Monthly Archives: Դեկտեմբերի 2020

Отчёт Русского язика (1-ое полугодие)

Сентябарь

Лада

Русский 22.09.20

Октябарь

Перевод 1,

Перевод 2

Мальчик

Антон

Мальчик огонёк

Дополнительная проверочная работа

Ноябарь

Лебиди

Синие листя

Школа будущего

Русский 17.10.20

Дектябарь

Слон

Русский 08.12.20

Русский 15.12.20

Մայրենի լեզվի՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ի՞նչ գրքեր ես կարդացել առաջին ուսումնական շրջանում, ո՞րն է քո կարդացած ամենահետաքրքիր գիրքը, ինչո՞ւ։

Ես կարդացել եմ <<Հարրի Փոթերը >> գրքի առաջին մասը <<Փիլիսսոփայական քարը>>։ Այն  շա՜ատ հետաքրքիր  է։ Իսկ հիմա ես կարդում եմ մաս 2-ը <<Գաղտնիքների սենյակը>>։

Ի՞նչ բանաստեղծություններ ես սովորել առաջին ուսումնական շրջանում, թվարկիր՝ կցելով տեսանյութերի կամ ռադիոնյութերի հղումները։

Գետակը

Ծառեր թփեր

Ճանապարհ-

 Հայաստան ասելիս

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Իմ պապը

Շարական

Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում։

Ես տեղադրել եմ 42 նյութ մայրենիից։

Ո՞րն է ամենահետաքրքիր նախագիծը, որ կատարել ես մայրենի լեզվից:

Ինձ հետաքրքրում է Կոմիտասյան նախագիծը։

Լեզվաբանական ամսագրում քո նյութերից կա՞ն։ Ամսագրի ո՞ր համարն ես կարդացել, ո՞ր նյութն է քեզ շատ դուր եկել:

Ոչ, ես Լեզվաբանական ամսագրում նյութ չունեմ։Ինձ դուր է եկել Արսինե Կարապետյանի տրմաբանական  հարցերը։

Ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։

Ես մասնակցել եմ Մայրենիի բոլոր ֆլեշմոբներին։

Մայրենիի դասընթացի տարբեր գործունեություններից՝ ընթերցանություն, լեզվական աշխատանք, բանաստեղծությունների ուսուցում․․․․, ամենից շատ ո՞րն է քեզ համար օգտակար ու հետաքրքիր եղել, ինչո՞ւ։

Ինձ միշտ դուր է եկել ընթերցանությունը, սակայն կան դեպքեր որ գրավոր աշխատանքն ավելի հետաքրքիր է եղել։

Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։

Տանը մայրիկը, իսկ երբ հայրիկը տանն է հայրիկը։ Ես մայրիկին շա՜տ հարցեր  եմ տալիս և նա ինձ օգնում է։ Հայրիկը օգնում է շարադրության  ժամանակ, բայց նա հազվադեպ է տանը լինում և ես շատ շարադրություներ ինքնուրույն եմ գրել։

Մայրենիի դասընթացի աշխատանքներից ո՞րն ես ավելի սիրով ու հեշտությամբ կատարում, ո՞ր աշխատանքները կատարելիս ես դժվարանում կամ քեզ համար հետաքրքիր չեն:

Ինչպես ասացի ես սիրում եմ կարդալ  նաև ես շատ սիրում եմ դասարանական աշխատանքներ։ Ես ոչ մի  դժվարություններ չունեմ ։ Մեր մայրենի լեզվի աշխատնաքները շատ հետաքրքիր են

Մաթեմ

1.Համեմատիր թվերը.

452    <    478

5214    <  5621

63214   > 47851

2587    >  2475

4123   <  47856

120     <  132

2.Կատարիր բաժանումը.

4280:20=214

3888:324=12

5941:457=13

3.Կատարիր բազմապատկումը.

24×23=552

34×21=714

52×11=572

4.Գտիր անհայտ բաղադրիչը.

884:17=52

966:21=46

18×22=396

1170:45=26

Ամանորի սովորույթներ

Աշխարհի ժողովուրդները տարբեր կերպ են դիմավորում Ամանորը. ԱՄՆ-ում, օրինակ, կազմակերպվում են ջրային շքերթներ՝ ծաղկազարդ նավակներով, անգլիացիները շատ են կարևորում, թե այդ օրն ով է առաջինն իրենց տուն մտնում. եթե եկողը շիկահեր է, լավ նշան է, եթե թխամազ՝ ոչ այնքան: Չինացիներն այդ գիշեր չեն քնում՝ ակնկալվող հաջողությունը բաց չթողնելու համար, իսկ իտալացիները մեծ հրճվանքով պատուհանից դուրս են նետում հին իրերը.  որքան շատ՝ այնքան լավ:Հին հայերը Նավասարդին հավաքվել են Բագրևանդ գավառի Բագավանում (դիցավան). համաժողովրդական խրախճանքին մասնակցել է շուրջ 120 հզ. մարդ, նաև թագավորը: Այդ օրերին զանազան զոհաբերություններ են արել, կազմակերպել տոնախմբություններ ու ձիարշավներ, աղավնի են թռցրել և այլն: Ապաստան են տվել ու կերակրել նաև օտարական անցորդներին:Ամանորի տոնական սեղանին դրել են նաև ծիսական հաց, որը կոչվել է տարի-հաց, կրկենի, կլոճ և այլն, որևէ նշանով (օրինակ` մետաղադրամ), և բաժանել ընտանիքի անդամներին. ում բաժին է ընկել նշանով հացի կտորը, նրա համար ակնկալվել է բարեհաջող տարի:Ամանորին նաև տոպրակ են կախել երդիկներից՝ նվեր կամ որևէ քաղցրավենիք ստանալու համար:

Զարմանահրաշ ջուրը

Երկրի վրա ջուրն ամենուր է: Ջուր կա օդում, հողում, բույսերի ու կենդանիների մեջ, մարդու օրգանիզմում:

Ջուրը կարող Է լինել ոչ միայն հեղուկ վիճակում, այլև պինդ՝ սառույցի, ձյան, կարկուտի ձևով, և գազային՝ գոլորշի, ինչը հաճախ եք տեսել թեյնիկով ջուր եռացնելիս: Մի վիճակից մյուսին անցնելով՝ ջուրն անընդհատ շարժվում է:

Երբ արևը տաքացնում Է օվկիանոսների ջուրը, այն գոլորշիանում Է, իսկ նրանում եղած աղերը՝ ոչ: Գոլորշին վեր Է բարձրանում և օդում սառչելով՝ խտանում է, դառնում մառախուղ և ամպեր, ապա՝ անձրևի կամ ձյան տեսքով նորից ցած Է թափվում: Այս թափվող ջուրն արդեն աղի չէ’ քաղցրահամ է: Գետին թափված ջրի մի մասն էլի գոլորշիանում է, մի մասը գետերի և առվակների ձևով նորից օվկիանոսներն է հոսում, մի մասն էլ ներծծվում է հոդի մեջ՝ ստեղծելով ստորգետնյա ջրերի պաշարներ, որոնք տեղ-տեղ կարող են աղբյուրների  ձևով գետնից դուրս բխել:

Ձմեռ պապ

Ձմեռ պապը (Սանտա Կլաուս և այլն) Ծննդյան տոների և Նոր տարվա խորհրդանիշներից է. այցելում է տներ, մասնակցում տոնական հանդիսությունների և երեխաներին նվերներ է բաժանում:Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` ․տեղական․ թզուկներից մինչև միջնադարյան թափառական ժոնգլյորներն ու խաղալիք վաճառողները:Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ Նիկողայոսի (270–345 թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը:Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու  լճերը:Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.  ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի: Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:Ձմեռ պապը Ռուսաստանում առաջին անգամ հայտնվել է 1910 թ-ին՝ Ծննդյան տոներին, իսկ խորհրդային տարիներին՝ 1936 թ-ին. նա Ձյունանուշի հետ եկել է Մոսկվայի Միությունների տուն ու Ամանորի նվերներ բաժանել երեխաներին:1970-ական թվականներից Ձմեռ պապն «այցելում» է նաև տներ:2005 թ-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը  ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով:Ձմեռ պապին անվանում են`ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝ Այազ Աթա, և այլն: 

17.12.20

1.Հեծանվորդն անցավ 36 կմ, մոտոցիկլավարը՝ 26 կմ-ով ավելի, իսկ մեքենան անցավ 2 անգամ շատ ճանապարհ, քան հեծանվորդն ու մոտոցիկլավարը միասին:

1.1 Քանի՞ կմ անցավ մոտոցիկլավարը՝36 կմ:

1.2 Քանի՞ կմ անցավ մեքենան՝ 62 կմ:

1.3 Ընդամենը քանի՞ կմ անցան բոլոր երեքը միասին ՝204 կմ:

2. Մեքենան 3 օրում անցավ 960 կմ: Առաջին օրը նա անցավ 213 կմ, երկրորդ օրը՝ 129 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մեքենան երրորդ օրը:

213+129=342

342+213=555

960-555=405

405km

3. Գնացքը երկու կայարանների միջև հեռավորությունը անցավ երեք օրում:Առաջին օրը նա անցավ 345 կմ, երկրորդ օրը՝ 179 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 69 կմ-ով ավելի: Քանի՞ կմ է երկու կայարանների միջև հեռավորությունը:

345+179=524

524+69=593

524+593=1117

4.Երկու թվերի քանորդը 24 է: Բաժանարարը 215-ն է:Գտիր բաժանելին և կազմիր հավասարություն:

215×24=5160