Daily Archives: 19 Նոյեմբերի, 2020
Ավանդություն — Սասնա ծռեր

Մասնակիցներ- Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ
Սասունցի Դավիթ էպոսն իր բովանդակությամբ և հերոսներով հետք է թողել նաև Հայկական Լեռնաշխարհի աշխարհարագարան անունների անվան ծագումնաբանությունում: Հերոսների անվան հետ են կապվել, օրինակ Մհերի դուռ, Դավթի քար կոչվող վայրերը:
Ավանդապատման օրինակներ՝
Դավթի քար- Սև սարը կազմում է հայկական Տավրոսի լեռնաշղթայի մի թևը: Նա սկսվում է Մեղրագետի ակունքներից և հասնում է մինչև Քանասար`Մուշ քաղաքի մոտ:Այդ լեռը ,որ Սև է կոչվում իր մթին անտառների համար,հայտնի էր նաև Բռնաշենի կամ Խութա սար անունով:Քրդերը նրան Խաչառաշ էին ասում:
Այնտեղ,ուր վերջանում է Սև սարը և սկսվում է Մշո դաշտը,լեռան ապառաժոտ կողի վրա ցցված է մի ահռելի ժայռ,որ կոչվում է Դավթի քար:Այդ քարի մոտից սքանչելի տեսարան է բացվում դեպի Մշո դաշտը:Երևում է Մեղրագետի հովիտը`մեծատարած կապույտ երկնքով:
Ավանդությունը պատմում է,որ երբ Դավիթը հովիվ է եղել,լեռան լանջից մի հսկա քարաժայռ պոկվելով գլորվել է դեպի հոտը:Հովիվ հսկան սարն ի վեր վազելով ,իր աջ բազուկը դեմ է տվել շարժվող ժայռին և կասեցրել է նրա մոլեգին ընթացքը`փրկելով խաշներին ու կթվոր կանանց:Ուժգին հարվածից քարը մխրճվել է գետնի մեջ և կանգ առել:Բնակիչները պատմում են,որ մինչև այսօր էլ Դավթի ձեռքի դրոշմը նշմարվում է այդ ապառաժի վրա:Երևում են նրա հինգ մատների տեղերը ակոսների պես,որոնցով էլ ձնհալին և անձրևների ժամանակ ջուր է հոսում:
Մհերի դուռ — Մհերի դուռ, Ագռավու քար, Խալդյան դարպասներ, սրբազան քարաժայռ Վանիբերդի մոտակայքում: Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված “Սասնա ծռեր” դյուցազներգության վերջին հերոսը` Փոքր Մհերը: Մի զրույցի համաձայն` ամեն տարի, Համբարձման և վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ “գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը”, նորից վերադառնում է իր տեղը: Ապագայում իբր Մհերը դուրս է գալու ժայռի միջից, ազատելու է “հայու աշխարհը” չար ուժերից և ստեղծելու է երջանիկ թագավորություն: Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը:
Մայրենի
- Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:
Դասընկեր,ընկերասեր
Ընթերցանություն, ընթերցարան
Անընթանալ , մեղմընթաց
Նախընտրել,ընտրական
- Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:
Հյուրընկալ, անակնկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրընթաց, ճեպընթաց, ինքնըստինքյան, կորնթարդ, մթընկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե, ակնդետ, խոչնդոտ, անընդմեջ, ակնթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:
3.Լրացրու բաց թողած տառերը:
Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ո-կույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկեֆիլը ժպտում են իրենց երկներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:
