Daily Archives: 17 Դեկտեմբերի, 2020

Ձմեռ պապ

Ձմեռ պապը (Սանտա Կլաուս և այլն) Ծննդյան տոների և Նոր տարվա խորհրդանիշներից է. այցելում է տներ, մասնակցում տոնական հանդիսությունների և երեխաներին նվերներ է բաժանում:Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` ․տեղական․ թզուկներից մինչև միջնադարյան թափառական ժոնգլյորներն ու խաղալիք վաճառողները:Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ Նիկողայոսի (270–345 թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը:Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու  լճերը:Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.  ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի: Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:Ձմեռ պապը Ռուսաստանում առաջին անգամ հայտնվել է 1910 թ-ին՝ Ծննդյան տոներին, իսկ խորհրդային տարիներին՝ 1936 թ-ին. նա Ձյունանուշի հետ եկել է Մոսկվայի Միությունների տուն ու Ամանորի նվերներ բաժանել երեխաներին:1970-ական թվականներից Ձմեռ պապն «այցելում» է նաև տներ:2005 թ-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը  ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով:Ձմեռ պապին անվանում են`ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝ Այազ Աթա, և այլն: 

17.12.20

1.Հեծանվորդն անցավ 36 կմ, մոտոցիկլավարը՝ 26 կմ-ով ավելի, իսկ մեքենան անցավ 2 անգամ շատ ճանապարհ, քան հեծանվորդն ու մոտոցիկլավարը միասին:

1.1 Քանի՞ կմ անցավ մոտոցիկլավարը՝36 կմ:

1.2 Քանի՞ կմ անցավ մեքենան՝ 62 կմ:

1.3 Ընդամենը քանի՞ կմ անցան բոլոր երեքը միասին ՝204 կմ:

2. Մեքենան 3 օրում անցավ 960 կմ: Առաջին օրը նա անցավ 213 կմ, երկրորդ օրը՝ 129 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մեքենան երրորդ օրը:

213+129=342

342+213=555

960-555=405

405km

3. Գնացքը երկու կայարանների միջև հեռավորությունը անցավ երեք օրում:Առաջին օրը նա անցավ 345 կմ, երկրորդ օրը՝ 179 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 69 կմ-ով ավելի: Քանի՞ կմ է երկու կայարանների միջև հեռավորությունը:

345+179=524

524+69=593

524+593=1117

4.Երկու թվերի քանորդը 24 է: Բաժանարարը 215-ն է:Գտիր բաժանելին և կազմիր հավասարություն:

215×24=5160