Daily Archives: 19 Դեկտեմբերի, 2020

Ամանորի սովորույթներ

Աշխարհի ժողովուրդները տարբեր կերպ են դիմավորում Ամանորը. ԱՄՆ-ում, օրինակ, կազմակերպվում են ջրային շքերթներ՝ ծաղկազարդ նավակներով, անգլիացիները շատ են կարևորում, թե այդ օրն ով է առաջինն իրենց տուն մտնում. եթե եկողը շիկահեր է, լավ նշան է, եթե թխամազ՝ ոչ այնքան: Չինացիներն այդ գիշեր չեն քնում՝ ակնկալվող հաջողությունը բաց չթողնելու համար, իսկ իտալացիները մեծ հրճվանքով պատուհանից դուրս են նետում հին իրերը.  որքան շատ՝ այնքան լավ:Հին հայերը Նավասարդին հավաքվել են Բագրևանդ գավառի Բագավանում (դիցավան). համաժողովրդական խրախճանքին մասնակցել է շուրջ 120 հզ. մարդ, նաև թագավորը: Այդ օրերին զանազան զոհաբերություններ են արել, կազմակերպել տոնախմբություններ ու ձիարշավներ, աղավնի են թռցրել և այլն: Ապաստան են տվել ու կերակրել նաև օտարական անցորդներին:Ամանորի տոնական սեղանին դրել են նաև ծիսական հաց, որը կոչվել է տարի-հաց, կրկենի, կլոճ և այլն, որևէ նշանով (օրինակ` մետաղադրամ), և բաժանել ընտանիքի անդամներին. ում բաժին է ընկել նշանով հացի կտորը, նրա համար ակնկալվել է բարեհաջող տարի:Ամանորին նաև տոպրակ են կախել երդիկներից՝ նվեր կամ որևէ քաղցրավենիք ստանալու համար:

Զարմանահրաշ ջուրը

Երկրի վրա ջուրն ամենուր է: Ջուր կա օդում, հողում, բույսերի ու կենդանիների մեջ, մարդու օրգանիզմում:

Ջուրը կարող Է լինել ոչ միայն հեղուկ վիճակում, այլև պինդ՝ սառույցի, ձյան, կարկուտի ձևով, և գազային՝ գոլորշի, ինչը հաճախ եք տեսել թեյնիկով ջուր եռացնելիս: Մի վիճակից մյուսին անցնելով՝ ջուրն անընդհատ շարժվում է:

Երբ արևը տաքացնում Է օվկիանոսների ջուրը, այն գոլորշիանում Է, իսկ նրանում եղած աղերը՝ ոչ: Գոլորշին վեր Է բարձրանում և օդում սառչելով՝ խտանում է, դառնում մառախուղ և ամպեր, ապա՝ անձրևի կամ ձյան տեսքով նորից ցած Է թափվում: Այս թափվող ջուրն արդեն աղի չէ’ քաղցրահամ է: Գետին թափված ջրի մի մասն էլի գոլորշիանում է, մի մասը գետերի և առվակների ձևով նորից օվկիանոսներն է հոսում, մի մասն էլ ներծծվում է հոդի մեջ՝ ստեղծելով ստորգետնյա ջրերի պաշարներ, որոնք տեղ-տեղ կարող են աղբյուրների  ձևով գետնից դուրս բխել: