Այսօր մենք սովորեցինք Ազգային փառատոնին նվիրված երգ Հայ նինա երգը։Երբ վերադարձանք դասարան լուծեցինք խնդիրներ։Նաև գնացինք ագարակ,և հետաքրքիր ժամանակ անցկացրինք։
Monthly Archives: Հունվարի 2021
Ճամփորթություններ
Ես Նարեն եմ։ Ես ձեզ կպատմեմ թե ինչպես են անցնում իմ ճամփորդությունները։ Առանձնապես շատ են հետաքրքիր, ճանապարհին ես ընկերներիս հետ խաղեր եմ խաղում ու շփվում զրուցում։Այնքան հետաքրքիր է, որ բոլորին մասնակցում եմ և չեմ բաց թողնում։ Ես երբեք չեմ մոռանա իմ ճամփոթույունը դեպի Վարսեր գյուղ և Թալին։
Օրվա ամփոփում 12․01․21
Այսօր մաթեմատիկայի ջոկատում մենք Տավուշի բառբառով գրել ենք օրհնանքներ և անեծքներ։Մենք նաև տրամաբանական խնդիրներ էինք լուծում և նույն թեմայով գրում քո խնդիրը։Դպրոցում առավոտյան արեցինք ընդանուր պարապունք և երգեցինք մեր ավետիսները։
Օրվա նյութերը
Տրամաբանական խնդիրներ
Ինչպես երեք հատ երկուսով ստանալ 24։
22+2=24
Չորս հատ երկուսով ստանալ 111։
222։2=111
Իմ ստեղծածը
Չորս հատ չորսով ստանալ 111
444։4=111
Երեք հատ 3-ով ստանալ 11
33։3=11
Ազգագրության փառատոն 2021
Օրհնանքներ
Գեշ օրի հասրաթ մնաս- Վատ օրի կարոտ մնաս
Կթնեիդ կանաչի- ձեռքերդ զորանա
Գեշ օրդ քեփ անելով անց կենա- Վատ օրդ ուրախ անցնի
Արևդ երգարի-Կյանքդ երկարի
Անեծքներ
Ապրանքդ անտեր մնա- Կենդանիներդ անտեր մնան
Բալքի վերջին ուտելդ լինի-Երանի վերջին ուտելդ լինի
Բողազդ մահ մտնա- Մահանաս
Այսօր ամփոփում
Այսօր մենք գնացինք դպրոց երկար արձակուրդից հետո։Ես ընտրել եմ մաթեմաթիկական խումբը և այսօր մենք սարքեցինք խաչբառ և խնդիրներ։
Շատ հետաքրքիր էր
Մաթեմատիկական թիմ
Ուղանկյան պարագիծը 800 սմ է։ Ուղանկյան լայնությունը 150սմ է։ Գտեք ուղանկյան երկարությունը։
լուծում
800-300=500
500:2=250
Դավիթը ունի 4590դր․։ Շոկոլադե տորթ գնելու համար նրան հարկավոր է 6500դր։ Ո՞րքան գումար է հարկավոր Դավիթին, որ կարողանա գնել շոկոլադե տորթի կեսը և քանի՞ դրամ կմնա իր մոտ։
Լուծում
6500։2=3250
4590-3250=1340
հարկավոր է-3250դր․
մնում է-1340դր․

Առաջադրանք Դեկտեմբերի 28-Հունվարի 8
- Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ՝ պատմիր արձակուրդի օրերին հայերեն կամ օտար լեզվով կարդացածդ գրքի (գրքերի) մասին
Ես արձակուրդի ընթացքում կարդացել եմ << Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը>> շատ հետարքրիր է։ Առաջարկում եմ կարդալ։ Գիրքը պատմում է մի զարմանահրաշ տղայի մասին, ով պարզվում է հրաշագործ է։ Նրա ծնողներին սպանել էր Լորդ Վոլդեմորը։ Մանրամասները կբացահայտեք կարդալիս, բայց անպայման առաջին մասից սկսեք։ Ես հիմա կարդում եմ << Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը>>։
- Առաջարկում եմ դիտել՝ պատմիր արձակուրդի օրերին տեսածդ ամենահետաքրքիր ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին
Ես դիտել եմ << Արքայադստեր օրագիրը>> ֆիլմի երկու մասերը։Ֆիլմը պատմում է թե ինչպես է սովորական աղջիկը դառնում գեղեցիկ արքայադուստր։ Առաջարկում եմ դիտել այդ ֆիլմը։