Daily Archives: 30 Նոյեմբերի, 2020

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենբ այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի բանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Օդը շատ կարևոր է կյանքի համար, այն նույնիսկ կա ջրում։ Առանձ օդի մարդ կարող է ամենաշատը մեկ րոպե։

  • Ի՞նչ գազերից է կազմված օդը:,

Օդը կազմված է տարբեր գազերից , դրանք են թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու։

Մայրենի

Բառային աշխատանք . բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ ուշադրություն դարձրու բառերի ուղղագրությանը։

երկյուղ-Վախի զգացում, վախ, ահ
սաստիկ-Մեծ ուժով դրսևորվող՝ արտահայտվող, ուժգին, բուռն: Սաստիկ կարոտ՝ քաղց՝ ուրախություն
որոտընդոստ-Որոտի ձայնով, դղրդյունով
քրքիջ-բարձրաձայն ծիծաղ
քարայր-Լեռնային ապառաժի մեջ գոյացած առավել կամ նվազ մեծությամբ այր, քարանձավ, անձավ
պաղատել-մի բան խնդրելով՝ աղաչելով ուզել, թախանձագին խնդրել մի բան
պաղատագին-Մեծ պաղաանքով, թախանձագին
տարեց-ծեր, ոչ երիտասարդ
խեղկատակ-Պալատում կամ բարձր իշխանական տներում ծառայող անձ, որի պարտականությունն Էր զվարճալի խոսքերով, կատակախոսություններով, սրամտություններով և այլ ծիծաղաշարժ արարքներով զվարճացնել իր տերերին կամ նրանց շրջապատի մարդկանց ու հյուրերին, ծաղրածու
խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով
ակնթարթ-Աչքի կոպերը թարթելը
հողմ-Ուժեղ քամի 
պատճենել-կապկել
մրրիկ-տորնադո

Լրացուցիչ աշխատանք՝ տրված Բառային աշխատանքի բառերից ընտրիր՝
5 բառ և կազմիր բառակապակցություններ
5 բառ և կազմիր նախադասություններ

Անկրկնելի Հողմ

Խարտյաշ մազեր

Տխուր խեղկատակ

Սաստիկ ցուրտ

Հին քարայր

Նախադասություն

Այսօր առավոտյան անտառում ուժեղ հողմ էր։

Ես ունեմ խարտյաշ երկար մազեր։

Խեղկատակը մի մեծ ծիծաղելի ներկայացում արեց այսօր։

Առավոտյան ջերմասիճանը սաստիկ իջավ։

Հին քարայրերում գիտնականները բացահատել են թե հնում մարդիկ ինչպես էին ապրում։