Daily Archives: 7 Նոյեմբերի, 2020

Հարավային Ամերիկա

Մեծությամբ 4-րդն մայրցամաքն է: Այնտեղ կա 12 պետություն:

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 979 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6.959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը` Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։ Հարավային Ամերիկան հարուստ է պղնձի, անագի, մոլիբդենի, ալյումինի, զմրուխտի, նավթի ու ածուխի հանքերով:

Զարմանալի փաստեր

Նիագարայից վայրկյանում թափվում է 20.000 տակառ ջուր:

Այնտեղ է ամենաերկար մայրուղին՝ 5415 կմ:

Մեծ Կանյոնը աշխարհի ամենամեծ կիրճն է:

Աշխարհի ամենաերկար պետական սահմանը ԱՄՆ-ի և Կանադայի միջև է:

Հյուսիսային Ամերիկա- լրացում բաց թողնված բառերից

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, ԿԱՆԱԴԱ, ՄԵՔՍԻԿԱ:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեքսիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է:

Ատակամա անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:

Անդերն աշխարհի ամենաերկար լեռնաշղթան է:

Սուպե հովիտը աշխարհի հին քաղաքակրթություններից մեկի հայրենինքն է:

Ամազոնը աշխարհի ամենաջրառատ գետն է։