Daily Archives: 24 Նոյեմբերի, 2020

Գլոբուս և Քարտեզ

Երկրի վրա ինչ-որ տեղ գտնելու համար օգտվում ենք գլոբուսից կամ քարտեզից: Գլոբուսը Երկիր մոլորակի փոքրացված պատկերն է: Քարտեզը նույնպես պատկերում է Երկիրը, բայց թղթի վրա:

Դեռ հնագույն ժամանակներից ճանապարհորդները նկարել են Երկրի մակերևույթը, ինչպես որ տեսել են: Իհարկե, տեղանքը քարտեզի վրա շատ ավելի փոքր է իրական չափերից:

Առարկայի՝ իրական չափերից մեծ կամ փոքր պատկերը կոչվում է մասշտաբային պատկեր: Օրինակ՝ եթե քարտեզի վրա տեղանքը պատկերված է իրականից 100 անգամ փոքր, ասում ենք՝ մասշտաբը «մեկը հարյուրի» է և գրում ենք «1:100»:

Երկու վայրերի հեռավորությունը հաշվելու համար այն պետք է չափել քարտեզի վրա, ապա բազմապատկել

մասշտաբով:

Պայմանական նշաններ —  Քարտեզի վրա հնարավոր չէ ամեն ինչ տեղավորել: Որպեսզի քարտեզը տեղանքի կարևոր հատկանիշների մասին տեղեկություններ տա, դրանք պատկերում են պայմանական նշաններով: Քարտեզի վրա տեղանքի հատկանիշներ կարող են լինել, ասենք, անտառները, լեռները, հանքերը և այլն: Յուրաքան­չյուր քարտեզի անկյունում նշված է, թե ո ր նշանն ինչ է ցույց տալիս: Քարտեզի վրա նշում են նաև մասշտաբը: Եթե դեմքով կանգնեք դեպի քարտեզը, ապա արևելքը կլինի քարտեզի աջ կողմում, արևմուտքը՝ ձախում, հյուսիսը՝ վերևում, իսկ հարավը՝ ներքևում:

Տարբեր տեսակի քարտեզներ կան: Օրինակ՝ տուրիստական քար­տեզներ, որոնցում պայմանական նշաններով պատկերված են տես­արժան վայրերը: Ճանապարհային քարտեզներ, որոնցում տարբեր տեսակի ճանապարհները ներկված են տարբեր գույներով: Քաղաքական քարտեզներ, որոնցում տարբեր գույներով նշված են պետությունները: Ֆիզիկական պարտեզներ, որոնցում նշված է ռելիեֆը և այլն:

ՄԱյրենի

8.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Այդ մի մանուկ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ

9.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարող է կարոտել իր անտառը, որտեղ նա ծնվել է ։ Կարող է կարոտել իր մորը և իր ընկերներին որոնք խաղում են այդ անտառում։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հաղինակը հարգում է եղնիկին, որովնետև ով իր ընտանիքի և հայրենիքի հետ հեռանա, նրան ուղակի հնարավոր չէ չհարգել այլ միշտ լինել իր կողքին։

12.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը

13.Տեքստից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես:

Մատեմաթիկա 24․11․20

1.Գտիր ահայտ արտադրիչը.

x * 5 = 7385

7385:5=1477

2460= 3 * x

2460:3=820

6 x * = 300

300։6=50

15 x * = 225

225:15=15

375 = * x 15

375:15=25

288 = 24 x *

288:24=12

22 x * = 308

308:22=14

20 x * = 400

400:20=20

2. Մարզադպրոցի 136 երեխաներ բաժանվեցին 17 հավասար թիմերի: Քանի՞ երեխա կա յուրաքանչյուր թիմում:

136:17=8

Պատ․՝8 երեխա։