Daily Archives: 16 Նոյեմբերի, 2020

16․11․20

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

  • Բացատրիր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, դաստակ, խորհել, ակոս, շիկնել, պաղել:

շիվ-Բարակ ու դալար ճյուղ, ոստ

պայտ-Բանող անասունների (ձիու, ջորու, էշի, նաև եզան) սմբակի կամ կճղակի չափսով ու ձևով

մարգ-Բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր՝ որոշ մշակույթի համար, ածու

մանգաղ-Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

դաստակ-Ձեռքի այն մասը, որ թաթից մինչև նախաբազուկն է տարածվում:

խորհել-տածել, մտքում դատել՝ կշռադատել, որոճալ

ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը

շիկնել- Կարմրել, կարմրատակել, հուզմունքից՝ ամաչելուց ևն երեսը կարմրել

պաղել-Սառչել, սառույց դառնալ, սառցանալ, սառցային զանգվածի վերածվել

  • Բնութագրիր պապին:

Բարի, աշխատասեր, հագատար։

English

վարժ. 8, էջ 55, կարդալ և մտածել վերնագիր տեքստի համար։ Ըստ տեքստի, փոխելով հերոսներին, ժամերը, վայրը տեսաֆիլմ պատրաստեք խոսելով ձեր ավագ քուրիկ, եղբայրների կամ մայրիկների հետ, ուղարկեք իմ էլ. հասցեին։

Գրեք այս վարժությունները` copy արեք, տեղադրեք բլոգում և վրան աշխատեք. 

 վարժ. 1 /տեղադրում եք am, is, are/

They are students.

Ben is not from Liverpool.

I am at work.

Helen is five.

It is summer.

You are late.

It is not my car.

Linda and Mary are sisters.

Luke is in bed.

We are not from Scotland.

վարժ. 2 /նախադասությունները գրում եք հարցական/

  1. you / from London
     Are you from London?
  2. he / old
     Is he old?
  3. we / early
     Are we early?
  4. Joseph / new
     Is Joseph new?
  5. she / nice
    Is she nice?
  6. they / brothers
     Are they brothers?
  7. Patricia / here
     Is Patricia here?
  8. David and Paul / ready
     Are David and Paul ready?
  9. I / late
     Am I late?
  10. your car / blue
     Is your car blue?

Նախադասություններում կան սխալներ, գտե’ք և ուղղե’ք։

He go to the cinema.

I reads a book.

Does you have a shower?

They translates the text.

He goes to the cinema.

I read a book.

Do you have a shower?

They translate the text.