Monthly Archives: Նոյեմբեր 2020

Школа будущего

Школа будущего будет очен огромой и умный как умный дом. Там будут работать толко с компютереми. Там всё электрическое и автоматна.Форма у нево будет необычной а учителя роботоми.

Image

Դաս

  • Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը, օրինակ՝ տնկել, պայտել…

Շարել , քարել , բահել , պահել , վարել , ցանել , ցավել , խոսել , հոսել , շիկնել , պաղել , քնել, սնել,

  • Փորձիր նկարագրել պապին:

Ծեր բարձրահասակ, սևաչյա մորուքով պապիկ, մեծ քիթով,մեծ ունքերով, կարճ ճերմակ մազերով։

  • Գրիր շարադրություն քո պապիկի կամ պապիկների մասին, աշխատանքդ վերնագրիր և առանձին տեղադրիր բլոգում:

Իմ պապիկը

Իմ պապիկը

Իմ պապիկը ամեն կիրակի գնում է գյուղ և հողամասում ծառերի մասին հոգ տանում։Ամառները նա բերքը հավաքում է և ուղարկում մեզ ։ Այնտեղ լինում են սալոր,խնձոր,բալ,դեղձ,խաղող,տանձ հազվադեպ լինում է նաև ելակ։Ես ամառը սիրում եմ գնալ նրա հետ և օգնել նրան։ Նշեմ, որ իմ պապիկը հողամասում աշխատում է ազատ ժամանակ։ Իմ պապիկը 61 տարեկան է նրա անունը Ժիրայր է ազգանունը Զենալյան, աշխատում է Հայաստանի Հանրապետության Քնչական Կոմիտեում, ունի գնդապետի կոչում։Իմ պապիկը ազնիվ և խելացի աշխատող է։ Հաճախ նրանց տանը մաթեմատիկան կամ բնագիտության ընտանեկան ֆլեշմոբը անում եմ նրա հետ, որովհետև նա շատ խելացի է և սիրում է ինձ օգնել դասերի հարձերում։

16․11․20

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

  • Բացատրիր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, դաստակ, խորհել, ակոս, շիկնել, պաղել:

շիվ-Բարակ ու դալար ճյուղ, ոստ

պայտ-Բանող անասունների (ձիու, ջորու, էշի, նաև եզան) սմբակի կամ կճղակի չափսով ու ձևով

մարգ-Բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր՝ որոշ մշակույթի համար, ածու

մանգաղ-Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

դաստակ-Ձեռքի այն մասը, որ թաթից մինչև նախաբազուկն է տարածվում:

խորհել-տածել, մտքում դատել՝ կշռադատել, որոճալ

ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը

շիկնել- Կարմրել, կարմրատակել, հուզմունքից՝ ամաչելուց ևն երեսը կարմրել

պաղել-Սառչել, սառույց դառնալ, սառցանալ, սառցային զանգվածի վերածվել

  • Բնութագրիր պապին:

Բարի, աշխատասեր, հագատար։

English

վարժ. 8, էջ 55, կարդալ և մտածել վերնագիր տեքստի համար։ Ըստ տեքստի, փոխելով հերոսներին, ժամերը, վայրը տեսաֆիլմ պատրաստեք խոսելով ձեր ավագ քուրիկ, եղբայրների կամ մայրիկների հետ, ուղարկեք իմ էլ. հասցեին։

Գրեք այս վարժությունները` copy արեք, տեղադրեք բլոգում և վրան աշխատեք. 

 վարժ. 1 /տեղադրում եք am, is, are/

They are students.

Ben is not from Liverpool.

I am at work.

Helen is five.

It is summer.

You are late.

It is not my car.

Linda and Mary are sisters.

Luke is in bed.

We are not from Scotland.

վարժ. 2 /նախադասությունները գրում եք հարցական/

  1. you / from London
     Are you from London?
  2. he / old
     Is he old?
  3. we / early
     Are we early?
  4. Joseph / new
     Is Joseph new?
  5. she / nice
    Is she nice?
  6. they / brothers
     Are they brothers?
  7. Patricia / here
     Is Patricia here?
  8. David and Paul / ready
     Are David and Paul ready?
  9. I / late
     Am I late?
  10. your car / blue
     Is your car blue?

Նախադասություններում կան սխալներ, գտե’ք և ուղղե’ք։

He go to the cinema.

I reads a book.

Does you have a shower?

They translates the text.

He goes to the cinema.

I read a book.

Do you have a shower?

They translate the text.

Ավետիք Իսահակյան

Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է լինում: Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է որդիներին և ասում.-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզնից նա, ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ, քաղաքեքաղաք, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսնում են ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հոր առաջ:-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող, պարզելով հորը՝ ասում.-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից հանում մի փոքրիկ մոմ, կայծքարին խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:- Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը:Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:

13․11․20

 Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ:

Արջի բույն

ծաղկազարդ վազ

ստոր թշնամի

մեծ օդանավակայան

ոսկեզօծ տերև

8. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

Հայաստանի Հանրապետությունում կա ընդամենը մեկ օդանավակայան։

Ծառերը ոսկեզօծել են իրենց տերևները։

Մանկապարտեզների պատերը պատված են նկարներով։

Հայաստանի Հանրապետության փոզոցները հարթ են։