Monthly Archives: Նոյեմբեր 2020

Եղնիկ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառում սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

երբ,ակնթարթ,պատշգամբ,փաղչում։

  • Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ —պայծառ
բ/լուռ —աղմուկ
գ/ակնդետ —անհամբեր
դ/ընտանի —վայրի

Ավանդություն — Սասնա ծռեր

download

Մասնակիցներ- Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Սասունցի Դավիթ էպոսն իր բովանդակությամբ և հերոսներով հետք է թողել նաև Հայկական Լեռնաշխարհի աշխարհարագարան անունների անվան ծագումնաբանությունում: Հերոսների անվան հետ են կապվել, օրինակ Մհերի դուռ, Դավթի քար կոչվող վայրերը:

Ավանդապատման օրինակներ՝

Դավթի քար- Սև սարը կազմում է հայկական Տավրոսի լեռնաշղթայի մի թևը: Նա սկսվում է Մեղրագետի ակունքներից և հասնում է մինչև Քանասար`Մուշ քաղաքի մոտ:Այդ լեռը ,որ Սև է կոչվում իր մթին անտառների համար,հայտնի էր նաև Բռնաշենի կամ Խութա սար անունով:Քրդերը նրան Խաչառաշ էին ասում:


Այնտեղ,ուր վերջանում է Սև սարը և սկսվում է Մշո դաշտը,լեռան ապառաժոտ կողի վրա ցցված է մի ահռելի ժայռ,որ կոչվում է Դավթի քար:Այդ քարի մոտից սքանչելի տեսարան է բացվում դեպի Մշո դաշտը:Երևում է Մեղրագետի հովիտը`մեծատարած կապույտ երկնքով:
Ավանդությունը պատմում է,որ երբ Դավիթը հովիվ է եղել,լեռան լանջից մի հսկա քարաժայռ պոկվելով գլորվել է դեպի հոտը:Հովիվ հսկան սարն ի վեր վազելով ,իր աջ բազուկը դեմ է տվել շարժվող ժայռին և կասեցրել է նրա մոլեգին ընթացքը`փրկելով խաշներին ու կթվոր կանանց:Ուժգին հարվածից քարը մխրճվել է գետնի մեջ և կանգ առել:Բնակիչները պատմում են,որ մինչև այսօր էլ Դավթի ձեռքի դրոշմը նշմարվում է այդ ապառաժի վրա:Երևում են նրա հինգ մատների տեղերը ակոսների պես,որոնցով էլ ձնհալին և անձրևների ժամանակ ջուր է հոսում:

Մհերի դուռ — Մհերի դուռ, Ագռավու քար, Խալդյան դարպասներ, սրբազան քարաժայռ Վանիբերդի մոտակայքում: Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված “Սասնա ծռեր” դյուցազներգության վերջին հերոսը` Փոքր Մհերը: Մի զրույցի համաձայն` ամեն տարի, Համբարձման և վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ “գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը”, նորից վերադառնում է իր տեղը: Ապագայում իբր Մհերը դուրս է գալու ժայռի միջից, ազատելու է “հայու աշխարհը” չար ուժերից և ստեղծելու է երջանիկ թագավորություն: Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը:

Մայրենի

  • Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:

Դասընկեր,ընկերասեր

Ընթերցանություն, ընթերցարան

Անընթանալ , մեղմընթաց

Նախընտրել,ընտրական

  • Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:

Հյուրընկալ, անակնկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրընթաց, ճեպընթաց, ինքնըստինքյան, կորնթարդ, մթընկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե, ակնդետ, խոչնդոտ, անընդմեջ, ակնթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:

3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ո-կույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկեֆիլը ժպտում են իրենց երկներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

18․11․2020

1.Կատարիր բազմապատկումը:

65×4=260

201×13=2613

2. Կատարիր բաժանումը:

450:90=5

652:4=163

3.Թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:

6574= 6×1000+5×100+7×10+4×1

503=5×100+3×1

4.Փակագծերը դիր այնպես, ար ստանաս ճիշտ հավասարություն:

(4800:600)-30×7-210=8

(2400:40+20)x5-400=0

English

<<Flop>> էջ 68/էլ 71/ կարդալ , պատմել։

Անծանոթ բառեր

bird- թռչուն

ask-հարցնել

tell-պատմել

lake-լիճ

to take a shower-լոգանք ընդունել

only-միայն

leap-frog- թռիչք-գորտ խաղ

exercises-վարժություններ

Տեքստից դուրս գրեք այն նախադասությունները, որոնցում կան օժ. բայեր՝ am, is are և դարձրեք հարցական, ժխտական։

The frog’s name is Flog.

Is the frog name is Flog?

The frog name is not Flog.

Their names are Polly and Chat.

Are their name Polly and Chat?

Their name are not Polly and Chat.

Now he is taking a shower.

Is now he taking a shower?

Now he is not taking a shower.

