործությունները: Դրանցից են Արամի մասին պատմությունները: Պատմահայրը, խոսելով Արամի մասին, գրում է. «Արամի մասին պատմում են, թե շատ քաջ գործեր է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր աշխարհը ինչպես հույները’ Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները’ Արմենիկ»:
Արամը Խորենացու սիրելի հերոսներից է. նա քաջ է, հայրենասեր: Արամը հայրենիքի համար մեռնելը գերադասում էր հայրենի երկրի ստրկությունը տեսնելուց:
Պաշտպանել, շենացնել երկիրը, իսկ եթե անհրաժեշտ է, նաև կյանքը զոհել հանուն հայրենիքի. ահա այն գաղափարները, որոնք յուրաքանչյուր հայ մարդու համար սրբազան պետք է լինեն:
Արամից հետո «հայրենիքի խնամակալ» է դառնում նրա որդին’ Արան: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ասորեստանում թագավորում էր Նինոսը: Վերջինիս մահից հետո Ասորեստանը սկսում է կառավարել նրա կինը’ Շամիրամը, որը հայտնի էր որպես խորամանկ կին: Շամիրամը նենգ նպատակներ ուներ Հայաստանի և Արայի նկատմամբ:
Իր գեղեցկության պատճառով Արան ձեռք էր բերել Գեղեցիկ մականունը: Այդ գեղեցկությունը գրավել էր նաև Շամիրամին: Նա սիրահարվում է և որոշում նվաճել Արային ու նրա երկիրը’ Հայաստանը:
Շամիրամը բազմաթիվ խարդախություններ է բանեցնում, սակայն Արան չի գայթակղվում: Նա հավատարիմ է մնում իր հայրենիքին և ընտանիքին: Այդ ամենի համար, սակայն, հատուցում է սեփական կյանքով:
..Շամիրամը, սաստիկ չարանալով, …առնում է իր զորքի բազմությունը և շտապում գնալ հասնել Հայոց երկիրը’ Արայի վրա. բայց որքան դեմքից կարելի էր գուշակել, շտապում էր ոչ այնքան նրան սպանել կամ հալածել, որքան նվաճել կամ իր ձեռքը գցել, որպեսզի իր ցանկության կամքը կատարե, որովհետև… նա սիրահարվել էր… Փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ նրա անունով կոչվեց Այրարատ:
Ճակատը պատրաստելիս նա իր զորապետներին պատվեր է տալիս ջանալ կենդանի պահել Արային: Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվում է, Արան էլ ընկնում է պատերազմի մեջ, Շամիրամի կտրիճներից:
Հարցեր և առաջադրանքներ
Ո՞վ էր Վահագնը, ինչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց:
Նա ռազմի աստվածն էր։
Ո՞վ էր Արամը, ինչպե՞ս է նրան նկարագրում Խորենացին:
Արան Արամի որդին է զոհվել է պատերազմում որ հայտարարել էր Շամիրամը։
Ովքե՞ր են Խորենացու սիրելի հերոսները:
Արամը և Արան։
Ի՞նչ պատմություն է պատմում Խորենացին Արայի և Շամիրամի մասին:
Խորենացին պատմում է իրական պատմություն։
Նկարագրե՞ք Արային և Շամիրամին մակդիրների օգնությամբ. օրինակ’
վարժ. 8, էջ 55, կարդալ և մտածել վերնագիր տեքստի համար։ Ըստ տեքստի, փոխելով հերոսներին, ժամերը, վայրը տեսաֆիլմ պատրաստեք խոսելով ձեր ավագ քուրիկ, եղբայրների կամ մայրիկների հետ, ուղարկեք իմ էլ. հասցեին։
Գրեք այս վարժությունները` copy արեք, տեղադրեք բլոգում և վրան աշխատեք.
Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:
Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:
Զարմանալիփաստեր
Ատակամա անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:
Անդերն աշխարհի ամենաերկար լեռնաշղթան է:
Սուպե հովիտը աշխարհի հին քաղաքակրթություններից մեկի հայրենինքն է:
Հոկտեմբերի 17-ին մենք ճամբորդեցինք դեպի Թակինի տարածաշրջան։ Կանգ առանք
Արուճի քարավանատուն
Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցի
Դաշտադեմի Աշոտ երկաթի ամրոց
Ագարակի բրոնզեդարյան հնատեղի
Աշոտ երկաթի ամրոցը 10-րդ դարի կառուցվացք է։ Մենք այնտեղ մտանք գաղտուղիներ, խաղացինք պաղկվոցի, ուսումնասիրեցինք և սովորեցինք։ Մենք ամենինչ անում էինք մակարդակներով։ Օրինակ առաջին մակարդակը բարձրացանք գաղտուղի և բարձրությունից դիտեցինք ամրոցը։Երկրորրդ մակարդամում պետք է ինջնէինք ամրոց։ Երրորդը բարձրացանք ամրոցի պարիպների վրա, կաին երեխաներ ովքեր վախենում էին, որովհետև պարիսպերի հատակը բարակ էր։ Եվ չորրորդը ագարակի հնատեղիում մի միջին բլրակից քարերի վրայով իջանք ներքև ։ Այդ օրը անցավ ուրախ և զվարճալլի։
Ձկնիկն առվին խուտուտ տվեց, Եվ առուն՝ պարզ ու անբիծ Քրքջալով ուշաթափվեց Ու ձորն ընկավ քարափից… Զարկվեց քարին, ուշքի եկավ, Շուրջը նայեց կասկածով Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝ Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ՝
Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
անբիծ- կեղտ չունեցող
քրքջալ-Անզուսպ և բարձրաձայն ծիծաղել
քարափ- Գետի՝ լճի՝ ծովի ևն քարաժայռից բաղկացած ափ
Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց:
Առու,ձկնիկ
Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար:
Առվի ճանապարհը դեպի ծով
Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմի՛ր:
Մի մեծ բնության գրկում մեծ առու մեջն էլ չարաճճի ձկնիկ։
Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
— Կոնֆետ կտա՞ս- ասաց ձկնիկը ։
— Ես քեզ այսօր տաս հատ տիկնիկ եմ նվիրել- ասեց առուն։
— Ես նրանց կորցրել եմ։
— Ե՞րբ։
— Առնելուց մի րոպե հետո։,
—Ի՞նչ։
— Ասացի․․․
— Ես լսեցի, բայց ինչու՞-😡 ջղայնացավ առուն։
— Ես դա արեցի նրա համար, որ դու ինձ հետո քառասուն տոպրակ կոնֆետ գնես— հորինեց նա։