Մայրենի

  • Բանաստեղծության մեջ ինչ երկրագործական գործիքի անուն կա, դուրս գրիր:

Բահ, մանգաղ, մաճ։

  • Թվարկիր էլ ինչ երկրագործական  գործիքներ գիտես. հարցրու նաև տան անդամներիդ: 

Մաճ,մանգաղ, փոցխ,գերանդի, բրիչ,բահ, եղան , քլունգ։

Բառարան

Հայրենագիտություն

Վահագն Վիշապաքաղ

Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր: Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում: Նրա մասին երգը ներկայացնելով’ Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով1»: Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը: Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,

Երկնումէր և ծովը ծիրանի2,

Երկունքը բռնել էր ծովում Նաև կարմրիկ եղեգնիկին:

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,

Եղեգնի փողով բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում Մի խարտյաք պատանեկիկ։

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,

Նա հուր4 մազեր ուներ,

Բոց մորուք ուներ,

Եվ աչքերն էին արեգակներ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածՆերի և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթ։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստ­վածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։

1        Երկնել — ծնել, ստեղծել:2        Ծիրանի — ծիրանագույն, ոսկեգույն:3        Խարտյաշ — շիկահեր։4        Հուր — կրակ։

Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ աստծուց հարդ է գողանում’ Հայոց երկրի անասուններին կերակրելու համար: Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է’ առաջացնելով սպի­տակ հետք’ «Հարդագողի ճանապարհ»: Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ: Հին հունական դիցաբանության մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ:

Արամ, Արա Գեղեցիկ

Մենք արդեն գիտենք, որ հայ հնագույն առասպելների զգալի մասը մեզ է հասցրել Մովսես Խորենացին: Պատմահայրը հատկա­պես շատ է հավանել այն առասպելները, որտեղ ներկայացված են հայոց հերոսական անցյալի դեմքերը և նրանց քաջագործություն­ները: Դրանցից են Արամի մասին պատմությունները: Պատմա­հայրը, խոսելով Արամի մասին, գրում է. «Արամի մասին պատմում են, թե շատ քաջ գործեր է կատարել հաղթական պատերազմնե­րում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր աշխարհը ինչպես հույները’ Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները’ Արմենիկ»:

Արամը Խորենացու սիրելի հերոսներից է. նա քաջ է, հայրենասեր: Արամը հայրենիքի համար մեռնելը գերադասում էր հայրենի երկրի ստրկությունը տեսնելուց:

Պաշտպանել, շենացնել երկիրը, իսկ եթե անհրաժեշտ է, նաև կյանքը զոհել հանուն հայրենիքի. ահա այն գաղափարները, որոնք յուրաքան­չյուր հայ մարդու համար սրբազան պետք է լինեն:

Արամից հետո «հայրենիքի խնա­մակալ» է դառնում նրա որդին’ Արան: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ասորեստանում թագավորում էր Նինոսը: Վերջինիս մահից հետո Ասորեստանը սկսում է կառավարել նրա կինը’ Շամիրամը, որը հայտնի էր որպես խորամանկ կին: Շամիրամը նենգ նպատակներ ուներ Հայաս­տանի և Արայի նկատմամբ:

Իր գեղեցկության պատճառով Արան ձեռք էր բերել Գեղեցիկ մականունը: Այդ գեղեցկությունը գրավել էր նաև Շամիրամին: Նա սիրահարվում է և որոշում նվաճել Արային ու նրա երկիրը’ Հայաստանը:

Շամիրամը բազմաթիվ խարդախություններ է բանեցնում, սակայն Արան չի գայթակղվում: Նա հավատարիմ է մնում իր հայրենիքին և ընտանիքին: Այդ ամենի համար, սակայն, հատուցում է սեփական կյանքով:

..Շամիրամը, սաստիկ չարանալով, …առնում է իր զորքի բազմությունը և շտապում գնալ հասնել Հայոց երկիրը’ Արայի վրա. բայց որքան դեմքից կարելի էր գուշակել, շտապում էր ոչ այնքան նրան սպանել կամ հալածել, որքան նվաճել կամ իր ձեռքը գցել, որպեսզի իր ցանկության կամքը կատարե, որովհետև… նա սիրահարվել էր… Փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ նրա անունով կոչվեց Այրարատ:

Ճակատը պատրաստելիս նա իր զորապետներին պատվեր է տալիս ջանալ կենդանի պահել Արային: Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվում է, Արան էլ ընկնում է պատերազմի մեջ, Շամիրամի կտրիճներից:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ո՞վ էր Վահագնը, ինչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց:

Նա ռազմի աստվածն էր։

  • Ո՞վ էր Արամը, ինչպե՞ս է նրան նկարագրում Խորենացին:

Արան Արամի որդին է զոհվել է պատերազմում որ հայտարարել էր Շամիրամը։

  • Ովքե՞ր են Խորենացու սիրելի հերոսները:

Արամը և Արան։

  • Ի՞նչ պատմություն է պատմում Խորենացին Արայի և Շամիրամի մասին:

Խորենացին պատմում է իրական պատմություն։

  • Նկարագրե՞ք Արային և Շամիրամին մակդիրների օգնու­թյամբ. օրինակ’

Արա-Գեղեցիկ պատանի

Շամիրամին- Երկար մազերով մի կին

17․11․20

1.Կատարիր բազմապատկումը:

15×6=90

41×21=861

2.Կատարիր բաժանումը:

666:6=111

205:5=41

3.Տրված թվերը դասավորիր

ա. Աճման կարգով

2204, 654, 4, 17, 25, 4 ,22

4,4, 17, 22,25, 654,2204:

բ. Նվազման կարգով

7777, 57, 777, 637, 85,7

7777, 777, 637,85, 57,7

4. 7 շիշ հյութի համար վճարել են 560 դրամ:Ին՞չ արժի 1 շիշ հյութը:

560:7=80

1շիշ=80դրամ